BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ֆրանսիացիների «Ֆրենկ Սինատրա». Շառլին այսպես էին կ

Ֆրանսիացիների «Ֆրենկ Սինատրա». Շառլին այսպես էին կոչում

Հայտնի ֆրանսահայ շանսոնյեին սիրել ու սիրում են աշխարհի տարբեր երկրնոերում ապրող հայերն ու երաժշտության սիրահարները:




20 տարի. ահա այսքան տևեց Շառլ Ազնավուրի փառքի ճանապարհը. սուլոցներ, ծաղրանք: Շառլն ամեն ելույթից հետո իր մեջ ուժ էր գտնում նորից ու նորից բարձրանալ բեմ: Մի օր նա ամբողջ աշխարհին ստիպեց լսել ու սիրել իրեն:


Նույն թվականին` 1946-ին նրա կյանք է գալիս Պիաֆը: Էդիթի ու Շառլի պարի ժամանակ Էդիթն ասում է.



-Իսկ ինչո՞ւ ես սև հագել։


-Այդպես քիչ է երևում, որ շորերս այնքան էլ մաքուր չեն։


-Գուցե, շորերդ հիմա՞ էլ մաքուր չեն։


-Միգուցե...



Ի դեպ, Շառլն իր ելույթներին ներկայանում էր հիմնականում սև հագուստով:



Էդիթը հրաշք էր, իսկ հրաշքին հնարավոր չէ դիմակայել», -ասել է Շառլ Ազնավուրը





 Կարդացեք նաև. 





Ազնավուրը չէր էլ փորձում դիմակայել, ի՞նչ իմաստ ուներ. առավել ևս, որ նրա կողքին միայն Էդիթն էր մնացել. էլ ոչ ոք չկար: Սկսվում է Պիաֆի հետ Շառլի տարօրինակ հարաբերությունների շրջանը: Բոլորը համոզված էին, որ նրանք սիրում են իրար: Ընդամենը մի քանի ամիս անց Շառլի մասին խոսում են որպես մի երիտասարդի, որը երգեր է գրում ու ապրում էդիթի հետ:


Էդիթի պատվերով Ազնավուրի քթի վիրահատությունից ժամեր առաջ Պիաֆը կարծես զղջում է, նայում Շառլին, ու ասում, որ քիթը կարծես այդքան էլ վատ չէ. քմահաճությունն այդ անգամ ուշացած էր. Շառլը գնում է վիրահատության` այդկերպ փորձելով փախչել աշխարհից ու իրեն շրջապատող մարդկանցից:


Վրահատությունից հետո Շառլը հավաքում է իրերն ու հեռանում Էդիթի տնից: Բոլորը կարծում էին, որ Պիաֆը դուրս է արել նրան իր տնից. իսկ իրականում Շառն ուղղակի հոգնել էր Էդիթի քմահաճույքներից: Մի վայրկյանում Շառլի կյանքից անհետանում են ընկերները:


Ընդամենը մեկ տասնամյակ անց՝ 1956 թվականին, Փարիզի «Օլիմպիա» դահլիճում ցնցող ելույթից հետո ֆրանսիական մամուլը գրեց. «Ֆրանսիան ազնավուրացված է»:


Լեգենդի աներևակայելի տաղանդն իր արտացոլումն է գտել ոչ միայն երգարվեստում, այլև կինոյում: Ազնավուրը նկարահանվել է 60-ից ավելի կինոնկարներում՝ «Կրակե՛ք դաշնակահարի վրա»,  «Սատանան և տասը պատվիրանները»,  «Արարատ», «Հայր Գորիո» և այլն:






Հետևեք   newmag-ին    Telegram–ում  և    Instagram–ում