Newmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature Club
Գլխավոր Լուրեր

Getting things done համաժողովին տեղի ունեցավ «Թիմ.

Getting things done համաժողովին տեղի ունեցավ «Թիմ. Ինչպես միասին հասցնել բոլոր գործերը» գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)

10/13/2025

newmag-y-n

Լույս է տեսել դեռ քսան տարի առաջ համաշխարհային բեսթսելլեր դարձած «Ինչպես հասցնել բոլոր գործերը» գրքի շարունակությունը։ Այս անգամ ձեռնարկը նախատեսված է թիմերի համար։ Գրքի համահեղինակները Դեյվիդ Ալենն ու Էդվարդ Լամոնտն են։

Ինչպես հեղինակի նախորդ գիրքը, «Թիմ. Ինչպես միասին հասցնել բոլոր գործերը» հայերեն հրատարակել է Newmag-ը։ Գրքի գլխավոր հովանավորն Էվոկաբանկն է։ 



Շնորհանդեսը տեղի ունեցավ բանկի 35-ամյակին նվիրված Getting things done համաժողովին։ Գրքի համահեղինակ Էդվարդ Լամոնտն ու երեք համաշխարհային խոսնակներ՝ Թիջեյ Փաուերը, դոկտոր Նաշատեր Դեու Սոլհեիմն ու Թիմոթի Արմուն ներկայացրեցին իրենց ուսումնասիրությունները թվային աշխարհում ժամանակակից մարդու խնդիրների, առողջության մասին։ 



Պանելային քննարկմանը բանախոսները խոսեցին թիմերի ու անհատների գործունեության ու արդյունավետ աշխատելու մասին։ «Թիմ. Ինչպես միասին հասցնել բոլոր գործերը» գրքի համահեղինակ Էդվարդ Լամոնտը խոսեց գրքի գլխավոր սկզբունքների մասին.



«Ամենակարևոր բանն առաջնորդի համար անել այն, ինչ չեն կարող թիմի մյուս անդամները։ Սա շատ կարևոր սկզբունք է։ Կան բաներ, որ կարող են թիմի անդամներն անել, ու կան բաներ, որ միայնառաջնորդը կարող է անել։ Շատ արդյունավետ է, երբ թիմում ռեսուրսները ճիշտ են բաշխվում, ճիշտմարդիկ. նշանակվում են ճիշտ տեղում։ Թիմի աշխատողը պետք է իմանա, ղեկավարը՝ բոսսը,չպետք է անդադար հետևի ու ստուգի իրեն։ Բոլորը պետք է իմանան, թե ինչով են զբաղվում»։



Էդվարդ Լամոնտը խոսեց տարբեր թիմերի հետ իր աշխատանքի մասին՝ հատկապես շեշտելով թիմում վստահությունը, կայուն ու կանխատեսելի միջավայրի կարևորորությունը.

«Անհատական արդյունավետությունից բացի պետք է լինի թիմայինը։ Մենք ապրում ենք թիմային դարաշրջանում։ Որքան էլ արդյունավետ, հաջողակ լինի անհատը, թիմի հաջողության համար պետք է բոլորի մասնակցությունը, թիմային լավ աշխատանքը։ Մեր գիրքն այդ մասին է։ Սոցիոլոգիական ցավալի տվյալներ կան, որ աշխատակիցների 80 %-ից ավելին սովորաբար ներգրավված չէ թիմայինաշխատանքում»։



Էդվարդ Լամոնտը շնորհավորեց Էվոկաբանկին 35-ամյակի կապակցությամբ, շնորհակալություն հայտնեց Newmag հրատարակչությանը՝ իրենց գրքի հայերեն թարգմանության համար։ Գիրքն արդեն հրատարակվել է տասը լեզուներով։

Կարդացեք նաև

Տարածել

Թիմ. Ինչպես միասին հասցնել բոլոր գործերը
Թիմ. Ինչպես միասին հասցնել բոլոր գործերը

Դեյվիդ Ալեն

Էդվարդ Լամոնտ

6800 ֏

Նկարագրություն

2001-ին լույս տեսած «Ինչպես հասցնել բոլոր գործերը» գիրքը հեղափոխական աշխատություն էր։ Դեյվիդ Ալենի սկզբունքները փոխեցին աշխատանքի ու ազատ ժամանակի ընկալումը և վերափոխեցին միլիոնավոր մարդկանց, ցույց տվեցին, թե ինչպես է հնարավոր բարձր արդյունավետության հասնել։ 20 տարի անց պարզ դարձավ, որ այս սկզբունքները պետք են նաև թիմային մակարդակում։ GTD մեթոդի բազմաթիվ հետևորդներ ամենից հաճախ հարցնում էին՝ ինչպե՞ս գործի դնել ամբողջ թիմը։

Այս գիրքը տալիս է հենց այդ հարցի պատասխանը տեսական գիտելիքն ինչպես ծառայեցնել գործակցության շահերին։ GTD անհատական արդյունավետության սկզբունքների հիման վրա ստեղծված այս գիրքը ցույց է տալիս կազմակերպության ներսում ավելի արդյունավետ աշխատելու ուղիները, օգնում է ձևավորել մի մշակույթ, որտեղ յուրաքանչյուրը կցանկանա լիարժեք դրսևորել իր կարողությունները։

Աշխարհի ամենախոշոր և հաջողակ ընկերությունների փորձը գրքում ներկայացված է օրինակներով։ Դրանք բացահայտում են, թե ղեկավարներն ինչպես են կիրառել ներթիմային գործակցության սկզբունքները, ինչպես են բարելավել ներքին հաղորդակցությունը, ապահովել արդյունավետությունը և ինչ մեթոդներով են նվազեցրել թիմի անդամների սթրեսը։