[InterPress] Քեմբրիջի հայ համայնքը շնորհակալություն է հայտնում թոշակի անցնող քահանային տասնամյակների ծառայության համար
Քեմբրիջի հայ ավետարանչականների փոքրիկ համայնքը նշում է եկեղեցու 83-ամյա առաջնորդի հրաժարականը, որը տասնամյակների ընթացքում համայնքի հոգևոր առաջնորդն է եղել, ինչպես նաև պահպանել է հայ մշակույթն ու ժառանգությունը:
28 տարվա ընթացքում պատվարժան Հովհաննես Սարմազյանը ծառայել է Հայ ավետարանչականների փոքր համայնքին: Նրան առաջին անգամ հրավիրեցին աշխատել Քեմբրիջի եկեղեցում 1990 թվականին, երբ նա ապրում էր Լիբանանում կնոջ և երեք դեռահաս երեխաների հետ: Այնտեղ 22 տարի նա եղել է քահանա և հայկական դպրոցի փոխտնօրեն: Այդ տարիներից 15-ը Լիբանանում քաղաքացիական պատերազմի ժամանակ էր:
Դժվար էր հեռանալ Լիբանանից: Նա ասում էր, որ համայնքի շատ անդամներ լաց էին լինում ու խնդրում էին իրեն ու ընտանիքին մնալ, սակայն երկրում քաղաքացիական անկարգությունները դարձել էին «մտահոգիչ» և նա անհամբեր սպասում էր ընտանիքի հետ վերամիավորմանը, որն արդեն բնակություն էր հաստատել Քեմբրիջում և Տորոնտոյում:
Սկզբում «շատ դժվար էր հարմարվել այս ամենին, որովհետեւ այն շատ էր տարբերվում Լիբանանից », -նա ասել է Քեմբրիջի մասին: Բայց հիմա ուրիշ կյանք չի պատկերացնում:
Շարունակությունը՝ interpress.am–ում
Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում
Կարդա նաև
Աշնան գլխավոր սիրավեպը. Newmag-ը ներկայացնում է խոհարարական սիրավեպ՝ «Մի գդալ սեր» (թրեյլեր)
Գրքատվություն #16 /Finca Հայաստան ընկերության աջակցությամբ Բերդի համայնքային գրադարանը համալրվեց 500 գրքով (լուսանկարներ)
Կինոմոսկվան հատուկ Newmag Signature Club-ի անդամների համար կազմակերպել էր «Արտոյի երկիրը» ֆիլմի ցուցադրությունը (լուսանկարներ)
Newmag-ն ու «Վերածնունդը» ներկայացրեցին Մակար Եկմալյանի «Երգեցողությունք սրբոց պատարագի» և «Հարություն Կալենց. Գույնի ձևը» գրքերը (տեսանյութ)