BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Նրանք հաղթահարել են քաղցկեղը. պատմություններ ի սկզ

Նրանք հաղթահարել են քաղցկեղը. պատմություններ ի սկզբանե դատապարտված պայքարի մասին

Հայաստանում շատերն են տառապում քաղցկեղով: Սակայն մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվում են միայն հայտնիները: Միջազգային շոու բիզնեսի դեմքերի երկրպագուները ցնցվեցին, երբ իմացան, որ քաղցկեղ ունեն Անջելինա Ջոլին, Ռոբերտ Դե Նիրոն, Քայլի Մինոուգը, Յուրի Նիկոլաևը, Անասթեյշան, Մայքլ Դուգլասը, Իոսիֆ Կոբզոնը, Վլադիմիր Պոզները: Բայց այս անհատականությունները պայքարեցին ու հրաշքով թե համառության շնորհիվ հաղթահարեցին քաղցկեղը:
Մյուսները՝ մենք՝ անհայտներս, տառապում ենք բոլորի աչքից հեռու, տառապում ենք անձայն, տառապում ենք անվճար: Մենք մտնում ենք զանազան անհեթեթ կայքեր, կարդում այնտեղ պատահաբար հայտնված ամեն հիմարություն, փորձարկում ենք նույնիսկ անտրամաբանական բաղադրություններն ու անհասկանալի դեղաբույսերը՝ միայն մեկ հույսով. գուցե օգնի, գուցե ստացվի, գուցե փրկվի: Ու երբեմն ստացվում է:

Նադեժդա Սարգսյան | ե ր գ չ ո ւ հ ի


2 տարի առաջ է հաղթահարել քաղցկեղը: Երգչուհին բժշկի է դիմել ընկերների ու դստեր հորդորով: Քաղցկեղը հաղթահարել է գերմանացի բժիշկների օգնությամբ: Մինչ օրս օգտագործում է դեղահաբ, ժամանակ առ ժամանակ գնում է հետազոտվելու:
«Երբ իմացա հիվանդության մասին, ամուսինս նույնպես վատառողջ էր, ու մի պահ մտածեցինք ժառանգություն գրելու մասին: Ես ասացի՝ Դավի՛թ, երկուսս էլ գնում ենքու այս ժառանգության հարցը պետք է լուծենք: Ցավոք, Դավիթը չհասցրեց: Երկար ամիսներ օտար երկրում միայնակ ես որոշեցի պայքարել չարիքի դեմ. Այսօր արդեն ամեն ինչ անցյալում է: Ես գիտակցեցի, որ պետք է առողջ լինեմ, քանի որ ունեմ երեխա, որի համար պիտի ապրեմ: Մինչև առողջական խնդիրներ ունենալս սխալ էի համարում, որ իր հիվանդության մասին ասում են հիվանդին: Բայց երբ հիվանդացա, հասկացա, որ պետք է ասեն, որպեսզի հիվանդն իմանա՝ ինչի դեմ է պայքարում: Նաիդա Գեղամովնան է եղել իմ բժշկուհին. նա օգնեց ինձ հասկանալ պահի դժվարությունը: Ես կարողացա հաղթահարել այդ բոլոր դժվարությունները՝ հավատալով Աստծուն: Ես հավատում էի, որ ինձ մոտ ոչինչ չկա և չի կարող լինել, ես ավելի ուժեղ եմ, քան հիվանդությունը: Ես պատրաստ էի դիմակայել դժվարություններին և փաստորեն ավելի հեշտ հաղթահարեցի ամեն ինչ: Բոլորն ինձ ժպիտով և հավատով ճանապարհեցին բուժվելու, թեև հասկանում էին, որ հնարավոր է՝ վերադարձ չլինի: Իմ կյանքում դժվարին փուլը հաղթահարելու համար ինձ օգնեցին հարազատներս, ընկերներս ու իմ աղջկա համար ապրելու ուժը: Այս դժվարին փուլը հաղթահարելուց հետո շատ արժեքներ են փոխվել իմ կյանքում. Ամրացել է հավատս, ավելացել է անելիքս, նոր ծրագրեր ունեմ: Ուրախ կլինեմ, եթե մարդիկ օրինակ վերցնեն և իրենք էլ լավատեսորեն տրամադրվեն: Պետք է մեծ հավատ և ապրելու ցանկություն ունենալ»:

Սամվել Գրիգորյան | ե ր գ ի չ


Բժիշկների օգնությանն է դիմել ինքնակամ: Մասնագետների ճիշտ ընտրության հարցում օգնել են բժիշկ Արմեն Մուրադյանը և երգչուհի Նունե Եսայանը: Վիրահատությունն արվել է Գերմանիայում: Այժմ առողջ է, չի օգտագործում ոչ մի դեղահաբ:


 «Հայաստանում հիվանդությունների ընկալումն այլ է: Մարդիկ բավականաչափ տեղյակ չեն դրան: Շատերը չգիտեն, որ հնարավոր է պայքարել չարորակ ուռուցքի դեմ: Ախտորոշմանը անմիջապես հետևում է վախն ու սարսափը: Սկզբում ես էլ էի սթրեսի մեջ, որովհետև ես էլ էի անտեղյակ: Բայց կարողացա հավաքել ինձ և պայքարել: Տարբեր ճանապարհներ փնտրեցի: Բուժման կուրսեր անցա Գերմանիայում, քանի որ գիտեի, որ այդ ոլորտի լավագույն մասնագետներն այնտեղ են: Իմ կարծիքով, մարդու առաջին օգնականը հենց հիվանդն ինքն է: Եթե նա շուտ է խուճապի մեջ հայտնվում, լավ կլինի՝ չիմանա ախտորոշման մասին: Հիվանդությունս հաղթահարելուն օգնեցին Աստված և ապագայիս հանդեպ հավատը: Ես համոզված էի, որ ինձ հետ ոչինչ չի լինելու: Հիմա կյանքն ավելի շատ եմ սիրում ու գնահատում: Կարծում եմ՝ սա այն դեպքն է, որ կարելի է ասել՝ վերածնվեցի»:

Էդգար Գյանջումյան | ե ր գ ա հ ա ն


7 տարի առաջ է հաղթահարել արյան քաղցկեղը: Վիրահատությունից հետո ամուսնացել է և ունի մեկ զավակ: Քաղցկեղը հաղթահարելուց հետո հիմնադրել է «Օգնեմ» հիմնադրամը` այդ հիվանդությամբ տառապող երեխաներին աջակցելու համար: Առաջնորդվել է «Հավատա՛ և աղոթի՛ր. ցավն ու վիշտը կվերանա» կարգախոսով:
«Երբ իմացա հիվանդության մասին, Երևանում էի: Որոշեցի ապրել հանուն կյանքի, որը տրված է ի վերուստ: Հենց այդ կյանքը պետք է ծառայեցնել հանուն մարդկության, հանուն ընտանիքի: Սկսեցի կյանքը վերաիմաստավորել նորովի: Բուժվելուց հետո իմ կյանքը վերաիմաստավորվել է, այժմ ես ապրում եմ լիարժեք: Կյանքում հաճախ են խնդիրներ լինում, որոնք չպետք է ընկճվելու պատճառ դառնան, քանի որ ամեն ինչ հաղթահարելի է: Երբ մարդն իմանում է, թե իր հետ ինչ է կատարվում, վերանայում է կյանքն ու վերարժևորում է այն: Շատ կարևոր է հավատալ, որ դու դեռ պետք է ապրես, լույս ու սեր սփռես, սիրես և սիրվես: Կարծում եմ՝ ամեն հիվանդ պետք է իմանա իր ախտորոշման մասին, որպեսզի գիտակցաբար պայքարի հիվանդության դեմ: Յուրաքանչյուր մարդ պետք է ստեղծագործելու ցանկություն ունենա, և պարտադիր չէ, որ նա արվեստագետ լինի: Ամեն ոք իր ոլորտում ստեղծագործ է և պետք է վառ պահի արարելու ցանկությունը: Պետք է ապրել և փոխել այն ամենը, ինչը խանգարում է քեզ, այն, ինչի մեջ սեր չկա. ամեն օրը պետք է իմաստավորվի բարությամբ ու սիրով: Այն մարդիկ, որոնք այդ դժվարության մեջ են, պետք է հավատով կամուրջ գցեն այն կողմ, այն ափ, որտեղ ամեն ինչ լուսավոր է: Ու պետք է պայքարեն, պայքարեն հանուն ապագայի»:

Վարդան Զիլֆուղարյան | բ ե մ ա դ ր ո ղ  օ պ ե ր ա տ ո ր


Քաղցկեղի դեմ պայքարում է մինչև այսօր: Հիվանդության մասին իմացել է պատահաբար: Նախնական բժշկական ախտորոշմամբ ասել են, որ քիչ ժամանակ է մնացել: Հիվանդությունը հաղթահարում է Միացյալ Նահանգներում: 1 տարի քիմիոթերապիա անցնելուց հետո իրեն լավ է զգում: Հաղթահարմանը օգնել են ընտանիքի անդամներն ու հարազատները:
«Մեկ տարի առաջ՝ Մոսկվայում նկարահանումների ժամանակ, ընդհանուր թուլություն զգացի: Սպասեցի, որ ֆիլմը նկարեմ ու նոր գնամ ստուգման: Մոսկվայում գնացի բժշկի: Ասացին, որ ականջի խնդիր ունեմ: Զարմացա. իրականում չէի կարծում, որ հենց ականջից կարող է լինել այդ խնդիրը: Ինչ-որ դեղեր տվեցին, խմեցի, բայց ոչ մի փոփոխություն չնկատվեց: Անընդհատ ականջումս ձայն էր լսվում՝ զարկերակի բաբախյունի պես: Որոշ ժամանակ անց դիմեցի մեկ այլ բժշկի: Այդ ժամանակ ասացին, որ նյարդային խանգարում ունեմ, ու մեկ այլ դեղատոմս գրեցին: Դեղերից վիճակս ավելի վատացավ, ու որոշեցի արյան անալիզ անել: Պարզվեց, որ ամեն ինչ շատ վատ է: Ախտորոշվեց արյան լեյկոզ, բայց ինչ բարդության՝ ոչ ոք չկարողացավ ասել Մոսկվայում: Հարազատներս, պրոֆեսորները ու այն մարդիկ, որոնք տեղյակ էին իմ հիվանդության մասին, խորհուրդ էին տալիս վերջնական ախտորոշումը ստանալու համար գնալ Եվրոպա: Գնացի Գերմանիա: Պարզվեց, որ սուր միելոբլաստային լեյկոզ է: Այնտեղ տեղեկացրեցին, որ իմ միակ փրկությունը ոսկրածուծի փոխպատվաստումն է, ու պետք է միանգամից անցնել գործի, այլապես ինձ փրկել չի լինի: Այդ ժամանակ պատկերացում չունեի, թե դա ինչ է նշանակում, ես ոնց պետք է անեմ ամեն ինչ, ու ինձ ինչ է սպասվում: Հենց Գերմանիայում քիմիոթերապիայի առաջին փուլը սկսեցին: 2 ամիս մնացի Գերմանիայում, սպասեցի արդյունքներին: Գերմանացի բժիշկը եկավ ու ասաց, որ ինձ մնացել է 2 ամիս: Բժիշկները տեղեկացրեցին, որ քիմիոթերապիան արդյունք չի տվել, ու ժամանակակից բժշկությունը ինձ չի կարող օգնել: Ասացին, որ լավ կլինի՝ իմ կյանքի վերջին օրերը անցկացնեմ ընտանիքիս հետ: Բնականաբար, ջղայնացա ու ոչ մեկին չհավատացի: Վերադարձա Մոսկվա ու իմ նորածին բալիկին տեսնելով՝ նոր ուժ ստացա: Սկսեցի պայքարել արդեն ոչ թե ինձ, այլ իմ շրջապատի համար: Երկրորդ քիմոթերապիան ստացա Սանկտ Պետերբուրգում, որը արդյունք տվեց: Ռուսաստանում բժիշկները տեսան, որ արդյունքը դրական է, և իմ քրոջը որպես ոսկրածուծի դոնոր ստուգեցին: Բարեբախտաբար, քրոջս ոսկրածուծը համապատասխանեց իմին: Փոխպատվաստումը ցանկանում էինք անել Սանկտ Պետերբուրգում, բայց ապրելու երաշխիքը 15 տոկոս էր: Երևանի բժիշկները, որոնք գիտեին իմ ախտորոշման մասին ու այն բուժման, որը ես մի քանի ամիսների ընթացքում արդեն անցել էի, ասացին, որ ապրելու հնարավորությունը շատ ավելի մեծ կլինի, եթե փոխպատվաստում անեմ Միացյալ Նահանգներում: Գնացի Վաշինգտոն, որտեղ էլ արեցին փոխպատվաստումը: 6 ամիս է արդեն՝ բուժվում եմ Առողջության ազգային ինստիտուտում: Ամբողջ բուժումն այստեղ ես ստացա անվճար ու արդեն ինձ շատ լավ եմ զգում: Հիվանդության ընթացքում ես սկսեցի կարդալ հիվանդության մասին: Քիմիոթերապիայից հետո ամեն ինչ խավար էի տեսնում ու այդ ընթացքում չէի կարողանում որևէ գիրք ընթերցել: Բայց ունեմ իմ սիրելի կինոները, որոնք նայել եմ այդ ընթացքում: Նայել եմ ավելի քան 20-30 ֆիլմ, որտեղ գլխավոր դերակատարներն էին Ռոբերտ դե Նիրոն և Ալ Պաչինոն: Ինձ համար այդ երկու դերասանները ոգեշնչման աղբյուր են եղել»:

լ ր ա գ ր ո ղ , խ մ բ ա գ ի ր


Քաղցկեղը հաղթահարել է 5 տարի առաջ: Հիվանդության մասին իմացել է պատահաբար: Ախտորոշման մասին սկզբնական շրջանում չի ասել ոչ մեկին: Բուժվելու վայրն ընտրելիս տատանվել է. Ռուսաստա՞ն, թե՞ ԱՄՆ: Ի վերջո, բուժում ստացել է Մոսկվայում: Վիրահատությունից հետո կատեգորիկ հրաժարվել է ծխախոտից: Ապրում է ընտանիքի ու կյանքի համար:
«Պատահաբար իմացա: Շատ նման էր անգինայի: Օգտագործում էի մեղր ու տարբեր հաբեր, բայց ոչ մի ազդեցություն չէին թողնում: Ամեն ինչ ի հայտ եկավ պատահաբար, որովհետև ընկերներս ու ծանոթներս ասում էին, որ ձայնս փոխվում է, գրեթե չի լսվում: Դա ինձ հուշեց, որ պետք է դիմեմ մասնագետների: Ի պատիվ ախտորոշման կենտրոնի՝ ամեն ինչ պարզվեց: Պարզվեց, որ կոկորդիս հատվածում կա գոյացություն: Հիվանդության մասին չէի ասել ոչ մեկին, գաղտնի էի պահում հարազատներիցս, ընկերներիցս: Ախտորոշումից հետո բժիշկը ասաց, որ մի քանի օր հետո պետք է մեկնեմ, որովհետև կարող է վատ լինել, եթե ուշացնեմ: Սկզբում որոշեցի, որ պետք է վիրահատվեմ Միացյալ Նահանգներում, բայց հասկացա, որ իմ այս հիվանդությամբ, որն առաջացնում էր թթվածնային քաղց, չեմ կարող հասնել ԱՄՆ և կմահանամ օդանավում: Որոշեցի, որ պետք է բուժումներ ստանամ Ռուսաստանում: Ու կնոջս հետ գնացի Մոսկվա: Իմ բախտը բերեց. միանգամից հերթագրվեցի ու վիրահատվեցի: Տևեց 6 ժամ, ծանրագույն վիրահատություն էր ինձ համար: Եթե ինձ ինչ-որ մեկն ասեր, որ մարդ կարող է միանգամից 5 կիլոգրամ նիհարել՝ ընդամենը իմանալով, որ քաղցկեղ ունի, ես կպատասխանեի, որ դա անմտություն է: Բայց իրականում, երբ իմացա, միանգամից 5 կգ նիհարեցի: Երբ քեզ ասում են, որ երկրային կյանքդ վերջացել է, դու հայտնվում ես մի վիճակում, որ սկսում ես կյանքը գնահատել ու չափել մեկ այլ մակարդակում: Այդ ժամանակ հասկացա, որ մարդուց խեղճը չկա, մարդը կարեկցանքի կարիք է ունենում: Ընկերս զանգահարեց և ասաց, որ Աստված մարդուն տալիս է այն ծանրությունը, որն ինքը ունակ է տանել: Պետք է հավատաս, որ դու ունակ ես դա անելու: Ես հավատացի, որ ունակ եմ հաղթահարելու քաղցկեղը, և հաղթահարեցի: Երբ արդեն ամեն ինչ անցյալում է, ես կյանքին նայում եմ նորովի ու գնահատում եմ ամեն վայրկյանը, ամեն րոպեն: Երբեմն զարմանում եմ այն մարդկանց վրա, որոնք կարող են ժամեր շարունակ նստել նստարանին ու ոչինչ չանելԱխր կյանքն այնքա՜ն թանկ է»:

newmag #66

Տարածել