BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Աստղագուշակ. Կենդանակերպի որ նշանն ինչ գիրք է կարդ

Աստղագուշակ. Կենդանակերպի որ նշանն ինչ գիրք է կարդում

newmag-y-n

Ժամանակակից արևմտյան աստղագուշակության մեջ կենդանակերպի ամեն մի նշան ունի իր անհատական բնութագիրը։ Նրանցից յուրաքանչյուրը նույնիսկ նախընտրում է տարբեր ժանրի գրքեր, կան նշաններ, որ ընդհանրապես ընթերցանությունից հեռու են։ Newmag-ը ներկայացնում է աստղագուշակ

Խոյ

Խոյերը գեղարվեստական գրականության մեծ սիրահար են: Չեն սիրում նկարագրություններ, նախընտրում են ընթերցել կարճ պատմություններ ու անպայման հուզական մոտիվներով:

Մեր գրքացանկից Խոյերին առաջարկում ենք «Լռակյաց հիվանդը» հոգեբանական թրիլլերը։

Ցուլ

Սիրային վեպերը հենց  ցուլերի համար են: Նրանք ընթերցասեր են: Երբ կարդում են, կարող են մոռանալ բառացիորեն ամեն ինչ: Ցուլերը հակված են իրենց նույնացնել գրքի հերոսներին, հուզվել ու վերապրել պատմությունը:

Հատուկ զգացմունքային ցուլերի համար տարվա գլխավոր սիրավեպը՝  Սալի Ռունիի «Նորմալ մարդիկ»։

Երկվորյակներ

Երկվորյակների ընթերցանությունը կախված է տրամադրությունից, ժանրային նախընտրությունը՝ ևս: Մի օր դասական գրականություն կարող են ընթերցել, իսկ մյուս անգամ լիովին բավարարվեն զավեշտական պատմություններով: Երկվորյակները նաև թերթերի կրքոտ երկրպագուներ են:

Այդ դեպքում լավագույն ոսկե միջինը «100 մոնոլոգ» գիրքն է՝ ժամանակակից Հայաստանի ամենահետաքրքիր դեմքերի մենախոսությունները։

Խեցգետին

Աներևակայելի ռոմանտիկ մարդիկ են, ուստի զարմանալի չէ, որ նրանք սիրում են բանաստեղծություններ կարդալ: Չեն սիրում դետեկտիվ: Նրանց համար ընթերցանությունը տոն է, որը պահանջում է համապատասխան մթնոլորտ:

Ճանաչողական, պոետիկ և աշխարհայացքն ընդլայնող. Կարդացեք Կարնեգի հիմնադրամի լեգենդար նախագահի հուշերը՝ Թավրիզից Բեյրութ, հետո Նյու-Յորք. «Տուն Տանող ճանապարհը»։

Առյուծ

Առյուծները չեն սիրում ֆանտաստիկան՝ համարելով այն իրականությունից շատ հեռու: Կարդում են հուշագրություններ և գիտահանրամատչելի գրականություն, քանի որ այնտեղ պատկերվում է իրական կյանքն ու մարդիկ:

Բացահայտեք այն իրականությունը, որ կատարվում է այս պահին և այն հետևությունները, որ կարելի է անել ընթերցել Յուվալ Նոյ Հարարիի «21րդ դարի 21 դասերը» գրքից։

Կույս

Պրագմատիզմը, որը բնորոշ է կենդանակերպի այս նշանին, ազդում է նաև գրքերի ընտրության վրա: Հաճույքով ընտրում են դասագրքեր, ձեռնարկներ: Սակայն ընթերցանությունից առավել նախընտրում են օգտնվել համակարգչից, համեղ պատրաստել, կարել, նորոգել:

Նոր հմտություն ու գիտելիք ձեռք բերելու համար պետք է ժամանակ ու նոր սովորություն։ Իսկ հները փոխելու համար կօգնի Չարլզ Դահիգի «Սովորության ուժը» ֆենոմենալ աշխատությունը։

Կշեռք

Կենդանակերպի այս նշանի մարդկանց հետաքրքրում է խորհրդավոր պատմություններ, սիրավեպեր, չեն

հրաժարվի գեղարվեստականից. Հաճախ Կշեռքները տարվում են մոլորակի անսովոր վայրերի մասին նյութերով:

Համաշխարհային պատմությունն ու մարդկության ծագումով ժամանակակից տրամաբանությամբ և եզրույթներով՝ բացահայտել «Sapiens»-ի ծագման համառոտ պատմությունը։

Կարիճ

Շունչը պահած կարդում են դետեկտիվ, թրիլեր: Բայց երբեմն նրանք ուզում են ընթերցել ամսագրեր՝ ընդգծելով իրենց անհատականությունը:

Լրագրողական ոճով գրված դետեկտիվ-հետաքննություն Հրանտ Դինքի և ժամանակակից Թուրքիայի մասին՝ Վալերի Մանտոյի «Ակոսը» վեպը հենց կարիճների համար։

Աղեղնավոր

Աղեղնավորն ընթերցելու հետ առանձնապես սեր չունի: Կենդանակերպի այս նշանի մարդու մահճակալի կողքին կարող եք տեսնել գրքերի եւ ամսագրերի մի ամբողջ բուրգ: Ու ամեն անգամ ընթերցանությունը հետաձգում է  հաջորդ կիրակի:

Օգտակար, հետաքրքիր ու կարճ. Կարդացեք իտալացի գրող Պաոլո Ջորդանոյի «Համավարակը» ընդամենը մի քանի ժամում։

Այծեղջյուր

Այծեղջյուրն ամենօրյա մամուլի մեծ սիրահար է: Նրանք անընդհատ գիտելիքի ծարավ ունեն, դրա համար ընթերցանությունը կենսական է՝ Երկրի իրավիճակը, հասարակության խնդիրներն այնքան են սրտին մոտ ընկալում, կարծես իրադարձությունները ծավալվում են իրենց սեփական բակում:

Ալտեր-իրականություն ծանոթ երևույթներով, հերոսներով և պոստ-մոդեռնիստական հայացքով։ Հարութ Կբեյանի անտի-ուտոպիստական «Լոտո» վեպը հենց այծեղջյուրների համար է։

Ջրհոս

Գրականության մեջ նա հակված է փնտրել այն, ինչը պակասում է իր կյանքում: Առաջին հայացքից հանգիստ մարդկանց տպավորություն են թողնում, բայց սիրում են տարբեր սենսացիաների մասին գրքեր: Վերլուծում են ընթերցածը, և մտածում են, թե ինչպես կվարվեն հերոսների տեղում:

Խելացի, տաղանդավոր ու մի քիչ էլ արկածախնդիր Ջրհոսներին խորհուրդ ենք տալիս կարդալ Էշլի Վենսի «Իլոն Մասկ» կենսագրականը։ Կրքերն ու արկածները երաշխավորված են։

Ձուկ

Ընթերցանությունն այս նշանի մարդկանց բոցավառ կիրքն է: Հետեւաբար, նրանք հաճախ կարդում են հասարակական տրանսպորտում, բժշկի մոտ հերթում նստած կամ նույնիսկ ճաշի սեղանի շուրջ, քնելուց առաջ: Սիրում են ընթերցել հատկապես գեղարվեստական գրքեր:

Եթե վեպ, ուրեմն մեծ, եթե դարաշրջան, ուրեմն 20-րդ դարի, եթե կրքեր, ապա միայն կյանքի ու մահվան սահմանին։ Գուզել Յախինայի «Զուլեյխան բացում է աչքերը» վեպը հենց Ձկների համար է։

Տարածել