Աշխարհում առաջին շոումենը և «սուպերաստղը» ապրում էր 1800-ականներին և բիզոն էր որսում
Այսօր արդեն անհավանական է թվում, որ աշխարհում առաջին շոումենը աշխատել է որպես հետախույզ, իսկ ազատ ժամանակ զբաղվում էր բիզոնների որսորդությամբ, որի համար էլ ստացել է «Բուֆալո Բիլլ» մականունը: Ուիլյամ Քոդին 18 ամսվա ընթացքում որսացել է շուրջ 4280 բիզոն՝ կերակրելով մեծ քանակությամբ մարդկանց: Բայց հայտնիություն նա ձեռք է բերել բոլորովին այլ ոլորտում:
Բուֆալո Բիլլը շատերի համար ամերիկյան Վայրի Արևմուտքի մարմնացումն է: Նրա կերպարը ճանաչելի է ստետսոնյան գլխարկով, եղնիկի կաշվից բաճկոնով և կաշվե երկարաճիտք կոշիկներով, իր երկար ալիքավոր մազերով և հայտնի մորուքով ու բեղերով:
Ուիլյամ Ֆրեդերիկ Քոդին ծնվել է 1846 թվականին Միսիսիպի գետի ափին փոքրիկ քաղաքում. հենց այստեղ է նա մեծացել և սովորել այն բոլոր հմտություններին, որոնք հետագայում նրան պետք են եկել Ամերիկայի Արևմուտքում: Բիլլի մանկությունը հեշտ չի եղել.նա կորցրել է հորը, եղբորն ու քրոջը: Նրա երիտասարդ տարիները անցել են միայնակ: Տղան ժամանակից շուտ է իմացել՝ ինչպես մշակել հողը, տնկել ծառեր և կառուցել տներ: Նաև դեռ մանուկ հասակում է սովորել ձի վարել, որսորդություն անել և ծուղակներ սարքել:
Երեխաների մեծամասնությունը նրա տարիքում առավոտից երեկո խաղում էին, իսկ Բիլլը սովորում էր պահել անասուններին և պայքարել հնդկացիների դեմ: Արդյունքում Քոդին բավականին փորձառու էր շատ հարցերում, չնայած տարիքին՝ կարող էր ինքնուրույն գոյատևել վայրի բնության պայմաններում: 14 տարեկան հասակում Քոդին սկսեց աշխատել «Պոնի Էքսպրեսում», քանի որ նա համապատասխանում էր բոլոր պահանջներին.նա նիհար էր, հիանալի ձի էր վարում և բոլորովին չէր մտածում այն մասին, որ աշխատանքը կարող է իր կյանքի համար որևէ վտանգ ներկայացնել:
Բիլլը ոչ միայն մեծացել է Վայրի Արևմուտքում, այլև կլանել է դրա ոգին և բարոյախոսությունը: 19 տարեկանում Ուիլյամ Քոդիին զորակոչեցին բանակ: Իսկ 21-ում ամուսնանում է Լուիզա Ֆրեդերիչիի հետ: Նա երջանիկ չէր ամուսնական կյանքում և երկար ժամանակ փորձում էր ամուսնալուծվել չսիրած կնոջից: 1868-1872 թթ. Ուիլյամը ծառայել է հետախուզական խմբում, որի առաքելությունն էր հնդկացիների ոչնչացումը: Հիանալի ռազմական ձեռքբերումների համար նա պարգևատրվել է մի քանի պատվավոր մեդալներով:
Հետախուզական աշխատանքին զուգահեռ նա նաև զբաղվում էր բիզոնների որսով, որի համար էլ ստացել է «Բուֆալո Բիլլ» կեղծանունը: Ուիլյամ Քոդին (William Cody) 18 ամսվա ընթացքում սպանել է շուրջ 4280 բիզոն՝ կերակրելով բազմաթիվ մարդկանց:
http://www.youtube.com/watch?v=6xHtVLMFCHo
1869 թվականին բուլվարային վեպերի հեղինակ Նեդ Բանտլայնը Բուֆալո Բիլլին դարձրեց իր՝ Վայրի Արևմուտքի մասին պատմությունների հերոսը: Դրանից հետո Քոդին դարձավ ոչ միայն որսորդ և սկաուտ, այլև թատրոնի դերասան և «Տափաստանների հետախույզները» մելոդրամայի աստղ, որը ստեղծել է Նեդ Բանտլայնը որպես շոու Վայրի Արևմուտքի մասին: 1883 թվականին Քոդին և նրա ընկերակիցները ներկայացրին առաջին շրջիկ շոու-ատրակցիոնը՝ «Բուֆալո Բիլլի Վայրի Արևմուտքը»:
Շոուի ընթացքում նա ցուցադրում էր սահմանագծի կյանքին տիպական տեսարաններ: Շոուի մեջ ներգրավված էին հնդկացիներ և կովբոյներ, ինչպես նաև օգտագործվում էին վայրի կենդանիներ: Յուրաքանչյուր ներկայացում տևում էր մոտ 3-4 ժամ, որին հավաքվում էին հազարավոր հեռուստադիտողներ: Քոդին դարձել էր այդ բարդ շոուի աստղը, որը միակ աղբյուրն էր, որից որոշ մարդիկ կարող էին իմանալ Վայրի Արևմուտքի մասին: Մարդիկ ուղղակի հիացած էին նրանով: Արդյունքում «Բուֆալո Բիլլի Վայրի Արևմուտքը» դիտում էին միլիոնավոր մարդիկ, ի դեպ ոչ միայն Ամերիկայում, այլև ողջ աշխարհում:
Քոդին ելույթ էր ունենում տարբեր երկրների ղեկավարների և միապետների առաջ, իսկ մի անգամ նրան հրավիրել էր նույնիսկ Հռոմի Պապը: Քչերը գիտեն, որ Քոդիի կյանքը Բուֆալո Բիլլի կերպարում այդքան էլ հեշտ չի եղել: Շոուն շատ հաճախ և երկար ժամանակով բաժանում էր իրեն կնոջից և երեխաներից: Նրա ամուսնական կյանքը շատ բարդ էր, և Բիլլը բաց է թողել իր ժառանգների մանկության մեծ մասը: Իսկ հետո ողբերգություն եղավ.հերթական երկար բացակայությունից հետո նա եկավ տուն այն ժամանակ, երբ մահանում էր իր որդին: Դա շատ կոտրեց Քոդիի ոգին:
Քոդիի ընտանիքը ողջ կյանքի ընթացքում պայքարել է աղքատության դեմ, չնայած նրան, որ Բիլլը վատ չէր վաստակում իր շոուներից: Արդյունքում Բիլլը մնաց բոլորովին միայնակ, նա ուներ մի քանի մոտ ընկեր և նա հաճախ էր ընկնում դեպրեսիայի մեջ և խմում: Քոդին իր տունը կառուցել էր Նեբրասկա նահանգում, և օգտագործում էր այն որպես շոուից հանգստանալու վայր: Բայց այդ տեղանքը, որը նա այդքան շատ էր սիրում, շուտով սկսեց կորցնել իր արևմտյան հմայքը և սկսեց վերածվել նոր Արևմուտքի՝ «բնակեցված հողի», այլ ոչ թե այն վայրի տարածքը, որտեղ մեծացել է Բիլլը: Ավելի հասուն տարիքում Քոդին հաճախ էր մտածում Բուֆալո Բիլլի կերպարը թողնելու և հասարակությունից հեռանալու մասին: Բայց նույնիսկ ծերության տարիներին Բուֆալո Բիլլը շարունակում էր անել այն, ինչը սիրում էր ամենից շատ.աշխատել հողի վրա և վայելել իրեն շրջապատող բնությունը:
Նա շարունակում էր որսորդությամբ զբաղվել և ուղեկցորդ էր այն մարդկանց համար, ովքեր տափաստան էին գնում: Վայոմինգ նահանգի հյուսիս-արևմտյան հատվածում նա օգնել է քաղաք հիմնել, որը մինչ օրս կրում է նրա անունը: Կան մի քանի թանգարաններ, որոնք նվիրված են նրա հիշատակին և աշխատանքին, և Քոդիին Ամերիկայում մինչև այսօր հիշում են որպես հայտնի հերոս: Բիլլը մահացել է 1917 թվականին քրոջ տանը Դենվերում: Այնտեղ էլ նրան թաղել են: 4 տարի անց մահացել է նրա կինը, ում գերեզմանը դրել են Բուֆալո Բիլլի գերեզմանի կողքը Դենվերի գերեզմանոցում: