FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

6 գիրք, որոնք ոգեշնչում են ճանապարհորդությունների

6 գիրք, որոնք ոգեշնչում են ճանապարհորդությունների համար

Грегори Робертс «Шантарам» / Gregory Roberts “Shantaram”


Այս երկիր ուզում ես ոչ թե այցելել մի քանի օրով ու արագ աչքի անցկացնել մշակութային ժառանգությունը, այլ մի քանի ամսով կտրվել քեզ համար սովորական կյանքից ու խորասուզվել այս խորհրդավոր ու հետաքրքիր աշխարհի մեջ ու հասկանալ, թե այդ ինչով է Հնդկաստանը այդպես գրավում ու կախարդում աշխարհի ամենատարբեր ծայրերից այստեղ ժամանող զբոսաշրջիկներին:
 
 
 

Джон Стейнбек «Путешествие с Чарли в поисках Америки» / John Steinbeck “Travels with Charley: In Search of America”


Մի քանի ամսվա ընթացքում Սթեյնբեքը Չարլի անունով իր պուդելի հետ բեռնատարով շրջել է ողջ Ամերիկան և գրում է իր տեսածի, զգացածի ու ապրածի մասին: Նա մեծագույն հետաքրքրությամբ նկարագրում է 60-ականների Ամերիկայի կյանքը, երբ ամեն նահանգի բնակչություն դեռ խիստ տարբերվում էր մյուսից իր կենցաղով, տրամադրություններով ու անգամ լեզվով:


 
 
 
 


Марк Хелприн «Рукопись, найденная в чемодане» / Mark Helprin, Memoir From Antproof Case


Այս վեպի հերոսի կյանքն իսկապես անհավանական է: Արդեն 80 տարեկանում նա նստած է բրազիլական ջունգլիներում և գրոտած ձեռագրի էջերը խնամքով տեղավորում է ճամպրուկի մեջ, որի մեջ չեն կարողանա թափանցել մրջյուններն ու ցեցրը: Նա գրում է իր որդու համար, պատմում է այն ամենի մասին, ինչև կարևոր է եղել իր համար, և այն մասին, թե ինչ դժվար ժանապարհ է անցել ամերիկացի փոքրիկ տղան և, լինելով ամենատարբեր վայրերում, ի վերջո հայտնվել Բրազիլիայում: Այս գիրքը կարող է արթնացնել արկածախնդիր պատանուն անգամ ամենալուրջ ընթերցողի հոգում: Կարդացեք և կհամոզվեք ինքներդ:


 



Дэвид Митчелл «Литературный призрак» / David Mitchell “Ghostwritten”


«Ամպային ատլաս»-ի և այս գրքի միջև կա ինչ-որ ընդհանրություն. կան պատմություններ, որոնք զարմանալիորեն միաձուլվում են իրար և դառնում մեկ ամբողջություն:
«Գրական ուրվականը» գրքում ջնջված են աշխարհագրական բոլոր սահմանները՝ Օկինավա, Հոնգկոնգ, Սանկտ-Պետերբուրգ, Լոնդոն, Մոնղոլիա… Գրողի ձեռքում քաղաքներն ու երկրները փազլի մասնիկներ են, որոնք նա դասավորում է ու ձևավորում աշխարհի ընդհանուր պատկերը: Միտչելն այնքան հստակ ու վառ է նկարագրում այնվայրերը, որտեղ տեղի են ունենում վեպի գործողությունները, որ ուզում ես ամեն ինչ թողնել ու մեկնել՝ այդ ամենը սեփական աչքերով տեսնելու:


 
 
 
 






Կարդացեք նաև․



Джером К. Джером «Трое в лодке, не считая собаки» / Jerome K. Jerome “Three Men in a Boat”


Երեք անհոգ գրող ընկերներ որոշում են նավակով ճամփորդության մեկնել Թեմզա գետով: Գրքի ծիծաղելի իրավիճակները, հմայիչ հերոսները այսօր էլ հիացնում են ընթերցողին իրենց անկրկնելիությամբ: Այս զվարճալի ու կենսուրախ պատմությունը կարդացվում է մի շնչով ու հիշեցնում, որ անգամ փոքրիկ ուղևորությունը կարող է դառնալ իրական արկած՝ հատկապես լավ ընկերների ուղեկցությամբ:


 
 
 
 
 




Джек Керуак «В дороге» / Jack Kerouac “On the Road”


Ոմանք կարող են մեղադրել վեպի հերոսներին թեթևամտության ու եսասիրության համար, և գուցե դա հենց այդպես է, բայց նրանք այնքան ծարավ են կյանքին, այնքան են հավատում իրենց ազատությանը՝ առանց սահմանափակումների, որ նրանց չհավատալը պարզապես անհնար է: Եվ եթե գիրքը կարդալուց հետո ձեզ մոտ էլ ցանկություն առաջանա ամեն ինչ թողնելու և ճանապարհ ընկնելու, չզարմանաք:

Տարածել