FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Բրիտանական time-in. ինչպես անգլիացիները ինձ գերճշտ

Բրիտանական time-in. ինչպես անգլիացիները ինձ գերճշտապահ դարձրեցին

Գերմանական պարտաճանաչության ու ճշտապահության մասին լեգենդը, հավանաբար, 1940-ականների ֆաշիստական բանակի, ֆուտբոլում գերճշգրիտ կարգապահության կամ տրանսպորտային անհավանական հստակ աշխատող համակարգի շնորհքն է: Բայց բրիտանական տարբերակի առջև գերմանացիներն ուղղակի անփույթ անպատասխանատուներ են:
Առաջինն ինչ աչքի է ընկնում՝ ժամացույցներն են: 600 տարվա կիսախարխուլ, բայց խնամված շինությունների վրա 150 տարեկան ժամացույցներ են կախված: Աշխատում են: Լոնդոնի խորհրդանիշ Big Ben-ը պարզապես ամենակենտրոնականն ու ամենահայտնին է: Սա փողոցային ժամացույցների Միացյալ Թագավորությունն է, ու պատահական չէ, որ զրոյական միջօրեականը կրկին այստեղ է /Գրինվիչ/:
Մասնակցելով Բրիտանական կառավարության ֆինանսավորած ծրագրին՝ անկախ քեզնից դառնում ես զինվորական: 06:30. ծրագրի համակարգող Ռեյչլը կարճ հաղորդագրություն է տարածում. «Շարժվում ենք 07:45»: 24 հոգանոց բազմազգ խմբից երկուսը հասնում են 07:46: Համենայն դեպս պնդում են, որ հասել են ընդամենը 1 րոպե ուշ: Ոչ ոք ճշմարտությունը չգիտի, քանի որ խումբն արդեն դուրս էր եկել:
Առաջին հանդիպումը՝ 08.15-09.30: Սկիզբն ու ավարտը վայրկյանների ճշգրտությամբ: Բանախոսի ուշանալը կամ մեկ րոպե ավել խոսելը բացառվում է: Հաջորդ հանդիպումը 10:05: Սա նշանակում է, որ սկիզբը 10:05 է: Եվ ոչ մի դեպքում 10:06 չէ: Դա աղետ կլինի, անկազմակերպ խայտառակություն:
«Հարգելի՛ մասնակիցներ, դուք ունեք 18 րոպե լանչի համար»: Սա կատակ չէր, իսկապես 18 րոպե, ոչ մի վայրկյան ավել, այլապես կուշանաս, իսկ դա բացառվում է:
«Իսկ ի՞նչ կլինի եթե ճաշենք 19 րոպե», - վրացի մասնակցի կատակով հարցը Ռեյչլը չհասկացավ, հումորը չընկալեց, պատասխան էլ չունեցավ: Մեկ րոպե ուշացում երբեք չի եղել, Ռեյչլը չգիտեր, թե ինչ կարող էր պատահել այդ դեպքում... պարզապես չգիտեր:
Կարճ հաղորդագրություն՝ «Հանդիպում ենք 19:10 + հասցե»՝ աշխարհի ամենամեծ մեգապոլիսներից մեկում: Նկարագրությունը՝ մանրակրկիտ, ինչ տրանսպորտով, քանի կանգառ, քանի վայրկյան ոտքով, որտեղից աջ և դեպի ուր՝ ձախ, վերջում կրկին՝ 19:10: Ուշացող չկա, առավոտյան ուշացածները՝ 2 ժամ շուտ են հասնում:
Գիշերը 03:17 Facebook-ի խմբում հայտնվում է գրառում. «Հայցում ենք ձեր ներողամտությունը, վաղվա 10:05-ի հանդիպումը կկայանա 10:15: Խնդրում ենք ՇՏԱՊ արձագանքեք, որ տեսել եք, տեղյակ եք, ևս մեկ անգամ հայցում ենք ձեր ներողամտությունը, բանախոսը ոտքն է կոտրել, 10 րոպե կուշանա»:
Բանախոսին այլևս ոչ մի տեղ չհրավիրեցին: Պատճառը կոտրած ոտքը չէր. ուշացել էր:
«Հարգելի՛ մասնակիցներ: Այլևս երբեք հեռախոսին չդիպչեք հանդիպումների ժամանակ», - այս նախադասությունը Ռեյչլը ցանկանում էր բացատրել 15 րոպեի ընթացքում: Ով չհասկացավ՝ հաջորդ անգամ ստացավ բացատրություն 3 անգամ կարճ ձևակերպմամբ, առավել պնդաճակատներն ի վերջո լսեցին այդ արտահայտությունը՝ կարճ ու կոնկրետ՝ «Այլևս երբեք»:
Առավոտյան 04:19: Ռեյչլը գրում է. «Հիշում եք չէ՞, շարժվում ենք 07:55: ՇՏԱՊ արձագանքեք, որ տեսել եք, ոչ ոքի չենք սպասելու, խցանումների ժամից պետք է խուսափենք»: Արձագանքում է մի վրացի՝ ընկերոջ տանը հարբած էր, մի հայ՝ ռեպորտաժ էր պատրաստում և Բաքվի սև ցուցակում հայտնված, հավանաբար դրանից էլ քունը կորցրած մի բելառուս: Բայց 07:55 տեղում էին բոլորը:
Կարգապահության հիվանդագին մակարդակին հեշտ ես սովորում, առավել ևս, երբ բնատուր պատասխանատու ես: Այնուհետև սկսում ես հաճույք ստանալ սեփական կազմակերպվածությունից, հասցնում ես ամեն ինչ, դեռ մի բան էլ ավելին ու անսպասելիորեն հասկանում ես՝ Ռեյչլը մեզ քիչ է, միայն թե սթրեսն է շատ:

Տարածել