FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Ինչ անել, եթե ամեն ինչ անում եք՝ քաշը պակասացնելու

Ինչ անել, եթե ամեն ինչ անում եք՝ քաշը պակասացնելու համար, սակայն անօգուտ

Քաշը նվազեցնելու կամ գոնե պահպանելու համար անհրաժեշտ է քիչ կալորիականություն պարունակող մթերք օգտագործել: Դրա համար գոյություն ունեն դիետաներ, որտեղ հաշվարկված է օրական ընդունած մթերքի կալորիականության չափը:  
Չափահաս ամերիկացիների 2/3-ը ունի ճարպակալման հակում. նրանց 1/3-ը դիետա է պահում: ԱՄՆ առողջապահական ոլորտն ավելի քան 147 մլրդ. դոլար է ծախսում իր քաղաքացիներին «փրկելու» ճարպակալումից, ավելի քան 4.3 մլրդ դոլարի չափով տուժում է տնտեսությունը, քանի որ ավելցուկ քաշով մարդու աշխատունակությունը ցածր է:
Մասնագետները նշում են՝ մարդը կարող է սնվել McDonald's-ում ու չունենալ ճարպակալում, եթե օրգանիզմը կարողանա «վառել» ճարպերը: Ճարպակալման դեմ պայքարի միակ ձևը ոչ թե չափավոր սնվելն է, այլ շարժվելը՝ օրգանիզմի ընդունած էներգիան ծախսելը:  
Նյույորքյան հետազոտական ինստիտուտում կատարել են փորձ. մարդու օրգանիզմի ծախսած էներգիան հաշվարկելու համար նրանք մի փոքրիկ սենյակում տեղադրել են այն ամենը ինչը մարդուն անհրաժեշտ է օրվա կարիքները հոգալու համար: Նախաճաշը ժամը 6-ին է: Ընթրիքը ՝ 19-ին: Երեկոյան 11-ից մինչև առավոտյան 6 –ը քնի ժամն է: Ուտելուց հետո մարդը պետք է նաև 30 րոպե քայլի: Այս ռեժիմը պասիվ մարդկանց համար է: Մասնագետները վստահեցնում են, որ այս կերպ յուրաքանչյուրի համար կարող են ճշգրիտ հաշվարկել օրգանիզմին անհրաժեշտ էներգիայի չափը:  



Դիետայի թեմայով կարդացեք.



Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ միշտ չէ, որ օրգանիզմը կլանում է այն կալորիականությունը, որը նշված է բնամթերքի համար: Օրինակ՝ պարզվել է, որ հունական ընկույզ ուտելիս՝ օրգանիզմը ավելի քիչ կալորիականություն է ստանում, քան նախատեսված է հաշվարկով: Կա մթերք, որը ճիշտ հակառակը՝ մարսվելիս ավելի շատ կալորիականություն է փոխանցում օրգանիզմին:
Նշանակություն ունի նաև սննդի պատրաստման ձևը: Օրինակ՝ ապացուցվել է, որ հում մթերքն ավելի քիչ կալորիականություն է պարունակում, քան տապակածը: Բրնձի կալորիականությունը կտրուկ նվազում է, եթե այն օգտագործվում է սառը վիճակում և կոկոսի յուղով:
Մեծ նշանակություն ունի, թե երբ ենք ընդունում սնունդը՝ լավագույն ժամը, ըստ մասնագետների, առավոտյան 9-ից մինչև երեկոյան 5-ն է:
Եթե ժամանակին մասնագետները վստահ էին, որ օրգանիզմի ճարպակալումը գենետիկական է, ապա հիմա նույնը պնդել չեն կարող: Իրականում գենետիկ հակումը կազմում է շատ չնչին տոկոս:   
Քաշի ավելացմանը նպաստում են նաև օրգանիզմի միկրոբները: Նաև նրանք են «որոշում», թե օրգանիզմը սննդի էներգետիկ չափաբաժնից ինչքանը կկլանի: Իսկ թե ինչ միկրոֆլոր ունենք մենք, անհատական է. անգամ զույգերը չունեն նույն միկրոֆլորան:  Հետևաբար, նույն սնունդը տարբեր օրգանիզմներ տարբեր ձևով են մարսում:
Իրականում, այսօր քաշի ավելացումն ավելի անհանգստացնող է, քան սովը: Ըստ համաշխարհային վիճակագրության, 1.9 մլրդ. մարդ ունի քաշի ավելցուկ, որից 600 մլն.-ը տառապում է ճարպակալմամբ: Ճարպակալումն իր հետ բերում է մի շարք հիվանդություններ՝ շաքարախտ, սրտային հիվանդություններ, քաղցկեղ:
Մասնագետները վտահ են՝ լավագույն միջոցը ոչ թե կարոլիականությունը չափելն է, այլ օրգանիզմին համոզելը, որ ուտել չի ուզում:

Տարածել