BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Սկսել զրոյից` առանց էջը փոխելու. կարիերային նոր շո

Սկսել զրոյից` առանց էջը փոխելու. կարիերային նոր շունչ տալու 3 եղանակ

Շատ պրոֆեսիոնալ մասնագետներ կարիերայի գագաթնակետին հասնելուց հետո մտածում են նոր աշխատանքի մասին: Հենց այդ մարդկանց հանգիստ չի թողնում միտքը` հրաժարվե՞լ տանջանքների միջոցով հասած արդյունքից ու սկսել նոր գործ:
Խնդրին հարկավոր է մոտենալ ստեղծագործաբար` օգտագործելով երկար տարիների աշխատանքային փորձը: Այն մարդիկ, ովքեր աշխատանքում են նոր բաներ փնտրել, կարողանում են հասնել մեծ հաջողությունների, իրենց տարբերվող ու բազմակողմանի զարգացած լինելու տեսակի շնորհիվ:

Օգտագործեք Օպեոլի էֆեկտը


Դեռ 1920-ին հետազոտողները պարզել են, որ մարդկանց մեծամասնությունը զգայուն է լույսի նկատմամբ, հենց այդ էֆեկտը ոմանց մոտ առաջացրեց առաջ գնալու ցանկությունը: Սևի ու սպիտակի առկայությունը առանց որևէ երանգների կարող է սխալ պատկերացում առաջացնել առաջին հայացքից: Այս երևույթը հաճախ հանգեցնում է հերոստիկ սխալների: Այդ սխալի պատճառով էլ մարդկանց հնարավորությունները մնաում են աննկատ:  Բայց սա միայն գիտական ակնարկ էր: Դուք, լինելով փորձառու և հմուտ վարպետ, կարող եք մարդկային այդ թուլությունը օգտագործել հանուն ձեր նպատակների: Եթե դուք հաջողության եք հասել ինչ-որ ոլորտում, հենց այդպես էլ ձեզ կհիշեն ու կընդունեն մյուս ոլորտներում: Կյանքում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է ամեն ինչ անել, որպեսզի գաղափար ու պատկերացում ունենալ ամեն ինչից:

Գործի դրեք ձեր ունակությունները


Որքան փորձառու եք, այդքան էլ հնարավորությունը մեծանում է, որ կարող եք հաջողությունների հասնել ցանկացած ոլորտում: Դուք վստահաբար ձեռք եք բերել տարբեր կապեր: Մեկ օրվա ընթացքում հավաքեք բոլորը և մտածեք` ինչպես կարող եք դրանք օգտագործել: Եթե դուք ունեք կուտակած գումար, որը նախատեսել եք վատ ժամանակների համար, ուրեմն դրանք ծախսելու ժամանակն է: Ինքնազարգանալու համար որևէ հասարակական կազմակերպությունում սկսեք կամավորություն անել, ինչը ձեզ հնարավորություն կտա զագացնել ձեր կարողություները տվյալ ոլորտում: Այդ ամենից հետո դուք վստահաբար աշխատանքի կանցնեք: Որոշ ժամանակ անց հնարավոր է զբաղեցնեք այդ կազմակերպության խորհրդի անդամներից որևէ մեկի տեղը ու անընդհատ մտածեք ձեր նոր գաղափարները իրականացնելու մասին:

Փնտրեք այնպիսի պաշտոն, որը չի պահանջում աշխատանքային փորձ


Զբաղեցրած պաշտոնից հրաժարվել ու նորը սկսելուց պետք է գիտակցեք մի բան` բարձր պաշտոնի ակընկալիք պետք չէ ունենալ: Երբ այն ընկերությանը որտեղ աշխատում եք անցել, հարկավոր է լինում նոր մտքերով մեկը, որը կօգնի աշխատանքները կազմակերպել ավելի արդյունավետ  ու շահավետ, այդ ժամանակ ղեկավարությունը կանդրադառնա ձեզ: Եթե դուք կարողանաք նոր կյանք սկսել, կամ պաշտոն զբաղեցնել այս կամ այն ոլորտում, որտեղ դուք կարող եք իրականացնել ձեր բոլոր գաղափարները ուրեմ դուք հասել եք հաջողության: Այս դեպքում ձեզ կարող է տանջել միայն մի միտք, ինչպես ես կարողացա հրաժարվել իմ նախորդ աշխատանքից, որտեղ հասել էի բարձունքի: Բայց պետք է հիշել, որ փոփոխությունները թե մասնագիտական, թե անձնական կյանքում դրական են ազդում մարդու ինքնագնահատականի բարձրացման վրա: Հարկավոր չէ առաջին իսկ անկման դեպքում ընկճվել ու մտահոգվել: Հիշեք, որ կյանքը գեղեցիկ է դրական ու բացասական կողմերով:

Տարածել