Newmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature Club
Գլխավոր Լուրեր

«Թիմ» / The New York Times-ի բեսթսելլերի՝ «Ինչպես

«Թիմ» / The New York Times-ի բեսթսելլերի՝ «Ինչպես հասցնել բոլոր գործերը» գրքի հեղինակը վերադարձել է 20 տարի անց նոր ձեռնարկով (թրեյլեր)

10/08/2025

newmag-y-n

Անհատական արդյունավետության սկզբունքներով ստեղծված գիրք, որ ցույց է տալիս թիմում ավելի արդյունավետ աշխատելու ուղիները, օգնում է ձևավորել մշակույթ, որտեղ յուրաքանչյուրը կցանկանա լիարժեք դրսևորել իր կարողությունները։ Դեյվիդ Ալենի ու Էդվարդ Լամոնտի «Թիմ. Ինչպես միասին հասցնել բոլոր գործերը» գիրքը կօգնի բացահայտել ինչպես են աշխատում հաջողակ ընկերությունները, ներթիմային գործակցության ինչ սկզբունքներ կան ու ինչպես նվազեցնել թիմի անդամների սթրեսը։

Ինչպես անհատական արդյունավետության սկզբունքները կիրառել ամբողջ թիմի համար, ինչպես ստեղծել այնպիսի մշակույթ, որտեղ յուրաքանչյուր աշխատակից կցանկանա լիարժեք դրսևորել իրկարողությունները։ Այս հարցերին պատասխանում է Դեյվիդ Ալենի և Էդվարդ Լամոնտի նոր գիրքը՝ «Թիմ. Ինչպես միասին հասցնել բոլոր գործերը», որը Newmag հրատարակչությունը թարգմանել և հրատարակել է հայերեն Էվոկաբանկի նախաձեռնությամբ և օժանդակությամբ։

2001 թվականին Դեյվիդ Ալենի «Ինչպես հասցնել բոլոր գործերը» գիրքը հեղափոխություն արեց անձնական արդյունավետության ոլորտում։ GTD (Getting Things Done) մեթոդաբանությունը դարձավ ժամանակի կառավարման ամենատարածված համակարգերից մեկը, միլիոնավոր մարդկանց օգնեց կազմակերպել իրենց գործերը և ազատվել ավելորդ սթրեսից։ Գիրքը թարգմանվել է տասնյակ լեզուներով և ավելի քան 30 երկրում դարձել բեսթսելլեր։

20 տարի անց պարզ դարձավ, որ այս սկզբունքները նույնքան անհրաժեշտ են թիմային մակարդակում։ GTD մեթոդի հետևորդները ամենից հաճախ հարցնում էին՝ ինչպե՞ս գործի դնել ամբողջ թիմը։

«Թիմ. Ինչպես միասին հասցնել բոլոր գործերը» գիրքը տալիս է հենց այդ հարցի պատասխանը՝ ցույց տալով, թե ինչպես անհատական արդյունավետության տեսական գիտելիքը ծառայեցնել գործակցության շահերին։

 

Դեյվիդ Ալենը ժամանակի կառավարման և արդյունավետության ոլորտում հռչակավոր մասնագետ է։ David Allen ընկերության հիմնադիրն ու նախագահն է, դասընթացներ ու սեմինարներ է կազմակերպել աշխարհի տարբեր երկրներում։ Էդվարդ Լամոնտը Next Action Associates ընկերության համահիմնադիրն ու ավագ գործընկերն է։ Ընկերությունը GTD մեթոդաբանության պաշտոնական գործընկերն է Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում։ Մասնագիտացած է առաջնորդության, արդյունավետության և մոտիվացիայի ոլորտներում։ Ավելի քան 25 տարի իր խորհուրդներով օգնում է ձեռնարկատերերին։

Գիրքը տալիս է արդյունավետ թիմային աշխատանքի համապարփակ ուղեցույց՝ սկսած նպատակների սահմանումից և չափանիշներից մինչև հաշվետվողականության մեխանիզմներ, առաջնահերթությունների սահմանում ու պատվիրակում։ Այն օգնում է բարելավել ներթիմային հաղորդակցությունը, ապահովել բարձր արդյունավետություն, նվազեցնել թիմի անդամների սթրեսը, ստեղծել մի մշակույթ, որտեղ յուրաքանչյուրը կցանկանա լիարժեք դրսևորել իր կարողությունները։

Աշխարհի ամենախոշոր և հաջողակ ընկերությունների փորձը գրքում ներկայացված է հստակ օրինակներով։ Դրանք բացահայտում են, թե ղեկավարներն ինչպես են կիրառել ներթիմային գործակցության սկզբունքները։

Էդվարդ Լամոնտը՝ Հայաստանում

Հատուկ գրքի հայերեն հրատարակության և շնորհանդեսի համար գրքի համահեղինակ Էդվարդ Լամոնտը Հայաստան է ժամանում Evocabank-ի հրավերով։ Բանկն իր 35-ամյակի կապակցությամբ նախաձեռնել է գրքի հրատարակությունը, ինչպես նաև հեղինակի ու ոլորտի հեղինակավոր փորձագետների հրավեր Հայաստան։

Եռօրյա այցի ընթացքում նախատեսվում է

  • գրքի շնորհանդես
  • մասնակցություն Getting Things Done խորագրով համաժողովին
  • հանդիպում լրագրողների հետ
  • մշակութային տուր
  • Getting Things Done համաժողով

Հոկտեմբերի 8-ին Կարապի լճում տեղի կունենա Evocabank-ի 35-ամյակին նվիրված Getting Things Done համաժողովը, որի ընթացքում նախատեսված է գրքի շնորհանդես և պանելային քննարկում միջազգային չորս խոսնակների մասնակցությամբ։

Տարածել

Թիմ. Ինչպես միասին հասցնել բոլոր գործերը
Թիմ. Ինչպես միասին հասցնել բոլոր գործերը

Դեյվիդ Ալեն

Էդվարդ Լամոնտ

6800 ֏

Նկարագրություն

2001-ին լույս տեսած «Ինչպես հասցնել բոլոր գործերը» գիրքը հեղափոխական աշխատություն էր։ Դեյվիդ Ալենի սկզբունքները փոխեցին աշխատանքի ու ազատ ժամանակի ընկալումը և վերափոխեցին միլիոնավոր մարդկանց, ցույց տվեցին, թե ինչպես է հնարավոր բարձր արդյունավետության հասնել։ 20 տարի անց պարզ դարձավ, որ այս սկզբունքները պետք են նաև թիմային մակարդակում։ GTD մեթոդի բազմաթիվ հետևորդներ ամենից հաճախ հարցնում էին՝ ինչպե՞ս գործի դնել ամբողջ թիմը։

Այս գիրքը տալիս է հենց այդ հարցի պատասխանը տեսական գիտելիքն ինչպես ծառայեցնել գործակցության շահերին։ GTD անհատական արդյունավետության սկզբունքների հիման վրա ստեղծված այս գիրքը ցույց է տալիս կազմակերպության ներսում ավելի արդյունավետ աշխատելու ուղիները, օգնում է ձևավորել մի մշակույթ, որտեղ յուրաքանչյուրը կցանկանա լիարժեք դրսևորել իր կարողությունները։

Աշխարհի ամենախոշոր և հաջողակ ընկերությունների փորձը գրքում ներկայացված է օրինակներով։ Դրանք բացահայտում են, թե ղեկավարներն ինչպես են կիրառել ներթիմային գործակցության սկզբունքները, ինչպես են բարելավել ներքին հաղորդակցությունը, ապահովել արդյունավետությունը և ինչ մեթոդներով են նվազեցրել թիմի անդամների սթրեսը։