Զգացմունքային էներգամարում. նոր հիվանդություն
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգացմունքային էներգամարում սինդրոմն առաջին անգամ դասակարգել է որպես հիվանդություն, որն ախտորոշվում է ու մտնում ապահովագրությամբ բուժվող հիվանդությունների ցանկ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն Էներգամարում դասել է հիվանդությունների ու աշխատավայրում ստացած վնասվածքների կատալոգ: Այն քրոնիկական սթրեսի հետևանք է, որը մարդը ստանում է աշխատավայրում:
Զգացմունքային էներգամարման երեք նախանշանները.
- Էներգիայի կորստի ու հյուծվածության զգացում
- Մտավոր անհաղորդության բարձրացում աշխատանքից կամ նեգատիվիզմի ու ցինիզմի զգացողություն, որը նույնպես վերաբերում է աշխատանքին
- Մասնագիտական արդյունավետության անկում
Էներգամարում աշխատանքային կոնտեքստում է առաջանում ու չպետք է գործածվի կյանքի այլ ոլորտներում: Հիվանդությունների ու վնասվածքների թարմացված ցանկը, որը ստացել է ICD-11 անունը, պատրաստ էր դեռ անցյալ տարի: Ցանկի համալրմանը մասնակցել են ամբողջ աշխարհից առողջապահության ոլորտի տարբեր մասնագետներ: Օրեր առաջ ցանկը հաստատվել է: ԱՀԿ-ն այուհետև հիվանդություն է համարում նաև «խաղային խանգարումը», երբ կախվածություն կա վիդեոխաղերից: Այն ցանկում հաջորդում է ազարտային խաղերից կախվածությանը:
Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում
Կարդա նաև
Getting things done համաժողովին տեղի ունեցավ «Թիմ. Ինչպես միասին հասցնել բոլոր գործերը» գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)
Տեղի ունեցավ Դեյվիդ Ալենի ու Էդվարդ Լամոնտի «Թիմ. Ինչպես միասին հասցնել բոլոր գործերը» գրքի հեռուստաշնորհանդես (տեսանյութ)
«Թիմ» / The New York Times-ի բեսթսելլերի՝ «Ինչպես հասցնել բոլոր գործերը» գրքի հեղինակը վերադարձել է 20 տարի անց նոր ձեռնարկով (թրեյլեր)
Ինքնուրույն մտածողների փակ համայնք/ Newmag-ի ղեկավարը ներկայացրեց Signature Club-ը (տեսանյութ)