6 գեղարվեստական գիրք, որոնք ոգեշնչում են ճամփորդել
ԳՐԵԳՈՐԻ ՌՈԲԵՐԹ. «ՇԱՆԹԱՐԱՄ»
Грегори Робертс «Шантарам» / Gregory Roberts “Shantaram”
«Շանթարամ» գիրքը կարդալով՝ դժվար է հավատալ, որ այս պատմությունն ինքնակենսագրական է, և որ շատ իրադարձություններ տեղի են ունեցել իրականում: Գրքի գլխավոր հերոսը փախչում է ավստրալիական բանտից, կեղծ անունով հաստատվում Հնդկաստանի Բոմբեյ քաղաքում և սկսում նոր կյանք: Իսկ Հնդկաստանը պարզապես ուրիշ երկիր չէ, այն մի ուրիշ աշխարհ է՝ բոլորովին այլ արժեքներով, մշակույթով, բնակիչներով: Այս երկիր ուզում ես ոչ թե այցելել մի քանի օրով ու արագ աչքի անցկացնել մշակութային ժառանգությունը, այլ մի քանի ամսով կտրվել քեզ համար սովորական կյանքից ու խորասուզվել այս խորհրդավոր ու հետաքրքիր աշխարհի մեջ ու հասկանալ, թե այդ ինչով է Հնդկաստանը այդպես գրավում ու կախարդում աշխարհի ամենատարբեր ծայրերից այստեղ ժամանող զբոսաշրջիկներին:
ՋՈՆ ՍԹԵՅՆԲԵՔ. «ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՉԱՌԼԻԻ ՀԵՏ. ՓՆՏՐԵԼՈՎ ԱՄԵՐԻԿԱՆ»
Джон Стейнбек «Путешествие с Чарли в поисках Америки» / John Steinbeck “Travels with Charley: In Search of America”
Այս գիրքն այն մարդկանց համար է, ովքեր չեն կարող պատկերացնել իրենց կյանքը առանց ճանապարհի: Սթեյնբեքն ինքն էլ մոլի ճանապարհորդ էր. նրա մարմինը փշաքաղվում էր նավի շչակի ու մեքենայի շարժիչի ձայներից և նրա այս գիրքը հենց իրպեսների համար է: Մի քանի ամսվա ընթացքում Սթեյնբեքը Չարլի անունով իր պուդելի հետ բեռնատարով շրջել է ողջ Ամերիկան և գրում է իր տեսածի, զգացածի ու ապրածի մասին: Նա մեծագույն հետաքրքրությամբ նկարագրում է 60ականների Ամերիկայի կյանքը, երբ ամեն նահանգի բնակչություն դեռ խիստ տարբերվում էր մյուսից իր կենցաղով, տրամադրություններով ու անգամ լեզվով:
ՄԱՐԿ ՀԵԼՓՐԻՆ. «ՃԱՄՊՐՈՒԿԻ ՄԵՋ ԳՏՆՎԱԾ ՁԵՌԱԳԻՐԸ»
Марк Хелприн «Рукопись, найденная в чемодане» / Mark Helprin, Memoir From Antproof Case
Այս գիրքը ճամփորդության մասին է, որը ձգվել է մի ամբողջ կյանք: Ոչ թե պլանավորված ճանապարհորդության մասին, այլ ճակատագրի անսպասելի փոփոխությունների մասին, անհաջողությունների մասին, որոնք, սակայն, ոչ թե պատճառ են դառնում հուսահատության ու հանձնվելու համար, այլ հնարավորություն են տալիս վայելել անկանխատեսելի կյանքը: Այս վեպի հերոսի կյանքն իսկապես անհավանական է: Արդեն 80 տարեկանում նա նստած է բրազիլական ջունգլիներում և գրոտած ձեռագրի էջերը խնամքով տեղավորում է ճամպրուկի մեջ, որի մեջ չեն կարողանա թափանցել մրջյուններն ու ցեցրը: Նա գրում է իր որդու համար, պատմում է այն ամենի մասին, ինչև կարևոր է եղել իր համար, և այն մասին, թե ինչ դժվար ժանապարհ է անցել ամերիկացի փոքրիկ տղան և, լինելով ամենատարբեր վայրերում, ի վերջո հայտնվել Բրազիլիայում: Այս գիրքը կարող է արթնացնել արկածախնդիր պատանուն անգամ ամենալուրջ ընթերցողի հոգում: Կարդացեք և կհամոզվեք ինքներդ:
ԴԵՎԻԴ ՄԻՏՉԵԼ «ԳՐԱԿԱՆ ՈՒՐՎԱԿԱՆԸ»
Дэвид Митчелл «Литературный призрак» / David Mitchell “Ghostwritten”
Դևիդ Միտչելի «Ամպային ատլաս»-ի և այս գրքի միջև կա ինչոր ընդհանրություն. կան պատմություններ, որոնք զարմանալիորեն միաձուլվում են իրար և դառնում մեկ ամբողջություն: «Գրական ուրվականը» գրքում ջնջված են աշխարհագրական բոլոր սահմանները՝ Օկինավա, Հոնգկոնգ, ՍանկտՊետերբուրգ, Լոնդոն, Մոնղոլիա… Գրողի ձեռքում քաղաքներն ու երկրները փազլի մասնիկներ են, որոնք նա դասավորում է ու ձևավորում աշխարհի ընդհանուր պատկերը: Միտչելն այնքան հստակ ու վառ է նկարագրում այնվայրերը, որտեղ տեղի են ունենում վեպի գործողությունները, որ ուզում ես ամեն ինչ թողնել ու մեկնել՝ այդ ամենը սեփական աչքերով տեսնելու:
ՋԵՐՈՄ Կ. ՋԵՐՈՄ «ԵՐԵՔԸ ՆԱՎԱԿՈՒՄ՝ ՉՀԱՇՎԱԾ ՇԱՆԸ»
Джером К. Джером «Трое в лодке, не считая собаки» / Jerome K. Jerome “Three Men in a Boat”
Ճանապարհորդությունները միշտ էլ ուրախ են, և այս գիրքը ևս մեկ անգամ ապացուցում է դա: Այն ամբողջությամբ լցված է անգլիական դասական հումորով և կարող է օգնել հաղթահարել ցանկացած հիասթափություն, մռայլ տրամադրություն ու դեպրեսիա: Երեք անհոգ գրող ընկերներ որոշում են նավակով ճամփորդության մեկնել Թեմզա գետով: Գրքի ծիծաղելի իրավիճակները, հմայիչ հերոսները այսօր էլ հիացնում են ընթերցողին իրենց անկրկնելիությամբ: Այս զվարճալի ու կենսուրախ պատմությունը կարդացվում է մի շնչով ու հիշեցնում, որ անգամ փոքրիկ ուղևորությունը կարող է դառնալ իրական արկած՝ հատկապես լավ ընկերների ուղեկցությամբ:
ՋԵՔ ԿԵՐՈՒԱԿ «ՃԱՆԱՊԱՐՀԻՆ»
Джек Керуак «В дороге» / Jack Kerouac “On the Road”
«Ճանապարհին» վեպը նվիրված է 60ականների հասարակությանը: Գրքի հերոսները իրենց սերնդի վառ ներկայացուցիչներ են՝ անկախ ու ազատ: Նրանք ճանապարհորդում են իրենց մեքենայով ու չգիտեն, թե ինչ է բերելու իրենց վաղվա օրը, և հենց դրա համար էլ երջանիկ են: Նրանց համար ամենակարևորը ճանապարհն է՝ լի նոր ծանոթություններով ու թարմ տպավորություններով: Ոմանք կարող են մեղադրել վեպի հերոսներին թեթևամտության ու եսասիրության համար, և գուցե դա հենց այդպես է, բայց նրանք այնքան ծարավ են կյանքին, այնքան են հավատում իրենց ազատությանը՝ առանց սահմանափակումների, որ նրանց չհավատալը պարզապես անհնար է: Եվ եթե գիրքը կարդալուց հետո ձեզ մոտ էլ ցանկություն առաջանա ամեն ինչ թողնելու և ճանապարհ ընկնելու, չզարմանաք: