BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

25 Բիզնես-խորհուրդ` Մաքս Լևչինից

25 Բիզնես-խորհուրդ` Մաքս Լևչինից

PayPal-ի համահիմնադիրը 2013-ին դարձավ ուկրաինական արմատներով միակ ՏՏ մասնագետը, որը «Fortune»-ի վարկանշով ընդգրկվել է մինչև 40 տարեկան ամենահաջողակ մարդկանց ցուցակում: Ինչպե՞ս դա նրան հաջողվեց: Մաքսը կիսվել է իր գաղտնիքներով:
1. Որպես կանոն, լավ է աշխատել համահիմնադրի հետ, քան միայնակ:
2. Երբ ձեր թիմը միատարր է` կրթության, փորձի, արժեքների, նախասիրությունների հարցում, դա ժամանակ է տնտեսում` նվազեցնելով անօգուտ վեճերը:
3. Այն թիմը, որտեղ մարդիկ ատում են իրար` հարգելով, կարող է հաջողակ լինել: Բայց եթե պատկերը ճիշտ հակառակն է` սեր առանց հարգանքի, սպասեք տապալման:
4. Եթե թեկուզ մեկ վայրկյանով ու մի քանի կետով կասկածում եք` թեկնածուին ընդունել աշխատանքի, թե ոչ, ուրեմն` կանգ առեք երկրորդ տարբերակի վրա:
5. Համահիմնադրին աշխատանքի ընդունել ՉԻ ԿԱՐԵԼԻ:
6. Մի հանդուրժեք ավագ մենեջերների երկարատև տարաձայնությունները: Հետո Դուք եք նրանց բաժանելու, իսկ Ձեզ պետք չէ վատնել թանկ ժամանակը:
7. Աշխատավարձի մասին տեղեկությունները վաղ թե ուշ դառնում են հանրության սեփականությունը: Եվ «վաղ թե ուշ»-ը = «շատ արագ»:
8. «Աշխատանք տնից»-ը հաճախ չի աշխատում:
9. Երբ որևէ մեկն ուզում է լքել ձեր ընկերությունը, Դուք պետք է նրան բաց թողնեք: Դա կանոն է: Նրան աշխատավարձի բարձրացմամբ կամ լիազորությունների մեծացմամբ պահելը բացասաբար է անդրադառնում մյուսների աշխատունակության վրա:
10. Ծառայողական սիրավեպը սովորաբար, բայց ոչ միշտ, վատ նորություն է:
11. Որոշեք մի բան, որից Ձեր ներդրողները, իրոք, լավ են գլուխ հանում, և պնդեք, որ դրա իրագործման հարցում հենց նրանք Ձեզ օգնեն: Դա Ձեզ կփրկի. այդ կերպ նրանք մյուս հարցերին չեն միջամտի:
12. Մտածեք, Ձեր թիմում ընդունելի՞ է «երբեք չհոգնող» արտահայտությունը: Եթե ոչ, ուրեմն` ընդունելի տարբերակ գտեք:
13. Լիդերությունը սեփական օրինակով շատ արդյունավետ է: Եթե ուզում եք, որ Ձեր աշխատակիցները գիշեր-ցերեկ առանց ընդմիջման աշխատեն, ուրեմն` Դուք էլ պետք է նույն կերպ վարվեք: Դա կոգեշնչի մյուսներին:
14. Փողը գրավիչ է, երբ արդյունքն է տպավորիչ: Մեծացրեք ներդրումները հաջող նախաձեռնությունից անմիջապես հետո կամ առաջ: Երբեք դա մի հետաձգեք:
15. Տնօրենների մեծ և խառը կազմը` լավ գաղափար չէ: Ավելի լավ է մի քանի գաղափարական հրեշտակ, քան քան $5000-ական` ամեն պատահածից:
16. Տնօրենների խորհրդի նիստերը չպետք է վերածվեն ռազմավարության մասին բանավեճերի: Դրա փոխարեն լավ է մարտավարության մասին խոսեք:
17. Ձեզ մոտ հերթապահ տուփ պահեք ու ժողովից առաջ դրա մեջ դրեք բոլորի հեռախոսները:
18. Խորհրդի նիստերից առաջ միշտ սննդի պաշարի մասին հոգ տարեք: Հաստատ պետք կգա:
19. Եթե ընկերությունում համահիմնադիր կա, խորհրդում նրա համար առանձին աթոռ հատկացրեք: Մյուսն էլ պահեք Ձեզ համար և թող դատարկ մնա. հետո պետք կգա:
20. Համահիմնադիրները, որպես կանոն, ընկերությունում պետք է իրենց մասնաբաժինն ունենան:
21. Մայիսի 20-ից մինչև օգոստոսի 10-ը և նոյեմբերի 10-ից մինչև հունվարի 15-ը չարժե մեծացնել ներդրումները: Դրանք տարվա ամենածանր ժամանակաշրջանն են` ներդրողների մեծ մասը արձակուրդում են:
22. Երբեք ու երբեք մի համաձայնվեք մասնակցել այն նախաձեռնություններին, որտեղ արտոնյալներ կան:
23. Արժեթղթերը մարելու իրավունքը նորմալ երևույթ է, եթե տարիներ շարունակ ներդրումներ եք անում: Ստարտ-ափները չպետք է երկար ժամանակ կախյալ վիճակում լինեն:
24. Եթե ծրագրում եք շատ վաստակել աճուրդներում, ուրեմն` ուշադիր զննեք արտոնյալ արժեթղթերը:
25. Ձեր ստեղծած ապրանքը Ձեզ համար չէ ու չի էլ կարող լինել: Մտածեք օգտատերերի մասին. նրանք շատ են, Դուք` մենակ:

Տարածել