Newmag-ը ներկայացնում է Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի «Ինքներս մեզ հաղթելով» գիրքը (թրեյլեր)
05/23/2025

Գիրք– ուղեցույց` Հայաստանի շուրջ ծանրացած մարտահրավերներին դիմակայելու, ավելի ամուր և հոգեւոր արժեհամակարգով Հայաստան կառուցելու մասին: Newmag-ը հրատարակել է Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի նոր գիրքը։
Ի՞նչ պետք է անի Հայոց եկեղեցին պետական կառավարման համակարգի և ազգային ինստիտուտների բարելավման համար: Ինչպե՞ս պետք է պետությունն օգտագործի եկեղեցու ներուժն ու հավատի ուժը։ Ինչպե՞ս կառուցել պետություն–եկեղեցի–ազգ փոխգործակցությունը:Գիրք–պատգամ Հայաստանի մարտահրավերները հաղթահարելու քայլերի ու հաղթելու մասին։
«Ինքներս մեզ հաղթելով» գիրքը Հայաստանի նորագույն պատմության անկյունաքարային դրվագների վերլուծությունն է պետություն-եկեղեցի-ազգ փոխգործակցության առանցքի տեսանկյունից: Գրքում մեկտեղված են հեղինակի զրույցները և հոդվածները պետության, ժողովրդի, Հայ Առաքելական եկեղեցու և առընթեր թեմաներով։
Աշխատությունը կազմել է Բագրատ արքեպիսկոպոսի համակարգած հանձնախումբը։ Այստեղ ընթերցողը կգտնի ամենատարբեր խնդիրների առնչությամբ Հայ եկեղեցու որդեգրած գաղափարախոսական ու ծրագրային սկզբունքները։
Նա հակադարձում է օդում կախված մեղադրանքին, թե ինչո՞ւ են հոգևորականները խառնվում քաղաքականությանը։ Պատասխանը գրքում ներկայացվում է տարբեր դիտանկյուններից, բայց նաև հակիրճ ձեւակերպմամբ։
Սրբազանը օրինակներով ու փաստերով ցույց է տալիս պատերազմում Հայաստանի պարտությունը ռազմադաշտում չէր, այլ մյուս բոլոր ոլորտներում, առաջին հերթին՝ պատերազմը վարելու անկարողության, անկազմակերպվածության հետեւանքն էր։ Նաև քննում է Հայոց ցեղասպանության խնդիրը՝ շեշտելով, որ «Ցեղասպանության գաղափարը պետք է դառնա համակարգային։
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հոդվածներում քննության առարկա է Հայ Առաքելական եկեղեցու դերը՝ ընտանիքի, ազգային, հոգեւոր եւ քրիստոնեական ավանդույթները սերնդեսերունդ փոխանցելու գործում։ Մանրամասն ներկայացվում է Եկեղեցու կարևորությունը կրթության, գիտության, մշակույթի, առողջապահության ու բնապահպանության ոլորտները բարեկարգելու և արմատապես վերափոխելու հարցում։
Հեղինակն այս աշխատությամբ ընթերցողին պատգամում է հանուն Հայաստանի հաղթահարել բոլոր խոչընդոտները, հիշեցնում՝ պայքարի առաջին քայլը հաղթելն է, ինքներս մեզ հաղթելը:

Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
4800 ֏
Նկարագրություն
Այս գիրքը Հայաստանի նորագույն պատմության անկյունաքարային դրվագների վերլուծությունն էպետություն-եկեղեցի-ազգ փոխգործակցության առանցքի տեսանկյունից: Գրքում մեկտեղված են հեղինակիզրույցները և հոդվածները պետության, ժողովրդի, Հայ Առաքելական եկեղեցու և առընթեր թեմաներով։ Գիրքը Հայաստանի առջև ծառացած հիմնախնդիրները լուծելու ուղեցույց է, ճանապարհ դեպի ավելի ամուրև հոգևոր արժեհամակարգով զինված Հայաստան: Հեղինակն այս աշխատությամբ ընթերցողինպատգամում է հանուն Հայաստանի հաղթահարել բոլոր խոչընդոտները, հիշեցնում, որ պայքարի առաջինքայլը հաղթելն է, ինքներս մեզ հաղթելը:
Կարդա նաև

Տեղի ունեցավ Առնոլդ Շվարցենեգերի «Oգտակար եղիր. Կյանքի 7 կանոնները» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

Book donation-ի շրջանակում «Ապարանի Զարզանդ Դարյանի անվան գրադարան» ՀՈԱԿ-ը համալրվեց 500 գրքով (լուսանկարներ)

Ինչպե՞ս դառնալ միլիոնատեր. 10 միտք «Փողի հոգեբանությունը» գրքից (տեսանյութ)

Վահագն Դադրյան. գիտնական, ով իր աշխատություններով լույս սփռեց պատմության մութ էջերի վրա (տեսանյութ)
