FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

«Գուցե, որոշեք ամուսնանալ ամուսնուս հետ». Քաղցկեղո

«Գուցե, որոշեք ամուսնանալ ամուսնուս հետ». Քաղցկեղով հիվանդ կնոջ էսսեն, որից հետո նա 10 օրից մահացել է

Կինը նկարագրում էր իր ամուսնու արտաքինը, սովորությունները, բնավորությունը: Հեղինակը ոչ թե պարզապես սեր էր խոստովանում իր կողակցին, նա ուրիշ կանանց էր կոչ անում ուշադրություն դարձնել իր տղամարդուն: Հոդվածը շատ հայտնի է դառնում, տասը օրվա ընթացքում այն կարդում է 4 ու կես միլիոն մարդ: Ռոզենտալի արարքի մասին մարդիկ խոսում էին, որպես կամքի հաղթանակի, սիրո ու ալտրուիզմի դրսևորում: Բայց որոշ ընթերցողներ հարց էին տալիս, պետք է՞, որ գրողն իր վրա վերցնի իր ամուսնու անձնական կյանքի, ապագայի պատասխանատվությունը:

Էմի ու Ջեյսոն Ռոզենտալների պատմությունը


«Ես առաջին անգամ չէ, որ փորձում եմ գրել, բայց մորֆին ու հյութեղ չիզբուրգերների (արդեն 5 շաբաթ, առանց նորմալ ուտելիքի) պակասն ուժերս ու գրական ունակություններս խլել են»,- այսպես  է սկսել իր էսսեն Էմի Կրաուզե Ռոզենտալը: Ռոզենտալը գրել է շատ հայտնի մանկական գրքեր, իր էսսեն մանկագիրը խմբագրություն  ուղարկել էր ընդհանուր փոստով, մյուս ընթերցողների նամակների հետ: Նա մասնակցում էր Modern love էսսեների մրցույթին: Այն, իսկապես, սիրո պատմություն է, բայց մեկ նախապայմանով. 2015 թվականին Ռոզենտալի մոտ ախտորոշեցին «ձվարանների քաղցկեղ», էսսեի հրապարկման օրը նրան ապրելու  մի քանի օր էր մնացել: Հասկանալով դա` Էմին որոշում է ոչ միայն սեր խոսոտովանել ամուսնուն` Ջեյսոն Ռոզենտալին, որի հետ ապրել էր 26 տարի, այլ նրա մասին պատմել այն միլիոնավոր կանանց, որոնցից մեկի հետ, գուցե, նա գտներ իր երջանկությունը:
http://www.youtube.com/watch?v=HH2UN3hLU1U
2015 թվականի սեպտեմբերի 5-ին Էմին ու ամուսինը գնում են հիվանդանոց. Էմին փորի շրջանում սուր ցավեր ուներ, կասկածում էին, որ կույր աղիքն է, բայց ախտորոշումը քաղցկեղը եղավ: Ճակատագրի տխուր հեգնանքով, ինչպես գրում է կինը, այդ ժամանակ ամուսինները պլանավորում էին սկսել նոր կյանք` միայն իրենց համար. երեխաները մեծացել էին, մեկնել տարբեր քոլեջներ սովորելու: Առաջիկայում նրանց սպասվում էր ճանապարհորդություն Հարավային Աֆրիկայով, հետո էլ պետք է լիներ երազանքների ճամփորդությունը Ասիայով, որի ժամանակ գրողը պետք է լիներ մոր հետ: Այդ ընթացքում մանկագիրը պլանավորել էր նաև գրական մաստեր-կլասներ անցկացնել ամբողջ աշխարհով` Վանկուվերից, մինչև Ջակարտա: «Պարզվեց, իմաստ չունի դիմում գրել Հարվարդի դիզայնի դպրոց. զարմանալի չէ, որ  «Քաղցկեղ» ու «Չեղարկում»  (անգլերենում` cancer` քաղցկեղ, cancel` չեղարկում) այդքան նման են իրար»,- գրում է Էմին:
Էսսեում գրողը հիշում է իր ու ամուսնու ծանոթությունը: Այդ ժամանակ 24 տարեկան էին, նրանց ծանոթացնում է աղջկա հայրը, Էմին միանգամից հասկանում է, որ սիրահարվել է, ամուսինը սիրահարվում է միայն մեկ տարի անց:  Էմին գրում է, թե ինչպես Ջեյսոնն իր առաջին հղիության ժամանակ ուլտրաձայնային հետազոտության եկավ ծաղիկներով, թե ինչ շագանակագույն աչքեր ունի, գրում է մազերի մեջ հայտնված սպիտակի ու գուլպա ընտրելու նրա բացառիկ կարողության մասին: Գրում է նաև այն մասին, թե ինչպես են մեկ տանիքի տակ ապրել 9490 օր, ինչպես են անունները դաջել իրենց մարմինների վրա, ու նաև այն մասին, թե ինչքան կկարոտի նրա դեմքը:  
http://www.instagram.com/p/BLKAz9vBSQP/
Էմիի երկրորդ դաջվածքը  more՝ «շատ» բառն է.  «Ես ուզում եմ Ջեյսոնի ու երեխաներիս հետ անցկացնելու շատ ժամանակ ունենամ: Շատ ժամանակ` ուրբաթ օրերին ջազ-ակումբում մարտինի խմելու համար: Բայց այդ ամենը չի լինի: Ամենայն հավանականությամբ, ինձ այս երկրագնդի վրա մնացել է մի քանի օր: Այդ դեպքում, ինչու եմ այս ամենը գրում: Սա` Վալենտինի օրվան նվիրված իմ նվերի տարբերակն է, ամենաանկեղծ նվերը, այն չես տեղադրի ծաղկամանի մեջ. այն իմ հույսն է, որ այն ամենամարդը կկարդա սա, կգտնի Ջեյսոնին, ու կսկսվի ևս մեկ սիրո պատմություն:  Այս նամակի վերջում հատուկ դատարկ տարածք եմ թողնում, որպեսզի դուք երկուսդ կարողանաք ամեն ինչ սկսել մաքուր էջից:  Սիրով` Էմի». այսպես է գրողն ավարտում իր էսեն: Մարտի 13-ին, The New York Times-ի հրապարակումից տասը օր անց, Է մի Կրաուզեր Ռոզենտալը մահանում է, նա 51 տարեկան էր:
[embed]http://www.instagram.com/p/BN7b4bQBsl1/[/embed]
Էմիի պաշտոնական կայքում «Կենսագրություն» բաժնում միայն մեկ տող է` «Էմի, մարդ, որը սիրում է ստեղծել» (այնտեղ դեռ ներկա ժամանակն անցյալով փոխված չէ): Իսկ նա հասցրել է ստեղծել 28 նկարազարդ մանկական գիրք, 2 ինքնակենսագրական, որոնք The New York Times-ը կոչում է  «զարմանալի ու ներթափանցող», TED կոնֆերասնի ելույթը` «7 նշում կյանքի մասին» թեմայով ու բազմաթիվ հուզիչ կարճամետրաժներ ու հոլովակներ YouTube-ում:
«Ես կոնկրետ չգիտեի, ինչ է նա ստեղծագործում: Բայց ես նրա կողքին էի ու տեսնում էի, թե որքան դժավարությամբ է նա դա անում: Երբ ես առաջին անգամ կարդացի նրա բառերը, ես ցնցվել էի դրանց գեղեցկությունից, ցնցված էի, թե ինչպիսի վարպետությամբ  է կարողանում արտահայտել իր զգացմունքները` հաշվի առնելով հիվանդությունն ու իրավիճակը: Եւ, իհարկե,  իմ սիրտը կտոր-կտոր էր լինում»,-այսպես  է մեկնաբանել Էմի Կրաուզե Ռոզենտալի արարքը նրա ամուսինը` Ջեյսոն Ռոզենտալը: Նրանք ունեն երեք երեխա:

Աղբյուրը

Տարածել