JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Կատալոնիա. ուժով չընդհատված հանրաքվեն

Կատալոնիա. ուժով չընդհատված հանրաքվեն

Ոստիկանական գործողությունների հետևանքով ավելի քան 800 մարդ է տուժել: Իրավապահները կոտրում էին ընտրատեղամասերի դռները, ներխուժում ներս ու մարդկանց ուժով դուրս հրավիրում, փողոցում ընթացող ցույցերն էլ ցրում էին հատուկ միջոցներով: Կատալոնիայի առաջնորդն ի պատասխան Մադրիդին սպառնացել է անկախություն  հռչակել:
Մյուս կողմից, Իսպանիայի վարչապետը հայտարարել է, որ հանրաքվեի անցկացումը հակասահմանադրական էր և հանրաքվե, որպես այդպիսին, տեղի չի ունեցել: Իրավապահներն էլ գործել են սահմանադրական կարգը վերականգնելուն միտված իրենց լիազորությունների շրջանակում:
[caption id="" align="aligncenter" width="900"] Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռահոյը[/caption]
Նախքան հանրաքվեն կատալոնացիների զգալի մասը դեմ էր անկախությանը, բայց ոստիկանների գործողությունները փոխեցին վերջնական պատկերը: Անկախության համար քվեարկել է մասնակցածների 90%-ը: Քվեարկությունը չի դադարել նույնիսկ այն պահին, երբ ոստիկանները մարդկանց ուժով դուրս էին բերում ընտրատեղամասերից:
[caption id="" align="aligncenter" width="900"] Ramon Costa lopez / Newzulu / TASS[/caption]
Կատալոնիան, այսպիսով, կարող է հռչակել անկախություն, ինչը ևս մեկ լուրջ լարվածության օջախ կստեղծի Եվրոպայում: Ու քանի դեռ ԵՄ-ն փորձում է լուծել խնդիրներ արևելքում, նոր խնդիրներ են առաջանում արևմուտքում:
[caption id="" align="aligncenter" width="900"] REUTERS / Susana Vera[/caption]
Կատալոնական հանրաքվեն առաջին հայացքից ևս մեկ փաստարկ է Արցախի ինքնորոշման իրավունքը պաշտպանող հայկական դիվանագիտության համար: Բայց վտանգներն ավելի շատ ու ավելի առարկայական են: Հայաստանը չի կարող աջակցություն հայտնել զարգացումներին, որոնք սպառնում են Իսպանիայի անվտանգությանը: Այս երկիրը ԵՄ անդամ է և դրան ի պատասխան կարող է արգելակել, վատթարացնել, ի վերջո չեղարկել հայ-եվրոպական բազմաթիվ նախաձեռնություններ: Առավել ևս, որ Հայաստանը Իսպանիայի հետ չունի զարգացած հարաբերություններ: Նոյեմբերի 24-ին Բրյուսելում կկայանա ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, որտեղ էլ կստորագրվի հայ-եվրոպական հարաբերությունները կարգավորող նոր համաձայնագիր: Հատկապես այս փուլում Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ հարաբերությունների վատթարացում ԵՄ անդամ երկրի հետ: Անհրաժեշտ է ճիշտ հակառակ մթնոլորտ ձևավորել գագաթնաժողովին ընդառաջ:



Կարդացեք նաև․



[caption id="" align="aligncenter" width="900"] REUTERS / Susana Vera[/caption]
Մյուս կողմից, կատալոնական զարգացումներն առանց այդ էլ  ստեղծում են ինքնորոշման պայքարի արդիականության մթնոլորտ ամբողջ Եվրոպայում՝ խնդիրներ առաջացնելով ԵՄ անդամ նաև այլ երկրների համար: Այնպես որ, գործընթացը, մեղմ ասած, բարդ է և գնահատական տալը պահանջում է մեծ զգուշավորություն:

Տարածել