Երևանի կոնյակի գործարանում Գրքի տոնը նշել են Newmag-ի հետ (լուսանկարներ)
Գիրք նվիրելու օրը՝ Երևանի կոնյակի գործարանում։ Ավանդույթի համաձայն փետրվարի 19-ին Երևանի կոնյակի գործարանում նշվեց Գիրք նվիրելու տոնը։ Այս տարի Երևանի կոնյակի գործարանը Newmag հրատարակչության հետ օրվա խորհրդին ընդառաջ կազմակերպել էր գրական մրցույթ, որին կ
Գիրք նվիրելու տոնին Երևանի կոնյակի գործարանում ամփոփել են մրցույթի արդյունքները։ ARARAT թանգարանում կայացավ մրցանակների հանձնման արարողությունը։ Գրական մրցույթում մրցանակային տեղեր են զբաղեցրել Անահիտ Գասպարյանը, Հասմիկ Եգանյանը, Սվետլանա Համբարձումյանը, Մադլենա Խաչատրյանը, Մանվել Թումանյանը, Նելլի Ղազարյանը, Սերգեյ Ղալթախչյանը, Ալեքսանդր Դավթյանը՝ գրանցելով բացառիկ արդյունքներ։
15 հարցից բաղկացած մրցույթ-խաղն ամփոփում էր տարբեր երկրների հեղինակների և տարբեր ժամանակաշրջանների գրական գործեր ու դրանց դրսևորումն արվեստի այլ ճյուղերում։ Մրցույթի բովանդակային շեշտերից մեկը, անշուշտ, Հայաստանն էր՝ իր պատմությամբ և մշակույթով։ Հարցերից մի քանիսը անդրադառնում էին աշխարհահռչակ տարբեր գրողների հիշատակումներին Հայաստանի մասին։
«Որևէ երևույթ չի կարող վերածվել ավանդույթի, եթե չլինի հանրային ջերմ ընկալում։ Իսկ ավանդույթը դարձնում են արժեք այն մարդիկ, ովքեր կիսում և հետևում են նրա գաղափարներին։ Ուրախ եմ, որ Երևանի կոնյակի գործարանում «Գիրք նվիրելու օր» տոնելը դարձել է միմյանց հետ ջերմ պահեր կիսելու ևս մեկ ավանդույթ։ Տպավորիչ Է թիմի մասնակցության եռանդը և ցուցաբերած արդյունքը»,- նշեց Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը։
«Շատ ուրախ ենք, որ Երևանի կոնյակի գործարանը «Գիրք նվիրելու օրը» տոնում է ոչ թե սոսկ գիրք նվիրելով, այլ ամեն տարի ստեղծարար մոտեցում է ցուցաբերում։ Այս տարվա շեշտադրումը կարդացածի քննական մոտեցումն էր և բովանդակությունը։ Եվ հաճելիորեն զարմացած ենք և՛ մասնակցության ակտիվությունից, և՛ մրցանակային տեղեր զբաղեցրածների գիտելիքի խորությունից»,- նկատեց Newmag hրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանը։
Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանն ու Newmag hրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանը ևս միմյանց գիրք նվիրեցին։