Newmag-ը հայերեն է հրատարակել Մորգան Հաուզելի հեղափոխական գիրքը՝ «Փողի հոգեբանությունը» (թրեյլեր)
05/27/2025

Ֆինանսական աշխարհում առկա է մի պարադոքս, որը շատերի համար անբացատրելի է՝ ինչու՞ են բարձրագույն կրթություն ստացած,, ֆինանսապես պատրաստված մարդիկ երբեմն ամբողջովին ձախողում իրենց գումարները կառավարելիս, մինչդեռ շատ սովորական աշխատողներ հասնում են ֆինանսական անկախության: Այս հարցին պատասխանում է ամերիկացի գրող և ներդրող Մորգան Հաուզելը իր միջազգային բեսթսելլեր «Փողի հոգեբանությունը» գրքում:
40-ամյա Մորգան Հաուզելը ֆինանսական գրողների նոր սերնդի ամենապայծառ ներկայացուցիչներից է: Նա The Collaborative Fund-ի գործընկերն է, սյունակագիր է եղել The Motley Fool և The Wall Street Journal պարբերականներում: Հաուզելը երկու անգամ արժանացել է Ամերիկյան բիզնես խմբագիրների և գրողների միության «Լավագույն բիզնես հոդված» մրցանակին, ստացել The New York Times-ի «Սիդնի» մրցանակը՝ սոցիալական, մշակութային կամ քաղաքական թեմաներով լավագույն հրապարակախոսական էսսեների համար:
Նրա հեղինակած «Փողի հոգեբանությունը» գիրքը դարձել է ֆինանսական գրականության աշխարհում իսկական երևույթ՝ վաճառվելով ավելի քան 10 միլիոն օրինակ ամբողջ աշխարհում և թարգմանվելով տասնյակ լեզուներով: Այս գիրքը պարտադիր ընթերցանություն է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են իրենց գումարները դարձնել ավելի արդյունավետ և հասկանալ փողի իրական բնույթը՝ հեռու մաթեմատիկական բանաձևերից ու բարդ տեսություններից:
Հեղինակը բացահայտում է մի կարևոր ճշմարտություն՝ ֆինանսական հաջողությունը սոսկ գիտելիքի արդյունք չէ: Այն ավելի խորքային է և կապված է մարդու վարքագծի, որոշումների, բնավորության ու ընտանեկան պատմության հետ: Հաուզելը հստակ ցույց է տալիս, որ փող ունենալը բնավ կապ չունի ձեր արտակարգ ունակությունների հետ, բայց հարստությունն ուղղակիորեն կապ ունի փողի հանդեպ ձեր վերաբերմունքի հետ:
Աշխատությունում հեղինակը բացատրում է, թե ինչու են որոշ մարդիկ, ունենալով բարձրագույն կրթություն և ֆինանսական գիտելիքներ, ձախողվում իրենց գումարները կառավարելիս: Պատճառը հաճախ թաքնված է նրանց մոտեցման և հոգեբանական վերաբերմունքի մեջ: Հաուզելը նաև վերլուծում է, թե ինչքանով են ֆինանսական հաջողությունները կախված երջանիկ պատահականությունից՝ նկատի ունենալով, թե ով եք, որտեղ և երբ եք ծնվել:
Գիրքը լի է գործնական խորհուրդներով, ինչպես խուսափել ֆինանսական թակարդներից և ինչպես կայացնել կայուն ու խելամիտ որոշումներ՝ բյուջեից կամ մասնագիտական փորձից անկախ: Գրքի ամենակարևոր ուղերձներից մեկը այն է, որ երջանկությունը եղածով բավարարվելու կարողությունն է՝ առանց ավելորդ ակնկալիքների:
Գրքի գլխավոր գործընկերը Apricot Capital ներդրումային ընկերությունն է։ Շնորհանդեսը տեղի կունենա մայիսի 28-ին, 14:00, Կոնգրես հյուրանոցում։ Շնորհանդեսին կհաջորդի պանելային քննարկում, որին ներկա կլինեն գրքի թարգմանիչ Անուշ Սեդրակյանը, Ներքին Աուդիտորների Ինստիտուտ-Հայաստանի նախագահ Արա Չալաբյանը, Եվրո-Ասիական Կապիտալի Շուկաների Միության (FEAS) գլխավոր քարտուղարի տեղակալ Արմենուհի Հովակիմյանը, Apricot Capital-ի Գործադիր տնօրեն Վաչիկ Գևորգյանը, կվարի Դավիթ Մեջլումյանը։ «Փողի հոգեբանությունը» միայն այդ օրը կվաճառվի հատուկ զեղչով։

Մորգան Հաուզել
6800 ֏
Նկարագրություն
Ինչո՞ւ են ֆինանսապես կրթված մարդիկ երբեմն աղքատանում, իսկ շարքային աշխատողները՝ միլիոնատերեր դառնում։ Ինչպե՞ս է հնարավոր լինել բարձրագույն կրթությամբ ներդրող, բայց, փողի հետ գործ ունենալիս, անհաջողակ։ Ֆինանսական հաջողությունը սոսկ գիտելիքի արդյունք չէ։ Այն ավելի խորքային է և կապված է մարդու վարքագծի, որոշումների, բնավորության ու ընտանեկան պատմության հետ։ Մորգան Հաուզելը ներկայացնում է փողի վերաբերյալ մեր վարքի լավագույն ուղեցույցը։
«Փողի հոգեբանությունը» գիրքը կօգնի ավելի լավ հասկանալ, թե ինչպես պետք է մտածել փողի մասին, ինչպես խուսափել ֆինանսական թակարդներից և ինչպես կայացնել կայուն ու խելամիտ որոշումներ՝ բյուջեից կամ մասնագիտական փորձից անկախ։
Կարդա նաև

Փառատոներից մինչև մանկական մատենաշար. Newmag-ի ու Yeraz Projects-ի գործակցության 5 տարիների ու համատեղ առաջիկա նախագծերի մասին

Երբ գիրն ու գինին հանդիպում են Երազում. գինեգործների փիլիսոփայությունը կյանքի, արվեստի և ավանդույթի մասին (լուսանկարներ)

Newmag Summerfest2025-ին «Երազ» մատենաշարը կներկայացնի Ռուսլան Սաղաբալյանի «Յոթ գալակտիկաների դպրոցը» գիրքը (թրեյլեր)

Բառերի ու պատկերների հանդիպում. Սինեմա Սթարը՝ Newmag Summerfest2025-ի գլխավոր հովանավոր
