BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

12 գիրք՝ հայ հրատարակիչներից լավագույն ընթերցողնե

12 գիրք՝ հայ հրատարակիչներից լավագույն ընթերցողներին. Newmag-ը մասնակցում է «Գրքապտույտ» մրցույթին (տեսանյութ, լուսանկարներ)

newmag-y-n

Գրքի տոնին ընդառաջ մեկնարկում է «Գրքապտույտ» մրցույթ-նախագիծը, որը կանցկացվի «Արմենպրեսի» հետ համատեղ: Յուրաքանչյուր ուրբաթ «Արմենպրեսի» էջում տեղադրված կլինի մրցութային առաջադրանքը, որը հաղթահարողներին անակնկալներ են սպասվում: Մրցույթին մասնակցում է նաև

12 գիրք՝ հայ հրատարակիչներից լավագույն ընթերցողներին: Ամեն ուրբաթ armenpress.am կայքում 20.00-ին կլինի Գրքապտույտ մրցույթ-նախագիծը: Արմենպրես գործակալությունն ու հրատարակչությունները պատրաստվում են փետրվարյան մեծ տոնին՝ գրքի տոնին: Newmag հրատարակչության առաջխաղացման և զարգացման ծրագրերի ղեկավար Գոհար Մանուկյանի խոսքով, մրցույթները, խաղաղությունները. «Երբ հայտարարվում են նման մրցույթներ, ակտիվությունը նկատելի է դառնում, գրքերի պատվերն են շատանում օնլայն: Գիրքը կարծես դարձել է հարմար նվեր: Շատ հարցումներ վկայում են, որ գնած գրքերի 25 տոկոսնե ենք միայն կարդում, բայց նման միջոցառումները նպաստում են»:

Գիրք նվիրելու օրվան հրատարակչույթուններն ու գրախանութները պատրաստվում են մեծ նորություններով: Նախատոնական ու հետտոնական օրերին գիրքը դառնում է ամենապահանջված նվերն ու գնումը: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ մասշտաբային տոներին 30-40 տոկոսով գրքի վաճառքն ավելանում է՝ ընդգծում է Զանգակ հրատարակչության գրական ծրագրերի համակարգող Հայկ Համբարձումյանը. «Հասարակությունը պետք է գիրքը տեսնի իր առօրյայում: Եթե տարիներ առաջ հատուկենտ տոներ էին, ապա հիմա շատացել են: Այն ժամանակ Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը նաձաեռնեց Գրքի տոնը: Հրատարակչություններն էլ ամբողջ տարի նման տոներ են անում»:

 

Եթե բոլոր մյուս ոլորտների համար Քովիդն ու սահմանափակումները ճնշող էին, ապա գիրքը դարձավ մեկուսացած մարդու լավագույն ընկերը: Newmag հրատարակչությունը 16 գիրք հրատարակեց, մարդաշատ շնորհանդեսները դարձան հեռուստատեսային, ակտիվ սկսեց գործարկվել կայքը՝ շեշտում է Գոհար Մանուկյանը. «2021 թվականի այս օրն առաջին գիրքը ներկայացրեցինք, առաջին շնորհանեսն էր, Հրանտ Դինքի մասին գիրքը: Մենք փորձում ենք շնորհանդեսով ներկայացնել գիրքը, եթե Համավարակի ժամանակ միայն հեռուստատեսային տարբերակով էր, հիմա փոձում ենք դուրս գալ՝ օֆլայն անել: 2021 թվայկաին 30 գիրք ենք ներկայացրել, 16 վերահրատարակում: մեր գրքերը բեստսելլեր են, ստաբիլ վաճառք ունենք»:

                                                                                    

Newmag-ն իր ստեղծման չորս տարիներին հրատարակել է բացառապես բեսթսելլերներ: Գոհար Մանուկյանի խոսքով, հայ ու համաշխարհային հեղինակների գրքերը ոչ միայն որկյալ թարգմանությամբ, այլ բացառիկ գեղեցիկ կազմով ու տեսքով են Newmag-ից հասնում ընթերցողին. «Քամուց քշվածները 21 թվականի, մայքլիդիսի երկու գործերը դարձան բեսսելեր: համավարակը թելադրեց, հրատարակեցինք համավարակ գիրքը: ընթերցանությունը չի նվազել, մարդիկ սկսեցին շատ կարդալ: Բեսթսելլերը դարձավ Օբամայի գիրքը, երեք օրում սպառվեց: 2021-ին մենք մասնակցեց գրքի բոլոր փառատոններին ու հուլիսին անցակցրեց իր առաջին՝ 12 ու ավելի ժամ տևած առաջին գրքի փառատոնը՝ Ամառային փառատոնը: Մի քանի վայրերում հրատարակչությունը ներկայացրեց միանգամից չորս գիրք, կազմակերպեց հանդիպումներ ու քննարկումներ՝ հայ հեղինակների հետ՝ ամենատարբեր գրական թեմաներով»:

Այս պահին Newmag-ը մեծ թափով պատրաստվում է փետրվարի 19-ին գիրք նվիրելու օրը կլինի յոթ գրքի շնորհանդես, գրողների ներկայություն: Գրքի հանդեպ սերն ու հրատարակչական բումը հրատարակիչները համարում են իրենց տարիների աշխատանքի և ներդրումների արդյունքը: Աշխատանքը տվեց իր պտուղները: Այսօր հայերենով կարելի է կարդալ ամենահայտնի ֆիքշն ու նոն ֆիքշն գրկանություն: Հրատարակչությունն իր օրինակն է ցույց տալիս: newmag.am կայքում 60 հրատարակված գրքերից 40-ն արդեն սպառվել են, ընթերցողը սպասում է վերահրատարակություններին:

Տարածել