Հայ հռչակավոր դիմահարդարի և Ժան Պոլ Բելմոնդոյի մտերմությունը
Ֆրանսիական կինոյի մեծ դիմահարդար Շարլի Կուպեսսերյանը ցեղասպանությունից մազապուրծ եղած ծնողների զավակ է: Շարլին` հայկական անունը Կարպիս, ֆրանսիացի միակ դիմահարդարն է, որ երբևէ արժանացել է հոլիվուդյան «էմի մրցանակին»: Նա արժանացել է նաև «Արվեստի ասպետի փաոքի» կոչման: Կուպեսսերյանը դիմահարդարել է Շարլ Դը Գոլին, ժորժ Պոմպիդուին, Ֆրանսուա Միտերանին, Ջեյն Ֆոնդային, Բրիջիդ Բարդոյին, Ֆերնանդելին, Բուրվիլին, Դանիլ Ռուսսոյին, Ժերար Ֆիլիպին, Ժան Մարեին, Ժան Գաբենին, Ալեն Դելոնին, Էնտոնի Քուինին...Այս մեծությունների շարքում նրա համար առանձնահատուկ տեղ ունի Ժան Պոլ Բելմոնդոն:
«Իմ կյանքն առանց գրիմի» ինքնակենսագրական գրքում Կուպեսսերյանը մեծ սիրով ու հուզմունքով է նկարագրում իր և Բելմոնդոյի մտերմությունը:
Երկու իրողություն փոխեցին իմ կյանքը: Առաջին` ես հայ եմ (Կուպեսսերյան. կասկած չկա, ականջ է ծակում), երկրորդ` պատահականությունների շարանը, որն ինձ հանդիպեցրեց ժան Պոլի հետ:
Կարդա նաև
Աշնան գլխավոր սիրավեպը. Newmag-ը ներկայացնում է խոհարարական սիրավեպ՝ «Մի գդալ սեր» (թրեյլեր)
Գրքատվություն #16 /Finca Հայաստան ընկերության աջակցությամբ Բերդի համայնքային գրադարանը համալրվեց 500 գրքով (լուսանկարներ)
Կինոմոսկվան հատուկ Newmag Signature Club-ի անդամների համար կազմակերպել էր «Արտոյի երկիրը» ֆիլմի ցուցադրությունը (լուսանկարներ)
Newmag-ն ու «Վերածնունդը» ներկայացրեցին Մակար Եկմալյանի «Երգեցողությունք սրբոց պատարագի» և «Հարություն Կալենց. Գույնի ձևը» գրքերը (տեսանյութ)