Newmag-ը ներկայացնում է սկանդալային, սթափեցնող ու ապշեցուցիչ փաստերով գիրքը՝ «Հրապարակն ու Աշտարակը. Ցանցերն ու իշխանությունը մասոններից մինչև Ֆեյսբուք» (թրեյլեր)
Newmag-ը թարգմանել ու հրատարակել է դեռևս միակ ու Ցանցերի առաջին գլոբալ հետազոտությունն աշխարհում: Նիլ Ֆերգյուսոնի «Հրապարակն ու Աշտարակը. Ցանցերն ու իշխանությունը մասոններից մինչև Ֆեյսբուք» գիրքը The New York Times-ի բեսթսելլեր է: Ովքե՞ր են կանգնած աշխարհ
TIME ամսագիրը Նիլ Ֆերգյուսոնին 2004-ին դասել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցանկում: 2020-ին Newmag-ը ներկայացրեց շոտլանդացի պատմաբանի, պրոֆեսորի, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի ավագ փորձագետի «Մեծ անկում» գիրքը: Այս գործում նա բացատրում է, որ արևմտյան ինստիտուտները՝ բարդ համակարգերը, որոնցում հասարակությունը կարող է ծաղկել կամ կործանվել, այսօր քայքայվում են: Իր հաջորդ՝ «Հրապարակն ու Աշտարակը» գիրքը Հարվարդի և Նյու Յորքի համալսարանների դասախոսը նվիրել է Ցանցերի դարին. նա 21-րդ դարը հենց այդպես էլ անվանել է՝ Ցանցերի դար:
Ըստ նրա, նախկինում երբեք պատմաբաններն չեն վերականգնել անցյալի ցանցերի պատկերը: Իր նպատակն է ցույց տալ, որ նման ցանցեր հնարավոր է գտնել մարդկության պատմության գրեթե բոլոր դարաշրջաններում, և որ դրանք շատ ավելի մեծ նշանակություն ունեն, քան ընթերցողին ներշնչում են պատմական գրքերի մեծ մասի հեղինակները: Ուշադրության պակասը բացատրվում է նրանով, որ պատմագիտական հետազոտողներն աղբյուր են դիտարկել փաստաթղթերը, որոնք թողել են պետությունները: Տնտեսագիտությունից մինչև սոցիոլոգիա, նյարդագիտությունից մինչև կազմակերպված վարքագիծ. մեկտեղելով այս ամենը՝ Ֆերգյուսոնը նկարագրում է Ցանցերի իրական պատկերը:
Ովքեր են կամ որոնք են մարդկանց այդ խմբերը, որոնց անվանում են ցանցեր. հենց այս հարցի հետքերով էլ տասնամյակների ընթացքում Նիլ Ֆերգյուսոնը կատարել է հետազոտական աշխատանքը։ Վերջին կաթիլը եղավ, երբ գիտնականը տեղափոխվեց Կալիֆոռնիա ու աշխատանքի բերումով հայտնվեց ՏՏ հսկաների կողքին. «Երբ տեղափոխվեցի Սթենֆորդի համալսարան, սկսեցի ապրել Սիլիկոնային հովտի հարևանությամբ: Ես ապշեցի, երբ տեսա, որ այստեղ մարդկանց համար պատմությունը սկսվում է Գուգլի և Ֆեյսբուքի ստեղծումից, իսկ դրանից առաջ տեղի ունեցած ամեն ինչը համարվում է քարի դար»:
Եվ սկսվեց տարիների երկար ու ձիգ աշխատանքը: Ֆերգյուսոնն իր գրքում ներկայացնում է հեղափոխություններն ու դրանց պատճառները, իրականությունն ու ստերը, մարդկության անցյալը, ներկան ու ապագան ցանցերի աչքով: Այս գրքում նույնիսկ անդրադարձ կա Հայոց ցեղասպանությանը: Ըստ հեղինակի, կոտորածը նաև սովորական ու արտառոց ցանցերի ձեռքի գործն է, որոնց մասին պատմությունը մինչև հիմա լռել է: Գրքում հեղինակը բացատրում է, թե ինչպես բրիտանացիները ցանցային պատերազմում հաղթեցին գերմանացիներին և թե ինչպես հայերը դարձան եվրոպական տերությունների հենց ցանցային առճակատման զոհը՝ կորցնելով բնակչության ու հայրենիքի մեծ մասը. «Ցանցերը հասկանալու համար ես ստիպված էի գլուխ հանել գրեթե ամեն ինչից: Դառնալ մի փոքր ֆիզիկոս, մաթեմատիկոս, սոցիոլոգ, տնտեսագետ, նույնիսկ մարդաբան ու ինժեներ: Այնպես որ, այս գիրքը ամենատարբեր ոլորտների հետազոտություն է»:
Նիլ Ֆերգյուսոնի ամենաաղմկահարույց «Հրապարակն ու Աշտարակը» գրքի հեռուստաշնորհանդեսը տեղի կունենա հոկտեմբերի15-ին, առավոտյան 10։15՝ Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս» ծրագրով:
Ժամանակի ընթացքում տեխնոլոգիաներն ու այլ գործոններ ավելի են հզորացրել ցանցերը, որոնց ուժը գերազանցել է աշտարակներինը: «Հրապարակն ու Աշտարակը» բացահայտում է աշխարհը վերափոխած ցանցերը: Գիրքը ստիպում է խորհել, վերաիմաստավորել մարդկության պատմությունը, աշխարհն ընկալել նոր, բացառիկ տեսանկյունից: Ամերիկյան մամուլը գրքի մասին հիացմունքով է արտահայտվել: Պարբերականների ռևյուներն ընդհանրացնելով՝ կարելի է ընդգծել գլխավոր միտքը՝ գիրքը հայտնի դեպքերի միանգամայն նոր բացատրությունն է:
Գրքի գլխավոր գործընկերը «Լույս» հիմնադրամն է, թարգմանիչը՝ Դավիթ Սարգսյանը: Գրքի խմբագիրներն են Գնել Նալբանդյանը և Տաթևիկ Նալբանդյանը։
Նիլ Ֆերգյուսոնի ամենաաղմկահարույց «Հրապարակն ու Աշտարակը» գրքի հեռուստաշնորհանդեսը տեղի կունենա հոկտեմբերի15-ին, առավոտյան 10։15՝ Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս» ծրագրով: