Newmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature Club
Գլխավոր Լուրեր

Տեղի ունեցավ Դեյվիդ Ալենի ու Էդվարդ Լամոնտի «Թիմ.

Տեղի ունեցավ Դեյվիդ Ալենի ու Էդվարդ Լամոնտի «Թիմ. Ինչպես միասին հասցնել բոլոր գործերը» գրքի հեռուստաշնորհանդես (տեսանյութ)

10/09/2025

newmag-y-n

«Թիմ. Ինչպես միասին հասցնել բոլոր գործերը» գրքի հեռուստատեսային շնորհանդեսը կայացավ Արմենիա Հ/Ը «Բարի լույս» հաղորդման ժամանակ։ Գրքի գլխավոր հովանավորն էվոկաբանկն է, ում հրավերով էլ հեղինակն այցելել է Հայաստան։

2005 թվականին Դեյվիդ Ալենը գրել էր «Ինչպես հասցնել բոլոր գործերը» հայտնի աշխատությունը։ Այն անհատների համար էր։ Գիրքը դարձավ համաշխարհային բեսթսելլեր։ Քսան տարի անց Ալենն իր գործընկերոջ՝ Էդվարդ Լամոնտի հետ գրել է թիմային աշխատանքի կազմակերպման ձեռնարկ։ 

Էդվարդ Լամոնտը պատմեց, որ Դեյվիդ Ալենի «Ինչպես հասցնել բոլոր գործերը» գիրքը փոխել է իր կյանքը։ Այդ ձեռնարկի միջոցով կարողացել է ավելի արդյունավետ աշխատել, ստեղծել ընկերություններ, որտեղ մարդիկ վերապատրաստվում էին. 

«Երբ մարդկանց վերապատրաստում էինք, ու նրանք վերադառնում էին աշխատավայր, բախվում էին թիմում աշխատող մյուս մարդկանց անարդյունավետության հետ։ Այդպես մենք հասկացանք, որ պետք է գրել ձեռնարկ, թե ինչպես աշխատել թիմում։ Ինչպես առաջին գրքում, երկրորդում էլ GTD մեթոդն է։ Այս գիրքը, կարելի է ասել, առաջինի շարունակությունն է, մենք գտել ենք ոսկե միջինը, մի կողմ ենք դրել հույզերը, հոգեբանական ու փիլիսոփայական գործոնները, պարզապես պատմել ենք, թե ինչ պետք է անել, որպեսզի լինես արդյունավետ։

Հիմնական սկզբունքները, որոնք ներկայացված են գրքում, աշխատանքային ու կյանքի հոսքերը կառավարելու մասին են։ Մեթոդները հետևյալն են՝ ձևակերպել, թե ինչ պետք է անել, հստակեցնել, կազմակերպել, վերանայել ու գործի անցնել։ Երկրորդ գրքում խորհուրդներն ու սկզբունքները վերաձևակերպել ենք արդեն թիմերի համար։ Մեծ նախագծերում պետք է կենտրոնանալ հաջորդական քայլերի վրա։ Միանգամից բոլոր քայլերի վրա կենտրոնացումը կբերի աշխատանքի պարալիզացման»։ 

Էդվարդ Լամոնտը պատմեց, որ գիրքը հիմնված է Դեյվիդ Ալենի 40 տարվա փորձի հիման վրա. «Մինչև այս գիրքը գրելը, հարցազրույցներ ենք արել 65 առաջնորդների հետ, որոնք կիրառել էին GTD մեթոդը։ Գիրքը գրվել է հաջողված պատմությունների, փորձի հիման վրա. այն գրվել է դժվարությամբ, թարգմանվել է 10 լեզուներով, նաև՝ հայերեն։ Լավագույն պարգևն ինձ համար այն է, երբ զանգում, ասում են, որ գիրքն իրենց օգնել է»։

Գրքի թարգմանիչ Լուիզա Գրիգորյանն ասում է, որ ավելի լայն հանրության համար հասանելի լեզվով է գրված. «Ինչպես հեղինակներն են ասում, իրենք գրել են հավասարկշռված ու բալանսավորված ձեռնարկ։ Սա վերաբերում է նաև գրքի լեզվին։ Կան մասնագիտական հատվածներ, հեղինակները խոսում են նաև այլ մեթոդների հիման վրա, ու դրանք ավելի մասնագիտական լեզվով են գրված։ Կան անձնական կյանքի ու աշխատանքի փորձեր ու օրինակներ։ Ձեռնարկն ընդհանուր առմամբ պարզ ու ընկալելի է»։

«Թիմ. Ինչպես միասին հասցնել բոլոր գործերը» գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել Էվոկաբանկի 35-ամյակին նվիրված Getting things done խորագրով համաժողովի ժամանակ։ Համաժողովին Լամոնտից բացի, ելույթ ունեցան միջազգային բանախոսներ։ Բանախոսներին հրավիրել էր Newmag-ը։ Հրատարակչության կորպորատիվ և միջազգային գործակցության պատասխանատու Նանե Մանուկյանը պատմեց խոսնակների ընտրության մասին. 

«Մենք թարգմանել էինք Դեյվիդ Ալենի առաջին գիրքը։ Էվոկաբանկն առաջարկեց թարգմանել նաև այս գիրքը։ Բանկը որոշեց գիրքը ներկայացնել համաժողովի ժամանակ, որը նվիրված էր իրենց հիմնադրման 35-ամյակին։ Մեզ շատ դուր եկավ այդ գաղափարը, քանի որ միշտ չէ, որ ընկերությունները նման հոբելյանները կազմակերպում նոր գրքի, նոր գաղափարների շուրջ։ Այդպես, բանկն իր ծննդյան առիթով մեծ նվեր արեց ոչ միայն իր հաճախորդներին, գործընկերներին, այլ նաև հայ ընթերցողներին։ «Թիմ. Ինչպես միասին հասցնել բոլոր գործերը» համահեղինակ Դեյվիդ Ալենը, ցավոք, չկարողացավ գալ Հայաստան, բայց Էդվարդ Լամոնտը հետաքրքիր դասախոսություն կարդաց։ Համաժողովին ներկա էին նաև այլ բանախոսներ։ 

Երկար բանակցություններից հետո Հայաստան եկան միջազգային ճանաչում ունեցող ևս երեք խոսնակ։ Այդ խոսնակները նույնպես գրել են գրքեր, համաժողովին էլ խոսեցին թիմերի արդյունավետության, առաջնորդության, մոտիվացիայի մասին։ Խոսնակներից Թիջեյ Փաուերը հաշվի առնելով նյարդաբանական հետազոտությունները, ներկայացրեց, թե ինչպես արդյունավետ լինել, տարբեր միջոցներով օրգանիզմում բարձրացնել դոպամինի, սերոտոնինի մակարդակը։ Թիմոթի Արմուն Եվրոպայի ամեներիտաասարդ ձեռներեցներից է, նա խոսեց ձախողումների, անհաջողությունների մասին, թե ինչպես դասեր քաղել այդ անհաջողություններից, կատարել հաջորդ քայլերը։ Դոկտոր Նաշատեր Դեու Սոլհեիմը վարքաբանական հոգեբանության մասնագետ է, նա էլ խոսեց բանակցությունների առաջնորդության մասին»։

«Թիմ. Ինչպես միասին հասցնել բոլոր գործերը» գրքի շնորհանդեսի առիթով վերահրատարել է նաև Դեյվիդ Ալենի նախորդ գիրքը՝ «Ինչպես հասցնել բոլոր գործերը»։

Կարդացեք նաև

Տարածել

Թիմ. Ինչպես միասին հասցնել բոլոր գործերը
Թիմ. Ինչպես միասին հասցնել բոլոր գործերը

Դեյվիդ Ալեն

Էդվարդ Լամոնտ

6800 ֏

Նկարագրություն

2001-ին լույս տեսած «Ինչպես հասցնել բոլոր գործերը» գիրքը հեղափոխական աշխատություն էր։ Դեյվիդ Ալենի սկզբունքները փոխեցին աշխատանքի ու ազատ ժամանակի ընկալումը և վերափոխեցին միլիոնավոր մարդկանց, ցույց տվեցին, թե ինչպես է հնարավոր բարձր արդյունավետության հասնել։ 20 տարի անց պարզ դարձավ, որ այս սկզբունքները պետք են նաև թիմային մակարդակում։ GTD մեթոդի բազմաթիվ հետևորդներ ամենից հաճախ հարցնում էին՝ ինչպե՞ս գործի դնել ամբողջ թիմը։

Այս գիրքը տալիս է հենց այդ հարցի պատասխանը տեսական գիտելիքն ինչպես ծառայեցնել գործակցության շահերին։ GTD անհատական արդյունավետության սկզբունքների հիման վրա ստեղծված այս գիրքը ցույց է տալիս կազմակերպության ներսում ավելի արդյունավետ աշխատելու ուղիները, օգնում է ձևավորել մի մշակույթ, որտեղ յուրաքանչյուրը կցանկանա լիարժեք դրսևորել իր կարողությունները։

Աշխարհի ամենախոշոր և հաջողակ ընկերությունների փորձը գրքում ներկայացված է օրինակներով։ Դրանք բացահայտում են, թե ղեկավարներն ինչպես են կիրառել ներթիմային գործակցության սկզբունքները, ինչպես են բարելավել ներքին հաղորդակցությունը, ապահովել արդյունավետությունը և ինչ մեթոդներով են նվազեցրել թիմի անդամների սթրեսը։