Շառլ Ազնավուր. 10 ասույթ-երգույթ-հուզույթ
01. Ժամանակակից երաժշտական բիզնեսում դատարկություն է:
02. Երգիչները հաճախ պոպուլյար են դառնում այն պատճառով, որ նոր սերունդն անճաշակ է:
03. Երկրի գործերին միջամտելու համար պետք է ապրես այնտեղ և այդ երկրի քաղաքացիների հետ կիսես վիշտն ու ուրախությունը:
04. Իմաստ չունի պայքարել այն բանի համար, ինչին հնարավոր չէ հասնել:
05. Մյուզիքլը խոսակցական ժանր է նրանց համար, ովքեր երգել չեն կարողանում, և երաժշտական ժանր է նրանց համար, ովքեր խոսել չեն կարողանում:
06. Ամեն տեքստ իր մեղեդին ունի. լավ, թե վատ` այն կա: Պետք է պարզապես լսել այն:
07. Նախ հայտնվում է բանաստեղծությունը, և հետո` երաժշտությունը:
08. Այսօրվա փոփ երաժշտությունն ի՞նչ է. ո՛չ բառեր կան, ո՛չ մեղեդի, միայն աղմուկ:
09. Աստղ լինելը մեծ բան չէ: Փայլատակումը երկար չի տևում:
10. Իմ ամենասիրելի երգիչը ես եմ:
Կարդա նաև
«Բարի լույսի» տաղավարում հյուրընկալել են «Մթության մեջ տեսնող տղան» վեպի հեղինակին՝ Ռասա Բուգավիչուտե–Պեցեին (տեսանյութ)
Մայիսը սկսվում է գրքով․ Կիրակի տեղի կունենա «Երազի գիրք» 5-րդ մանկական փառատոնը (տեսանյութ)
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են «Ավելի հանդարտ, ավելի հեշտ և ավելի երջանիկ ծնողավարում» գիրքը (թրեյլեր)
5-րդ անգամ Newmag-ն ու Yeraz Projects-ը ներկայացնում են «Երազի գիրք» մանկական փառատոնը (անոնս)