BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ինչպե՞ս առևտուր անել բորսայում՝ չունենալով փորձ

Ինչպե՞ս առևտուր անել բորսայում՝ չունենալով փորձ

Բորսայում առևտուր անելու համար անպայման չէ լինել ամերիկացի բիզնես-մագնատ, հաջողակ ինվեստոր և մեծահարուստ Ուորեն Բաֆետ: Կարելի է սկսել տարբեր եղանակներով՝  ինքնուրույն սովորել, մասնագետներից դասեր վերցնել կամ օգտագործել փորձառու թրեյդերների ռազմավարությունը:

Որտե՞ղ կարելի է գտնել «բորսային» հաջողակաների ռազմավարությունը  


Աշխարհում լայն տարածում ունի «սոցիալական թրեյդինգ»-ը:  Սրանք հատուկ մասնագիտական սոցցանցեր են, որտեղ մասնագիտական շփումներից բացի հնարավոր է պրոֆեսիոնալ թրեյդերների շրջանում գտնել որևէ «գուրուի» և միանալ նրա ռազմավարությանը: Դրանից հետո, պրոֆեսիոնալի բոլոր գործարքները ավտոմատ կհայտնվեն նաև սկսնակ թրեյդերի էջում:
Բորսայում խաղի համար պետք են գիտելիքներ, սակայն ոչ բոլորն են պատրաստ օրը մի քանի ժամ հետևել այն լուրերին, որոնք կարող են ազդել բորսայական արժեգնի վրա: Կան փորձառուներ, որոնց համար բորսան եկամտի հիմնական աղբյուր է: Սոցիալական թրեյդինգը սկսնակներին օգնում է սեփական շահի համար գործադրել փորձառուների գիտելիքը: Այս եղանակը շահավետ է նաև փորձառու թրեյդերի համար: Նա բաժին ունի բոլոր այն գործարքներից, որոնք կատարում են իր հետևորդները: Ինչքան շատ լինեն հետևորդները, այդքան շատ գումար կաշխատի «գուրուն»:

Ո՞վքեր են գուրուները


Նրանք մասնավոր ներդրողներ են  կամ  սոցցանցի հիմանդիրներ: Նման թրեյդերների մեջ շատ են նրանք, որոնց ռազմավարությունը ոչ միայն չի զիջում, այլև գերազանցում է  այն համակարգը, որն առաջարկում են խոշոր ընկերությունների մասնագետները: Օրինակ comon.ru (պատկանում է  «Финам» ընկերությանը) կայքում ներկայացված է ավելի քան  470 առևտրային ռազմավարություն:  Համակարգը մինչև 99,8% ճշգրտությամբ երաշխավորում է հաջող  գործարքների կրկնությունը:

Ի՞նչ է comon.ru


comon.ru-ն առաջին սոցիալական թրեյդինգի համակարգն է: «Финам» ընկերությունը այն ստեղծել է 2007-ին: Մեկ ամիս շուտ, քան ամերիկյան անալոգային ռեսուրսը: comon.ru-ն ռուսական խոշոր ռեսուրսն է,  2016-ի մայիսի տվյալով  այնտեղ գրանցված է ավելի քան 300.000 մարդ, ընդանուր շրջանառությունը հասել է 10 միլիարդ ռուբլու: Համակարգում գործում է ակտիվների 45.000 հաշիվ: Եթե գլուխ չեք հանում նման թվերից, բայց ցանկանում եք ձեր ուժերը փորձել թրեյդինգում, ընտրեք հուսալի հարթակ՝ ուշադրություն դարձնելով, թե ինչպես է աշխատում ծառայությունը, ով է հիմնադիրը և առաջարկվող ռազմավարությունը որքան է իրատեսական:

Ո՞րն է հուսալիության առաջին նշանը


Այն մինիմալ գումարը, որով  կարող եք մասնակցել  գործարքներին, կոչվում է մուտքի գին: Մուտքի մինիմալ  գումարը  50-ից  300000 հազար ռուբլի է: Դա բավարար է, որպեսզի խաղացողները գործարքներ կատարեն իսկական ակտիվներով և բորսային գներով: Եթե մուտքի գինը 3.000 ռուբլի է ՝ արդեն կասկածելի է. Նման գումարով իրական գործարքներ չեն կատարվում: Սա նշանակում է, որ հարթակն աշխատում է խաղատան սկզբունքով: Հաճախ նման սխեմա առաջարկում են Forex-ի արտարժույթով շուկայի ծառայությունները՝ PAMM հաշիվները:

Ի՞նչ է PAMM հաշիվը 


PAMM-հաշիվներով (Percent Allocation Management Module) խաղացողն իր հաշիվների կառավարումը փոխանցում է այլ մարդու կամ կազմակերպության: Նման  հաշիվների աշխատանքը չի համապատասխանում քաղաքացիական կոդեքսին,  2016-ի հունվարից համարվում է անօրինական: Ռուսաստանում ընդունվել է օրենք, ըստ որի Forex-դիլերները պարավոր են լիզենզավորվել: Նման լիցեզիա ստացել է ռուսական 3 ընկերություն (առաջինը «Финам-Форекс» է): Իսկ ռազմավարությունը այլ խաղացողների փոխանցելն օրինական է, սահմանափակումներ չկան, քանի որ բորսային «գուրուն» դա անում է գիտակցաբար և ինքնակամ:

Ինչպե՞ս ընտրել լավ ռազմավարություն


Լավ ռազմավարության հետևորդին հասանելի կլինեն «գուրույի» ամբողջ պատմությունը, եկամտաբերությունը, գործքիները, զեղչերը և ստացած արձագանքները: Կարևոր ցուցիչ է նաև ստացված և տապալված գործարքների հարաբերակցությունը: Բոլոր ռազմավարությունները վաղ թե ուշ շարքից դուրս են գալիս, անհնար է միշտ հաղթել: Բայց կարևոր է, որ հաջողված գործաքները լինեն ոչ պակաս, քան 60%: Միայն այդ դեպքում կարելի է խոսել կայունության մասին: Սկսնակները պետք է ընտրեն ավելի պահպանողական ռազմավարություն,  որտեղ  մաքսիմալ drawdown-ը (գումար, որը կորսվել է անշահավետ գործարքների ժամանակ) չի անցնում 25%-ը.

Կարո՞ղ է թրեյդինգը փոխարինել դեպոզիտին


Բորսայում առևտուրը ռիսկային է: Բայց, ճգնաժամերի ժամանակ ներդրումների եկատմաբերությունը բարձրանում է: Ոչ ստաբիլ վիճակը ֆինանսական շուկաներում ստեղծում է շահույթի նոր հնարավորություն: Անցած տարին լավագույնն էր սոցիալական թրեյդինգի համար.  comon.ru-ում գրանցվածների 80%-ը ստացել է շահույթ, որը գերազանցել է բանկային ներդրումները:

Տարածել