BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Չեմ հիշում գոնե մեկ օր, որ չեմ խմել. Բրեդ Փիթի առա

Չեմ հիշում գոնե մեկ օր, որ չեմ խմել. Բրեդ Փիթի առաջին հարզացրույցը Ջոլիից բաժանվելուց հետո

«Խմիչքի հարցում ես մասնագետ էի։ Ճիշտն ասած, ինչ ավարտել եմ համալսարանը, չեմ հիշում գոնե մեկ օր, որ չեմ խմել, չեմ ծխել (խմբ. մարիհուանա) կամ չեմ արել որևէ նման բան։ Դրանք օգնում էին ինձ բթացնել զգացողություններս։ Երբ ընտանիք կազմեցի, թողեցի ամեն ինչ, բացի խմիչքից։ Բայց ընտանեկան կյանքիս վերջին տարում ամեն ինչ դուրս եկավ հսկողության տակից», — ասել է Փիթը։

Կուլմիանացիոն դեպքը տեղի ունեցավ սեփական ինքնաթիռում, երբ դերասանն ընտանիքի հետ թռչում էր Լոս Անջելես։ Անանուն աղբյուրը տեղեկացրեց ԿՎՀ-ին, որ վեճի ժամանակ Փիթը հարվածել է 15 ամյա որդուն` Մեդոքսին։ Տեղեկությունը ստուգելու ընթացքում ԿՎՀ-ը չգտավ երեխայի նկատմամբ դաժան վարվելակերպի որևէ ապացույց, սակայն հինգ օր անց Ջոլին դիմեց ամուսնալուծության։


Սկզբում Փիթն ու Ջոլին շփվում էին միայն փաստաբանների միջոցով, հիմա եկել են առերես հանդիպելու  փոխհամաձայնության.  «Մենք անում ենք ամեն ինչ, ինչ մեր ուժերի մեջ է։ Ինձ մոտ տպավորվեց փաստաբաններից մեկի արտահայտությունը, որ դատարանում չեն լինում հաղթողներ։ Տարբերությունն երկու կողմերի միջև միայն նրանում է, թե արդյունքում ում համար է լինելու ավելի ցավոտ։ Եվ դա, իրոք, այդպես է. մարդիկ վատնում են մի ամբողջ տարի հարաբերությունները պարզելու համար՝ այդ կերպ ծնելով էլ ավելի շատ ատելություն իրար նկատմամբ։ Բարեբախտաբար, այստեղ Անջելինան ինձ հետ համաձայն է։ Չէ որ երեխաները շատ են տուժում ամուսնալուծության գործընթացի պատճառով», — բացատրեց Փիթը։ Այժմ Փիթը որոշում է կայացրել հրաժարվել ալկոհոլից` փոխարինելով այն լոռամրգի հյութով և հանքային ջրով, և այլևս երբեք չվերադառնալ նախկին ապրելակերպին:։










Հարզազույցը բնօրինակով` այստեղ

Տարածել