JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

90-ականների անհետացող ստվերները. Գրավաճառներ

90-ականների անհետացող ստվերները. Գրավաճառներ

90- ականները այդ սերնդի հուշերում տպավորված է որպես ամենահակասական, դժվար ու նույնիսկ որոշ իմաստով էկզոտիկ ժամանակաշրջան: Էներգետիկ ճգնաժամի ժամանակ կար հոսանքի և ջեռուցման երեք աղբյուր` վառարան, ավոտմեքենայի մարտկոց և «լևի հոսանք»:
Միանգամից փակված գործարանները մարդկանց ստիպեցին ապրելու համար վաճառել սեփական իրերը: Փողոցների ամեն անկյունում կարող էիր գտնել ամեն ինչ: Դրանց առյուծի բաժինն ընկնում էր գրքերին, հատկապես խորհրդային «կանաչ հանրագիտարաններին»: Ու այդ ժամանակներից սկսած երևանյան փողոցներում ու գետնանցումներում իրենց հաստատուն տեղը գրավեցին գրավաճառները:
Գրախանութները քիչ էին և թանկ: Գետնանցումներում հնարավոր էր գտնել ուզածդ գիրքը ուզածդ գնով: Նույնիսկ կարող էիր սակարկել: Գրավաճառները ինչ որ իմաստով քաղաքի և այդ հասարկության այցետոմսն են:
Այնտեղ էր, որ «շաուրմայանոցի» կողքին միշտ կանգնած էր թավ մորքուվ գրավաճառը՝ փափուկ Նոյը բերանին: Դեմքի անբարեհունչ արտահայտությամբ, համբերատար կարող էր պատմել ցանկացած գրքի բովանդակության մասին` հարևանությամբ հնչող ռաբիզ երաժշտության ֆոնին:
Գրախանութներից օգտվելու մշակույթը վերադարձավ վերջին մի քանի տարում: Գետնանցումներն էլ մաքրվեցին: Հիմա գիրք գնելու համար ուղեցույցդ «փափուկ Նոյ» ծխող ու ջղային դեմքով մարդը չէ: Ինքդ էլ կարող ես ժամերով կանգնել գրախանութում և կարդալ գրքի ուղիղ կեսը, եթե հետաքրքրեց, կգնես: Խորհուրդ էլ կարող ես հարցնել ժպտերես ու սիրունիկ վաճառողուհուց, որը համբերատար կպատասխանի քո բոլոր, նույնիսկ ամենատափակ հարցերին: Իսկ գետնանցումները մաքրվեցին: Քաղաքի համնուհոտն էլ հետը:

Տարածել