Ապագայի մարտաշուն. Ռազմադաշտի օգնական ռոբոտ-շունը
Չի հաչում և չի կծում. առաջին հայացքից անվնաս ռոբոտ-շունն անփոխարինելի օգնական է մարտական գործողություններում։ Spot անունով չորքոտանին կարող է տեղ հասցնել զինվորների համար նախատեսված ծանր բեռը՝ ճարպկորեն անցնելով վտանգավոր տարածքներով:
«Google»-ի և «Boston Dynamics»-ի ներկայացրած ռոբոտ-շունը քայլում է, վազում, ցատկոտում և բարձրանում տարբեր թեքություններով: Երբ մարդը ոտքով հարվածում է նրան, արագաշարժ շունը չի ընկնում. կատարում է բարդ և արագ շարժումներ՝ հավասարակշռությունը պահպանելու համար։
Spot-ի հնարավորությունները մեծ են. բարձրանում է աստիճաններով, արագ տեղաշարժվում ոչ հարթ ճանապարհներով։ «Google»-ն անցած տարի էր գնել Պենտագոնի ամենամեծ մատակարար կառույցը՝ «Boston Dynamics»-ը: Ընկերութունը զբաղվում է ռոբոտաշինական նախագծերով:
Ենթադրվում է, որ մետաղե հսկան կարող է որոշակի աշխատանքների համար օգտագործվել մարդու համար վտանգավոր վայրերում: Շան պտտվող սենսորային գլուխն օգնում է կողմնորոշվել տարածքում: Հեղինակները խոստովանում են՝ այն ամենաճարպիկն է իր բոլոր կրտսեր եղբայրներից:
Կարդա նաև
Winterfest2026-ին Newmag-ը կներկայացնի Հենրիխ Մխիթարյանի գիրքը՝ «Իմ կյանքը՝ միշտ կենտրոնում» (թրեյլեր)
Winterfest-ին տեղի կունենա Դավիթ Գեորգյանի «Իմպեդանս» գիտաֆանտաստիկ էքշն ժանրի գրքի շնորհանդեսը (թրեյլեր)
Winterfest-ին Newmag-ը կներկայացնի Մարիաննա Հակոբյանի «Անունները չփոխե՛լ» գիրքը (թրեյլեր)
«Ծիլ տուր հայերեն– 2025» մրցույթի փակումը և մրցանակաբաշխությունը՝ Newmag Winterfest-ում