«Չէ՞ որ մենք էլ ենք ուզում ապրել և թռչել». Միխայիլ Բուլգակովի կենսագրության «սպիտակ հետքերը»
Միխայիլ Բուլգակովի կենսագրությունը այսօր էլ է պարունակում «սպիտակ հետքեր»: Բուլգակովի մասին հետաքրքիր փաստեր նրա երկրպագուները հավաքագրում են տարբեր ձևերով.գրում են տետրի մեջ, կիսվում են սոցիալական ցանցերում, հիշում ընկերական զրույցների ժամանակ: Հենց ինքը Բուլգակովը հավաքում էր թատրոնի տոմսեր՝ միայն այն տոմսերը, որոնք ինքն է գնել, կամ էլ այն համերգների ու ներկայացումների տոմսերը, որոնց նա ներկա է եղել:
Միխայիլը Անդրեևյան փողոցի վրա իրեն հարազատ աղմկոտ ու տաք փոքրիկ տան հարմարավետության մասին ասում էր՝ իր պատանեկությունն ուրախ է անցել գեղեցիկ քաղաքում՝ ապագայի շողշողուն հեռանկարներով և հիասքանչ կյանքով: Մայրը երեխաներին դաստիարակել է «ծանր ձեռքով» երբեք չկասկածելով՝ որն է բարին, իսկ որը չարը: Հայրը երեխաներին փոխանցել է իր աշխատասիրությունն ու ուսման հանդեպ սերը: Բուլգակովների ընտանիքում իշխում էր «գիտելիքի հեղինակությունն ու տգիտության հանդեպ արհամարհանքը»:
Հինգ տարեկանում Բուլգակովը կարդացել է Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» վեպը, իսկ ավելի մեծ հասակում ընկերների համար հատվածներ է մեջբերել գրքից՝ չսխալվելով և ոչ մի բառում: Յոթ տարեկանում Միխայիլ Աֆանասիին գրել է իր առաջին պատմվածքը՝ «Սվետլանի արկածները»: Եվ չնայած հիանալի տվյալներին և գրականության հանդեպ հակվածություն ունենալուն, 1909 թվականին 18-ամյա Միշան, ավարտելով կիևյան Առաջին գիմնազիան, ընդունվում է Կիևյան համալսարանի բժշկական ֆակուլտետը: Երբ Միխայիլը 16 տարեկան էր, հայրը մահանում է երիկամների հիվանդությունից: Բժշկի մասնագիտության ընտրությունը բացատրվում էր շատ պարզ. մոր երկու եղբայրներն էլ՝ Նիկոլայ և Միխայիլ Պոկրովսկիները բժիշկներ էին, մեկը՝ Մոսկվայում, մյուսը՝ Վարշավայում, երկուսն էլ լավ էին վարձատրվում.Միխայիլը թերապևտ էր, Պատրիարք Տիխոնի բժիշկն էր, Նիկոլայը՝ գինեկոլոգ, Մոսկվայում հիանալի պրակտիկա ուներ: Փաստարկները, որոնք ազդեցին բժշկությունն ընտրելու օգտին, դարձան հետագա գործունեության անկախությունը և «մարդկային կառուցվածքի» հանդեպ հետաքրքրությունը, նրանց օգնելու հնարավորություն:
1913 թվականին երկրորդ կուրսում Միխայիլը ամուսնանում է՝ մոր կամքին հակառակ, երիտասարդ Տատյանա Լապպայի հետ, որը նոր էր ավարտել գիմնազիան (հետագայում՝ «Մորֆի» պատմվածքում դարձել է Աննա Կիրիլովնա կերպարի նախատիպը): Ֆինանսական դժվարությունները սկսել էին արդեն հարսանիքի օրը.այդ մասին կարելի է ընթերցել Տատյանա Նիկոլաևնայի հիշողություններում.«Քող,իհարկե, չունեի, հարսանեկան զգեստ՝ նույնպես.ես ինչ-որ տեղ վատնել էի այն ամբողջ գումարը, որ հայրս ուղարկել էր: Մայրս եկել էր հարսանիքին.սարսափահար եղավ: Ես հագել էի դարսերով ծղոտյա կիսաշրջազգեստ, մայրս գնեց վերնաշապիկ: Պսակադրեց մեզ հայր Ալեքսանդրը»: Տատյանայի հայրը ուղարկում էր ամսական 50 ռուբլի, այն ժամանակվա համար մեծ գումար, բայց Բուլգակովը տնտեսել չէր սիրում և պոռթկուն մարդ էր: Եթե նա ցանկանար տաքսի նստել, նույնիսկ վերջին գումարով, նա առանց երկմտելու կաներ դա.«Մայրը բարկանում էր թեթևամտության համար: Գնացել էինք նրա մոտ ճաշելու, իսկ նա նկատեց, որ չկան իմ մատանին ու վզնոցը: «Դե նշանակում է, որ ամբողջը գրավատանն է»:
Մեծն գրողի հուշարձանի համար նրա կինը՝ (երրորդը, դարձել է «Վարպետն ու Մարգարիտան» վեպի Մարգարիտայի նախատիպը) Ելենա Սերգեևնան ընտրել է քար, որ կոչվում էր Գողգոթա՝ լեգենդար երուսաղեմական լեռան հետ նմանության համար, և ի սկզբանե Նիկոլայ Վասիլիի Գոգոլի գերեզմանի վրա էր: Երբ Գոգոլին վերաթաղեցին, նրա գերեզմանի վրա կիսանդրի տեղադրեցին, իսկ քարը անպիտան թողեցին վանական գերեզմանոցում: Ինչպե՞ս այստեղ չհիշել Միխայիլ Աֆանասիի արտահայտությունը՝ հասցեագրված Գոգոլին.«Ուսուցիչ,ծածկիր ինձ քո վերարկուով…»
Կարդա նաև
«Գրական առաջնություն. լեգենդները վերադառնում են» խորագրով փառատոնի մասին Արմենիայի եթերում (տեսանյութ)
Newmag Summer Fest2026. Ամառվա մեծ խաղը՝ գրքերի, լեգենդների ու հաղթանակների հետ (անոնս)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)