Լաս Վեգասի տեխնո ցուցահանդեսի 5 տարօրինակ նորույթները. հակաճառագայթային ներքնազգեստից մինչև խելացի աղբաման
Հոբելյանական 50-րդ CES ցուցահանդեսը այս տարի ռեկորդային էր, ավելի քան 3800 մասնակիցներ և 175000 այցելուներ: Արտադրողները զարմացրեցին նոր, գերհզոր և ինովացիոն սարքերով, բայց այդ ամենի կողքին ներկայացվեցին տարօրինակ, զվարճալի բայց օգտակար-խելացի լուծումներ, որոնցից այցելուները աչք չէին կտրում:
Հակաճառագայթային ներքնազգեստ
http://www.youtube.com/watch?v=ezC7sqJWAl0
Spartan անունով ինովացիոն լուծումը հատուկ տղամարդկանց համար է: Վարտիքը ոչ միայն ոճային է, նաև պաշտպանիչ: Չնայած այն արտաքուստ ոչինչով չի տարբերվում սովորական վարտքիներից, բայց մշակողները վստահեցնում են, որ ներքնազգեստի բաղադրության մեջ առկա բարձր քանակությամբ արծաթը օգնում է պաշտպանել վերարտադրողական օրգանները Bluetooth-ի, Wi-Fi-ի և այլ ռադիոալիքների վնասակար ազդեցությունից: Վարտիքները կարժենա 100 դոլլար, անվճար առաքվելու է ամբողջ աշխարհով:
[embed]http://www.youtube.com/watch?v=EnL4cmeqwEk[/embed]
Ատամի խոզանակ և սանր արհեստական ինտելեկտով
Բերանի հիգիենայի նորարար լուծում՝ Kolibree Ara: Ատամի խոզանակը հետևում է, թե ինչպես է օգտատերը մաքրում ատամները: Տվյալները պահպանվում են գաջեթի բազայում: Տվյալների վերլուծության վրա էլ խոզանակը կհուշի օգտատերին՝ ինչ է պետք փոխել ատամների մաքրման ամենօրյա գործընթացում ավելի լավ արդյունքի հասնելու համար: Տվյալները փոխանցում են սմարթֆոնին՝ հատուկ հավելվածի միջոցով: Խոզանակը վաճառքում կլինի այս տարվա մարտին, կարժենա 129 դոլար:
[embed]http://www.youtube.com/watch?v=6Di22_WaJSI[/embed]
Խելացի սանրը հետևում է մազերի և գլխամաշկի պահպանման, հայտնաբերում վտանգները: Withings ընկերությունը, որը անցալ տարի գնել էր Nokia-ն, գաջեթը մշակել են L’Oreal-ի հետ գործակցությամբ: Գլխամաշկի անձնական բժիշկը համալրված է միկրոֆոնով և հատուկ սենսորներով, որոնք օգնում են պարզել մազերի չորության կամ յուղոտության մակարդակը: Տվյալները փոխանցվում են սմարթֆոնին հատուկ հավելվածի միջոցով: Խելացի սանրը կարժենա 200 դոլար:
[embed]http://www.youtube.com/watch?v=HO5lkZQlNuw[/embed]
Պայուսալ E-Ink էկրանով
Ցուցահանդեսի ամենատարօրինակ լուծումը POP-I պայուսակն է: Իհարկե, բարդ է պատկերացնել, թե ինչպես պետք է օգտագերծել այն: Պայուսակի ամենատեսանելի վայրում E-Ink էկրանն է, որի վրա օգտատերը կարող է գրել այն ամենը, ինչ մտքին կգա:
[embed]http://vimeo.com/195389449[/embed]
Պայուսակները պատրաստվում են բնական կաշվից, արժեքը 99 մինչև 399 դոլար է. Գինը կախված է հիշողության ծավալից, դիզայնից, չափից, որը կարող է լինել 4,7 կամ 10 դյույմ:
Բլուզ և կոշիկներ վիրտուալ իրականության համար
Աքսեսուրների արտադրող Ճապոնական ընկերությունը ստեղծել է հատուկ բլուզ և կոշիկներ վիրտուալ իրականությունում իրական զգացողություններ փոխանցելու համար: e-Skin բլուզը համալրված է 14 շարժման սենսորներով, որոնք վերահսկում են կեցվածքը, շնչառությունն ու մկանների աշխատանքը: Ինֆորմացիան բլուզներից փոխանցվում է սմարթֆոնին: Սյն մեկ լիցքավորումով կարող է աշխատել 4 ժամ
[embed]http://www.youtube.com/watch?v=Nwoe4c1qiJ8[/embed]
Taclim կոշիկն ունի հատուկ շարժման սենսորներ, որոնց միջոցով հնարավոր է զգալ տարբեր մակերեսներ, որոնց վրայով վիրտուալ իրականությունում շարժվում, քայլում եք:
[embed]http://www.youtube.com/watch?v=vif8agxumsw[/embed]
Խելացի աղբաման
GeniCan անունով հատուկ սարքը միանում է աղբամանին, սքանավորում դեն նետվող մթերքների շտրիխ կոդերը, հետո պատրաստում է տանտերի հետագա գնումների ցանկը։ Ցանկության դեպքում ձայնային հրամանների միջոցով հնարավոր է հրամայել, որպեսզի այն նոր ապրանքներ ավելացնի ցանկում։ Այն նաև ծանուցում է, որ արկղը լցվել է և պետք է այն դատարկել:
GeniCan-ը կարժենա 125 դոլար:
[embed]http://www.youtube.com/watch?v=SZA14LYmVh8[/embed]