Հենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներ
Գլխավոր Լուրեր

6 հետաքրքիր գիրք բիզնես գաղափարներ գտնելու համար

6 հետաքրքիր գիրք բիզնես գաղափարներ գտնելու համար

ՋԵՅՄՍ ԱԴԱՄՍ. «Ազատ արձակիր միտքդ»


Յուրաքանչյուր մարդ ունի ստեղծագործական կարողություններ, սակայն ﬔր ստեղծագործական ներուժը կարող է ճնշվել՝ պայաﬓավորված աﬔնատարբեր պայմաններով ու հանգամանքներով, որոնք գոյություն ունեն ﬔր գիտակցության ﬔջ կամ ﬔր շրջապատում: Այս գրքի ﬕջոցով դուք կիմանաք, թե ինչպես ազատվել տարբեր տեսակի արգելքներից, որոնք խանգարում են ձեր ստեղծագործական ներուժի դրսևորմանը: Դա հնարավորություն կտա ձեզ նոր հայացքով նայել ինքներդ ձեզ, ձեր շրջապատին ու այն խնդիրներին, որոնք կանգնած են ձեր առջև:

ՆԵՐԲԵՌՆԵԼ


ՄԱՅՔԼ ՄԻԿԱԼԿՈ. «Բիզնես գաղափարների հանրագիտարան»


Գիրք, որը պարունակում է աﬔնատարբեր տեսակի վարժություններ ու տեխնիկաներ, հարյուրավոր ինքնատիպ բիզնես գաղափարներ  և լուծուﬓեր: Այն կօգնի ձեզ գտնելու ձեր «հանճարեղ գաղափարների արկղիկը», սովորել մտածել այնպես, ինչպես Լեոնարդո դա Վինչին կամ Սալվադոր Դալին, օգտագործել ձեր ուղեղի ու ենթագիտակցության ողջ ներուժը:

ՆԵՐԲԵՌՆԵԼ


ՅԻՐԻ ՇԵՐԵՐ. «Ինչպես գտնել, գնահատել և իրականացնել գաղափարը»


Հեղինակն առաջարկում է 55 կրեատիվության տեխնիկա՝ ալգորիթﬓերով ու օրինակներով, որոնք կօգնեն ոչ ﬕայն հեշտությամբ գտնել նոր գաղափարներ, այլև գնահատել դրանք և կյանքի կոչել: Նոր գաղափարներ գտնելու այս հեշտ համակարգն ու գործիքները ներկայացված են շատ պատկերավոր ձևով՝ խորհրդանիշների ու գույների ﬕջոցով, և կարող են կիրառվել թե աշխատանքում, թե ուսման ﬔջ:

ՆԵՐԲԵՌՆԵԼ


ՆԵԼԼԻ ՖԵԴՈՍԵՆԿՈ. «500 գաղափար տնային բիզնեսի համար»


Դուք ուզում եք տնային բիզնես հիﬓել, բայց չգիտե՞ք, թե ինչպիսի: Ներբեռնեք այս գիրքը և կգտնեք 500 յուրահատուկ գաղափար՝ աﬔնատարբեր ճաշակի ու հետաքրքրությունների համապատասխան: Բիզնես ինտերնետում կամ սեփական այգում, ավտոտնակում կամ տանը՝ սեղանի մոտ նստած, մատիտով կամ լուսանկարչական սարքով: Ընտրեք այն տարբերակը, որը աﬔնից շատ է ձեզ համապատասխանում կամ պարզապես դուր գալիս:

ՆԵՐԲԵՌՆԵԼ


ԲՐԱՅԱՆ ՀԻԼԼ, ԴԻ ՓԱՈՒԵՐ. «Բիզնես-հրեշտակներ. Ինչպես ներգրավել փորձ և գումար»


Այս գրքի ստեղծման ﬔջ մասնակցություն են ունեցել հարյուրավոր ձեռնարկատերեր ու բիզնես- հրեշտակներ, ովքեր հարցազրույցների ու քննարկուﬓերի ﬕջոցով փորձել են օգնել սկսանկներին իրենց խորհուրդներով: Այս գրքում ամփոփված է ԱՄՆ-ում ապրող և տասնյակ տարիներ ներդրուﬓերով զբաղվող բիզնես-հրեշտակների փորձը: Նրանցից շատերի անունները գուցեև ձեզ ծանոթ լինեն, քանի որ այս մարդիկ հասել են ﬔծ ճանաչման որպես մասնավոր և վենչուրային ներդրողներ:

ՆԵՐԲԵՌՆԵԼ


ՍԹԻՎԵՆ ՍԹՐԱՈՒՍ. «Մեծ գաղափար կամ ինչպես են բիզնես-գյուտարարները իրենց գաղափարը վերածում եկամտաբեր արտադրանքի»


Այս գիրքը առօրյա օգտագործման իրերի ստեղծման պատմությունն է՝ հեռակառավարման վահանակից, ﬕկրոալիքային վահանակից ﬕնչև պատճենահանման սարք և այլն: Հեղինակը պատմում է ոչ ﬕայն դրանց ստեղման պատմություների մասին, այլև ներկայացնում է շուկա մուտք գործելու և այդ ճանապարհին հեղինակների առջև կանգնած դժվարությունների ու դրանց հաղթահարման պատմությունը: Իր հետազոտությունների հիման վրա նա ներկայացնում է մարտավարություններ, որոնց ﬕջոցով կարելի է հանճարեղ գաղափարները վերածել հանճարեղ արտադրանքի:

ՆԵՐԲԵՌՆԵԼ


Աղբյուրն` այստեղ

Տարածել