[InterPress] Բրեքսիթը Եվրամիություն մտնելու Վրաստանի հնարավորությունն է
«Մենք վճռական ենք այս իրավիճակից առավելագույնը ստանալու հարցում», – ասել է Սալոմե Զուրաբիշվիլին մայրաքաղաք Թբիլիսիում կայացած հարցազրույցում: «Կա մի տրամաբանություն, որ նպատակաուղղված Եվրոպա շարժվող երկրին պետք է վերաբերվել այնպես ինչպես նույն կերպով Եվրոպայից հեռացող երկրին»:
2003թ.-ին Միխեիլ Սաակաշվիլիի իրականացրած Վարդերի հեղափոխությունից հետո Վրաստանը ձգտում է անդամակցել ԵՄ-ին և Հյուսիսատլանտյան դաշինքին: Նախկին խորհրդային հանրապետությունը հեռացավ Ռուսաստանից ու շրջվեց դեպի Արևմուտք: Կովկասյան ժողովուրդն այս նպատակներին հասնելու համար մեծ խոչընդոտների է բախվում, քանի որ եվրոպացիները չեն ցանկանում հակադրվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Ուկրաինայում 2014 թ. ճգնաժամից հետո, երբ նա միացրեց Ղրիմը:
Վրաստանը գտնվում է Սև ծովի ափին և համարվում է Ռուսաստանը շրջանցող Կենտրոնական Ասիայի էներգետիկ ռեսուրսների դարպասը: 2014 թ.-ին Վրաստանը ԵՄ-ի հետ ստորագրեց Ասոցացման համաձայնագիրը, որը ներառում է ազատ առևտրի պայմանագիրը, իսկ 2017 թվականին ստացավ առանց վիզայի դաշինք մուտք գործելու իրավունք: Ինչևէ, հանրապետությունը ապագայում ԵՄ-ին անդամակցելու Բրյուսելի «հավանական թեկնածուների» ցուցակում չէ:
Շարունակությունը՝ interpress.am–ում
Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում
Կարդա նաև
Աշնան գլխավոր սիրավեպը. Newmag-ը ներկայացնում է խոհարարական սիրավեպ՝ «Մի գդալ սեր» (թրեյլեր)
Գրքատվություն #16 /Finca Հայաստան ընկերության աջակցությամբ Բերդի համայնքային գրադարանը համալրվեց 500 գրքով (լուսանկարներ)
Կինոմոսկվան հատուկ Newmag Signature Club-ի անդամների համար կազմակերպել էր «Արտոյի երկիրը» ֆիլմի ցուցադրությունը (լուսանկարներ)
Newmag-ն ու «Վերածնունդը» ներկայացրեցին Մակար Եկմալյանի «Երգեցողությունք սրբոց պատարագի» և «Հարություն Կալենց. Գույնի ձևը» գրքերը (տեսանյութ)