BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Չառլի Չապլին. 10 փաստ անտանելի կոմիկի մասին

Չառլի Չապլին. 10 փաստ անտանելի կոմիկի մասին

1. Չապլինի ծնողները բաժանվեցին իր ծնվելուց մի քանի ամիս անց. ապագա կոմիկի ծնողներն էստրադային արտիստներ էին, սակայն իրենց կյանքի վերջին օրերն անցել են բեմական ելույթներից հեռու. հայրը մահացավ հարբեցողությունից, մայրն իր կյանքի վերջին օրերն անցկացրեց հոգեբուժարանում։
2. Դեռահաս Չառլինը պաշտում էր մյուզիք-հոլերը. հենց դրանք էլ հանդիսացան լեգենդար կոմիկի առաջին կինոդպրոցները, իսկ 1910-ին՝ հայրենի Բրիտանիայից ԱՄՆ մեկնելուց հետո, սկսվում է դերասան-ռեժիսորի խելահեղ գործունեության հաջողակ ստարտ-ափը։
3. Տասնյակ կոմերցիոն ստացված ֆիլմերի և երկրպագուների ֆոնին Չապլինն ակտիվ սիրահետում էր իրենից երկու անգամ տարիքով փոքր աղջիկների։ Գրեթե պեդոֆիլիայի աստիճանի հասնող նրա հերթական սիրավեպը, այնուհետև ամուսնությունը դերասանուհի Լիտա Գրեյի հետ հիմք հանդիսացավ Նաբոկովի «Լոլիտայի» համար. Հումբերտի նախատիպը հենց Չապլինն է։
4. Չնայած այստղաբաշխական հոնորարներին և աշխարհահռչակ հիպերճանաչելիությանը «փոքրիկ թափառաշրջիկն» անտանելի ժլատ էր։

Դերասանը կարող էր ապրել էժան մոթելներում, հազվադեպ էր գնում նոր հագուստ և չէր շտապում կանխիկացնել չեքերը՝ տարիներ շարունակ պահելով դրանք սունդուկների մեջ։

5. Բազմաթիվ գործընկերներ հաճախ բողոքում էին, որ սուր ուղեղի հետ մեկտեղ Չապլինն աշխարհի ամենափնթին էր։ Հայտնի դերասան Ռոսկո Արբաքլի կինը՝ Մինթա Դերֆին մի անգամ հարցազրույցի մեջ պատմել է, ինչպես էր դերասանը երկու շաբաթ անընդմեջ նկարահանման հրապարակում կրում նույն հագուստը, այդ թվում նաև կոշիկներն ու գուլպաները։


Դիանա Մարտիրոսյանը պատմում է նաև`



6. Անձնական հիգիենայի կանոններին չհետևելուց բացի, Չապլինն ուներ այլ անտանելի հատկանիշներ։ Մեկ այլ կինեմատոգրաֆիկ լեգենդ՝ Մարլոն Բրանդոն, բազմիցս նշել է իր և Չապլինի կոնֆլիկտային հարաբերությունների մասին։ «Չապլինն անխնա դաժան մարդ էր, եսասեր և գծուծ բռնակալ»- անկեղծացել է Բրանդոն իր ինքնակենսագրական գրքում։
7. Հոլիվուդյան համակարգը բազմիցս մեղադրել է արդեն իսկ աշխարհահռչակ կոմիկին կոմունիզմի մեջ. խնդիրները ծագեցին այն ժամանակ, երբ անգլիացին հրաժարվեց սատարել ամերիկյան իշխանություններին Երկրորդ համաշխարհային պատերազմի քարոզարշավին։ Ակտիվ հակակոմունիստներն անգամ պոկել էին Փառքի ուղուց դերասանի ձեռքերի և ոտքերի հետքերի ցուցանակը, իսկ իշխանություններն արգելել էին Չապլինին մտնել Միացյալ Նահանգներ մինչև 1972 թվականը։
8. Ինչպես և բոլոր տարօրինակ ստեղծագործ արտիստները, Չապլինը նույնպես ուներ ֆոբիաների լայն գունապնակ։ Նրա ամենամեծ վախն ու զզվանքը ուղղված էր դեպի ցանկացած ռեզինե իր։
Եվ նա երբեք չէր օգտագործում պահպանակներ. երևի դա է հանդիսանում դերասանի 11 երեխաների հայր լինելու պատճառը։

9. Չապլինն առաջին և՛ դերասանն էր, և՛ ռեժիսորը, ում նկարը հայտնվեց «Time» ամսագրի շապիկին։ 1925 թվականի հուլիսի 6-ին վաճառքում հայտնված ամսագիրը ներկայացնում էր Չապլինին կուլտային «փոքրիկ թափառաշրջիկի» կերպարով։
10. 1978-ին, դերասանի մահից մեկ տարի անց, երկու բուլղարացի անգործ ավտոմեխանիկ գողանում են լեգենդար Չառլիի դագաղը՝ պահանջելով մարմնի դիմաց 400.000 ֆունտ ստեռլինգ։ Ոստիկանությունը գտնում է հանցագործներին և վերադարձնում դագաղը, իսկ գերեզմանատան աշխատակիցները այս անգամ ծածկում են այն ոչ թե հողով, այլ ցեմենտով։ Չապլինի վերջին սերը և ամենաերկարաժամկետ կինը՝ Ունա Օ'Նիլն այդ առիթով ասել է. «Չառլին կասեր, որ դա արժանի է ծիծաղի»։

Տարածել