FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Ո՞րն է տարվա լավագույն ֆուտբոլային ակումբը. Յուվեն

Ո՞րն է տարվա լավագույն ֆուտբոլային ակումբը. Յուվենթուս-Ռեալ Մադրիդ խաղին ընդառաջ

Այսօր պաշտոնապես կփակվի ակումբային ֆուտբոլի 2016-17 թվականների մրցաշրջանը: Հայտնի կդառնա աշխարհի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի` Չեմպիոնների լիգայի հաղթողը: Մադրիդի Ռեալը կփորձի դառնալ առաջին թիմը, որը Չեմպիոնների գավաթը կնվաճի երկրորդ տարին անըդմեջ: Յուվենթուսը կձգտի գավաթը Թուրին տանել 1-ին անգամ վերջին 21 տարիների ընթացքում:

Քարդիֆի վիշապը մեկ օրով դիտորդի դերում է: Մեծ Բրիտանիան գրավել են ֆուտբոլայի՚ն հրեշները` Իտալիայի եւ Իսպանիայի չեմպիոնները:

Մրցաշրջան 2016/17-ի երկու լավագույն թիմերը` Յուվենթուսն ու Ռեալը, ամենայն լրջությամբ են մոտեցել մրցաշրջանի կարեւորագույն խաղին` Չեմպիոնների լիգայի եզրափակիչին: Ճակատ ճակատի են դուրս եկել աշխարհի ուժեղագույն հարձակումն ու պաշտպանությունն ունեցող թիմերը:
Խաղն առաձնահատուկ կլինի իտալացիների դարպասապահ Բուֆոնի համար. Ջիջին կարող է 1-ին անգամ բարձրացնել ամենահեղինակավոր գավաթը 39 տարեկանում: Յուվեի դարպասպահը փլեյ-օֆում ընդամենը մեկ գնդակ է ընդունել սեփական դարպասը: Մինչդեռ Ռեալն արդեն 1 տարուց ավելի է խաղադաշտից առանց գոլի չի հեռանում:
Քարդիֆի ասպետն ամբողջությամբ վերականգնվել է վնասվածքից. ուելսցի Գարեթ Բեյլը պատրաստ է իր հայրենիքում սպասվող ֆուտբոլային ճակատամարտին, սակայն քիչ հավանական է, որ Զինեդին Զիդանը նրան կընդգրկի մեկնարկային կազմում: Արքայական ակումբը խաղին մոտենում է առանց կադրային կորուստների: Վերադարձել է նաեւ Դանիել Կարվախալը: Հաղթանակի դեպքում Ռեալը կդառնա պատմության առաջին ակումբը, որը երկու տարի անընդմեջ կնվաճի Չեմպիոնների լիգայի գավաթը:
Յուվենթուսը նույնպես իր ամենամարտունակ կազմով է մոտենում եզրափակիչին: Մասմիլիանո Ալեգրին կադրային խնդիրներ չունի եւ թրեբլ ձեւակարպելու ճանապարհին է. միայն թե` այդ ճանապարհին լիգայի գործող գավաթակիրն է:
Քարդիֆի ոստիկանությունը կաշխատի շուրջօրյա, մի քանի անգամ խստացվել է հսկողությունը` հավանական ահաբեկչություններից խուսափելու համար: Մրցաշրջանի վերջին խաղը յուրահատուկ է Ռեալի նախկին ու Յուվեի ներկայիս ֆուտբոլիստներ Գոնսալո Իգուաինի եւ Սամի Խեդիրայի, Ռեալի մարզիչ Զինեդին Զիդանի համար, որն իր ֆուտբոլային կարիերայի 5 տարիներն անցկացրել է Ծեր Սինյորայի կազմում: Եվ ընդհանրապես` սա կարող է պատմական խաղ դառնալ երկու ակումբների համար:

Տարածել