Սեքսուալ ձայնը դեպի հաջողություն տանող առաջին քայլն է. Գրավչության կանոններ` Բրիջիտ Բարդոյից
Միլիոնավոր տղամարդկանց հիացմունքի արժանացած հանրահայտ ֆրանսուհին բացահայտում է գլխավորը` կանացի հնարքներն` իրենց նրբություններով: Ընթերցելով Եվրոպայի սեքս-խորհրդանիշի խորհորդները` պարզից էլ պարզ է դառնում, որ Բրիջիտի գլխավոր արժանիքը ֆլիրտի արվեստը չէր, ոչ էլ իրեն մատուցելու ոճը: Առաջին հերթին, Բարդոն գերում էր խելքով և իմաստությամբ. նա ակտիվորեն զբաղվում էր կենդանիների պաշտպանությամբ, ընտրում էր հրատապ թեմաներ, ուսումնասիրում ու գրքեր հրապարակում: Կանայք հենց նրան էին ընդօրինակում, տղամարդիկ` «լողացնում» ադամանդի մեջ, ռեժիսորները հերթ էին կանգնում նրան նկարահանելու համար:
15 խորհուրդ` Բրիջիտ Բարդոյից
1. Եղեք առեղծվածային: Կարդացված գիրքն անհետաքրքիր է: Պոկված էջը կամ անավարտ մտքերը մեծացնում են ձգողականությունը:
2. Բնական պահվածք ամեն ինչում` վարք, հարդարանք, սանրվածք: Ձեզ քանդակի մի վերածեք:
3. Հաճախ ժպտացեք: Գուցե ինչ-որ մեկն էլ հենց Ձեր ժպիտին սիրահարվի:
4. Փորձարկեք հայացքը, ընտրեք ամենագրավիչը: Կոկետուհու համար սեթևեթելն արվեստ է:
5. Աշխատեք ձայնի վրա: Այն պետք է սեքսուալ հնչի, իսկ սեքսուալ ձայնը դեպի հաջողություն տանող առաջին քայլն է:
6. Սեքսուալ` չի նշանակում վուլգար: Սեքսուալ կինը միշտ խնամված է:
7. Նախապատվությունը տվեք դասական ոճին: Այնպես, որ նույնիսկ 50 տարի անց` ալբոմը թերթելիս, գոհ մնաք: Իր արտաքինից գոհ կինը բավարարված է:
8. Հատուկ ուշադրություն դարձրեք մաշկին: Ձգտեք, որ այն լինի «կարամել»-ի երանգի: Այդ դեպքում անընդհատ հակառակ սեռի ներկայացուցիչները հայացքները ձեզնից չեն կտրի:
9. Մի ամաչեք սեքսուալ լինել: Ընտրեք բիկինի լողազգեստը, եթե, իհարկե, կազմվածքը թույլ է տալիս: Սովորեք Ձեր մարմինը ճիշտ մատուցել` քողարկելով թերություններն ու ընդգծելով առավելությունները:
10. Սեքսուալ կնոջ մազերը երկար են: Դա ցանկացած գեղեցկուհու այցեքարտն է:
11. Սեքսուալ կնոջ շպարը միշտ բնական է: Պետք է օգտագործել միայն բնական գույներ ու երանգներ:
12. Ձեր զգեստապահարանում միշտ ունեցեք բարձրակրունկ կոշիկներ: Դրանցով Դուք կլինեք բարձունքում: Գեղեցիկ կոշիկներով միշտ չէ, որ հարմար է, բայց պետք է:
13. Փայլը պետք է չափավոր լինի: Հասարակ, բայց էլեգանտ ոճը լավագույն ընտրությունն է:
14. Հետևեք կեցվածքին: Արդյունքի հասնելու համար կատարեք վարժություններ` քայլեք ավազով պարկը գլխին դրած: Ավելի բարդ վարժություն է, երբ գլխին ջրով բաժակ է:
15. Մի ամաչեք Ձեր տարիքից: Պլաստիկ վիրահատությունների մի դիմեք: Ձեր իմաստությունն ու ապրած տարիները` հպարտություն են և ինքներդ Ձեզ սիրելու` լրացուցիչ առիթ: