JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Գրքեր, որոնք սովորեցնում են երբեք չհանձնվել

Գրքեր, որոնք սովորեցնում են երբեք չհանձնվել

ՋՈԴԻ ՓԻՔՈԼԹ. ՔՐՈՋ ՊԱՀԱՊԱՆԸ


Джоди Пиколт – Ангел для сестры 


Jodi Picoult – My Sister’s Keeper


Աննան ընդաﬔնը 13 տարեկան է, բայց արդեն տարել է բազմաթիվ վիրահատություններ: Նա առողջ է, բայց ահա նրա քույրը հիվանդ է սպիտակարյունությամբ, և ծնողները պատրաստ են աﬔն ինչի նրան փրկելու համար: Ըստ էության՝ Աննան հենց դրա համար էլ լույս աշխարհ է եկել, որպեսզի օգնի քրոջը: Բայց ինչպիսին կլիներ նրա կայնքը, եթե նա կապված չլիներ Քեյթին: Աննան որոշում է այնպիսի քայլի դիﬔլ, որի համար ﬔզնից շատերը համարձակություն չէին ունենա:


ԷՐԻԽ ՄԱՐԻԱ ՌԵՄԱՐԿ. ԿՅԱՆՔԻ ԿԱՅԾԸ


Эрих Мария Ремарк – Искра жизни


Erich Maria Remarque – Spark of Life


Գերմանիա, Երկորրդ համաշխարհային պատերազﬕ ավարտ, համակենտրոնացման ճամբար: Մարդիկ, որոնցից խլել են ազատությունը, հույսը, կյանքը: Սակայն քանի դեռ նրանք ﬕասին են, նրանց կոտրելն անհնար է: Թեկուզ այն աﬔնը, ինչ ﬓացել է նրանց մոտ, ընդաﬔնը կյանքի կայծն է, բայց այն երբեք չի մարում: Այն ուժ է տալիս այդ մարդկանց ժպտալ ու պայքարել՝ կանգնած լինելով մահին դեմ հանդիման:


ԱՅՆ ՌԵՆԴ. ԱՂԲՅՈՒՐԸ


Айн Рэнд – Источник


Ayn Rand – The Fountainhead


Այս գիրքն արդեն տասնամյակներ շարունակ գտնվում է համաշխարհային բեսթելլերների ցանկում: Վեպի գլխավոր հերոսը՝ ճարտարապետ Հովարդ Ռորկը, պայքարում է հասարակության հետ ստեղծագործելու իր իրավունքի համար: Նա պայքարում է հանուն ստեղծագործական անհատականության ազատության և փորձում է ապացուցել, որ անգամ ﬔկ մարդը կարող է փոխել աշխարհը:


ԿԱՁՈՒՈ ԻՍԻԳՈՒՐՈ. ՄԻ ԼՔԻՐ ԻՆՁ


Кадзуо Исигуро – Не отпускай меня


 Kazuo Ishiguro – Never Let Me Go


Սա այնպիսի հուզիչ պատմություն է, որ դուք կփորձեք կլանել անգամ վերջին էջի վերջին բառը ու չեք ցանկանա բաժանվել գրքից: Սա ժամանակակից լեգենդ է, ֆանտաստիկ պատմություն մարդկանց մասին, ում ճակատագիրը որոշված է նախապես և այլոց կողﬕց և քաջ հայտնի է հենց իրենց: Նրանք գիտեն, թե ինչի համար են լույս աշխարհ եկել, ինչի համար են ապրում և անգամ հանուն ինչի են մահանալու: Եվ անկախ աﬔն ինչից նրանք շարունակում են ընթանալ իրենց ճանապարհով: Սա թերևս աﬔնահոգեցունց պատմություններից ﬔկն է անմարդկայնության և գթասրտության մասին:

ՋԵՔ ԼՈՆԴՈՆ. ՄԱՐՏԻՆ ԻԴԵՆ


Джек Лондон – Мартин Иден


Jack London – Martin Eden


Կենդանի է ﬓում ﬕայն ուժեղագույնը: Սա Ջեք Լոնդոնի հերոսի կյանքի սկզբունքն է: Մարտին Իդենը ցածր խավի ծագումով աշխատավոր երիտասարդ է: Այս կոպիտ, ուժեղ ու նպատակասլաց երիտասարդը հանուն սիրելի կնոջ՝ Ռութ Մորզի, որոշում է հասնել ﬔծ բարձունքների և հասարակ նավաստուց դառնում է հանրահայտ գրող: Սակայն արդյո՞ք նա պատրաստ է այն աﬔնին, ինչ թաքնված է այդ հաջողության հետևում:

ՋՈՋՈ ՄՈՅԵՍ. ՄԵԿ ԳՈՒՄԱՐԱԾ ՄԵԿ


Джоджо Мойес – Один плюс один


Jojo Moyes -The One Plus One


Այս թեթև և հուզիչ գրքում չկան գլոբալ խնդիրներ, ﬔծ բարոյախոսություններ: Այն հասարակ, աﬔնօրյա կյանքի մասին է, հետաքրքքր, զվարճալի, տարօրինակ ու երբեﬓ դժվար: Չէ՞ որ բոլորս ենք ստիպված պայքարել անգամ աﬔնափոքրիկ դժվարությունների դեմ: Ջոջո Մոյեսը սովորեցնում է, որ պետք է սկսել փոքր բաներից, որպեսզի հասնենք ﬔծ գործերին:

ՋՈՆ ԳՐԻՆ. ՄԵՂԱՎՈՐ ԵՆ ԱՍՏՂԵՐԸ


Джон Грин – Виноваты звезды


John Green – The Fault in Our Stars


Այս գրքի հերոսները դեռահասներ են, ովքեր տառապում են ծանր ու անբուժելի հիվանդություններով, սակայն չեն պատրաստվում հանձնվել: Նրանք առաջվա պես շարունակում հիվանդություններով, սակայն չեն պատրաստվում հանձնվել: Նրանք առաջվա պես շարունակում են դեռահասի կայնքով ապրել՝ բուռն ու անհնազանդ: Նրանք կարող են նույն կրքով սիրել և ատել: Հեյզելն ու Օգաստուսը մարտահրավեր են նետում իրենց ճակատագրին: Նրանց վախեցնում է ոչ թե վախը, այլ մարդկանց չարությունն ու չհասկացվածությունը: Նրանք այսօր ﬕասին են, իսկ ի՞նչ է սպասվում նրանց առջևում:

ԻՐՎԻՆԳ ՍԹՈՈՒՆ – ԿՅԱՆՔԻ ԾԱՐԱՎԸ


Ирвинг Стоун – Жажда жизни


Irving Stone – Lust for Life


Այս գիրքը Վինսենթ Վան Գոգի անչափ հետաքրքիր կյանքի պատմությունն է: Այն ապացուցում է, որ տաղանդը ոչ ﬕայն կարող է պարգև լինել երկնքից, այլև սարսափելի անեծք: Չէ՞ որ տաղանդը ոչ ﬕայն ստիպված է գտնել իր ուղին, այլև այն գտնելով՝ պետք է կարողանա համառություն, քաջություն ու տոկունություն դրսևորել, որպեսզի հաղթահարի բոլոր դժվարությունները և անտարբեր աշխարհին հասցնի իր ﬔծ գաղափարները

Տարածել