Հայկական ֆիլմերը հետաքրքիր են և ոչ ավելի. հարցազրույց Կաննի մեր տարածաշրջանի ֆիլմերը ընտրող մասնագետի հետ
Ժոել Շապրոնը UNIFRANCE-ի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի կինեմատոգրաֆի առաջատար մասնագետն է: Նա ավարտել է Սորբոնի ռուսական ֆակուլտետը: UNIFRANCE-ը արտասահմանում ֆրանսիական կինոյի պորպագանդայով է զբաղվում: Արդեն 20 տարուց ավելի է Ժոել Շապրոնը Կաննի միջազգային կիոնփառատոնի համար ընտրում է նախկին Խորհրդային և Արևելյան Եվրոպայի երկրների ֆիլմերը:
- Դուք Կաննի ընտրի՞չն եք:
- Ճիշտն ասած ես ընտրիչ չեմ, ավելի շուտ «որսահալած՝ որսի ժամանակ»։ Բառի բուն իմաստով Կաննում կա միայն մի ընտրող՝ Թյերի Ֆրեմոն, որը նաև փառատոնի տնօրենն է և որի շուրջ հավաքվել են ըստ տարածաշրջանների մասնագիտացած մարդիկ։ Եվ ես նրանցից մեկն եմ։ Ես իրեն խորհուրդ եմ տալիս, առաջարկում եմ, բայց ֆիլմերն ընտրում է միայն ինքը։ Ես «կենդանիներին քշում եմ ուր պետք է» , բայց ընտրողն ինքն է։ Իմ անձնական նախասիրությունները նույն կերպ սուբյեկտիվ են, ինչպես և գլխավոր ընտրիչինը։
Կարդա նաև
Newmag-ն ու Yeraz Projects-ը ներկայացնում են համաշխարհային բեսթսելլերի 4-րդ գիրքը՝ «Վտվտիկի օրագիրը. Օրեր շնիկի հետ» (թրեյլեր)
Աշնան գլխավոր սիրավեպը. Newmag-ը ներկայացնում է խոհարարական սիրավեպ՝ «Մի գդալ սեր» (թրեյլեր)
Գրքատվություն #16 /Finca Հայաստան ընկերության աջակցությամբ Բերդի համայնքային գրադարանը համալրվեց 500 գրքով (լուսանկարներ)
Կինոմոսկվան հատուկ Newmag Signature Club-ի անդամների համար կազմակերպել էր «Արտոյի երկիրը» ֆիլմի ցուցադրությունը (լուսանկարներ)