5 պոպուլիստական միտք․ Ի՞նչ է ասել Բորիս Ջոնսոնը մուսուլմանների և միայնակ մայրերի մասին

Մեծ Բրիտանիայի վարչապետի պոպուլիստական կերպարն ամբողջացնում են նրա հակասական հայտարարությունները։ Նա թիրախավորում է բոլորին՝ փախստականներ, կանայք և նույնիսկ միայնակ մայրերի երեխաներ։ Ներկայացնում ենք հինգ պոպուլիստական միտք Բորիս Ջոնսոնից։
Մուսուլմանների մասին – Շատ ծիծաղելի է, երբ կանայք որոշում են փոստարկղի նմանվել և գլխաշոր են կրում։ Այդ կանայք բանկ կողոպտողի տեսքով են մտնում համալսարան։ Կարծում եմ, որ դասախոսն իրավունք ունի տեսնել այն մարդու դեմքը, ում դասավանդում է։
Եվրամիության մասին – Եվրամիությունը փորձում է Եվրոպական երկրների անկախության հաշվին ստեղծել մեկ ընդհանուր պետություն։ Այդ կառույցը կրկնում է այն, ինչ արդեն 2000 տարի ոչ մեկի մոտ չի ստացվում։ Նապոլեոնը, Հիտլերը և այլ մարդիկ ևս փորձել են, բայց ողբերգական ավարտ են ունեցել։
Կանանց և կրթության մասին – Մալազիայից մեծ թվով իգական սեռի ներկայացուցիչներ կրթությունը մեզ մոտ են շարունակելու։ Նրանք դա ստիպված են անում, որովհետև պետք է տղամարդ գտնեն՝ ամուսնանալու համար։
Փախստականների մասին – Վերջին մի քանի տասնամյակներին մեծ թվով մարդիկ են եկել մեր երկիր և մտածել են, թե սա իրենց հայրենիքն է։ Նման բան չկա։ Փախստականներին պետք է պարտադրել, որ անգլերեն սովորեն։ Նրանք պետք է իրենց անգլիացի զգան։
Միայնակ մայրերի և նրանց երեխաների մասին – Միայնակ մայրերը դաստիարակում են ագրեսիվ, անիրազեկ, վտանգավոր երեխաների։

Յան-Վերներ Մյուլլեր
5800 ֏
Նկարագրություն
Կարդա նաև

Արքայադուստր Դիանայի ընկերուհուց մինչև հոգեթերապևտ. Ջուլյա Սամուելի մասնագիտական ճանապարհը (տեսանյութ)

Տեղի ունեցավ մաշկի խնամքի հայկական առաջին ուղեցույցի՝ «Դյութէ»#2-ի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

Ինչպես Ռեյ Դալիոն դարձավ ամերիկացի հայտնի ֆինանսիստ, ներդրող, ձեռներեց (տեսանյութ)

Տեղի ունեցավ Հերմինե Ավագյանի «Հարժեշտի աչքերը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
