BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Checklist. 10 նշան, որ հաճախ եք ստում

Checklist. 10 նշան, որ հաճախ եք ստում

Կոմպուլսիվ ստի հասկացողություն գոյություն ունի. այս դեպքերում սուտը դառնում է սովորույթ՝ կյանքի մի մաս: Ասված մեկ սուտը ծածկում է  մեկ այլ սուտ, սուտը դառնում է ձնագունդ, և մարդն արդեն չի կարող կանգնել: Մենք ընտրել ենք 10 նշան, որոնք կարող են ցույց տալ կոմպուլսիվ սուտը:

Ստում եք, որպեսզի լավը լինեք


Ցավոք սրտի, սուտը հաճախ սկսվում է ցածր ինքնագնահատականի պատճառով: Մարդը մտածում է հետաքրքր պատմություններ, որպեսզի զրուցակցի համար ավելի հաճելի լինի: Լինում է, որ նույնիսկ չի սպասում հարցին, որպեսզի պատմի հեքիաթը, այլ փորձում է դրա միջոցով ուշադրություն գրավել: Լինում է, որ կոմպուլսիվ ստախոսներն ասում են, որ իբրև թե ծանր հիվանդ են (օրինակ, սովորական մրսածության ժամանակ ասում են, որ վարակված են ՁԻԱՀ-ով), և այս ամենը ուշադրության քաղցի և խղճահարություն առաջացնելու համար են:

Մտածված պատմությունը զարգացնում եք օր օրի


Կոմպուլսիվ սուտը սովորաբար տրամաբանական հաջորդականություն ունի: Այդպիսի սուտը ինչ-որ բան թաքցնելու սուր ցանկություն չէ: Կոմպուլսիվ ստի դեպքում հատուկ պատճառներ պետք չեն, բայց այն տեղի է ունենում պարզապես հենց այնպես: Երեխաների մտածված պատմությունները անիրական հերոսների մասին ավելի շուտ հոգեբանական զարգացման նորմալ հատված են:

Դուք մեղք կամ դիսկոմֆորտ չե՞ք զգում, երբ ստում եք


Եթե սուտը դարձել է երկրորդ հատկություն, այն կարող է չառաջացնել տհաճ զգացողություններ: Եթե զգում եք անհարմարություն կամ թախիծ, երբ ստում եք, ուրեմն կոմպուլսիվ և հիվանդագին ստախոս չեք դառնա:

Երբևէ ձեզ մոտ ախտորոշել են անձի խանգարում կամ կախվածություն


Կոմպուլսիվ սուտը կարող է կապված լինել այնպիսի հոգեբանական հիվանդությունների հետ, ինչպիսին կրկնաբևեռ խանգարումը և հիպերակտվիության համախտանիշն է ուշադրության պակասից: Ալկոհոլիզմը թաքցնելու փորձերը կամ  խաղամոլությունը կարող են հանգեցնել պաթոլոգիկ ստի: Ստացվում է, որ բոլոր այդ իրավիճակները բարձրացնում են կոմպուլսիվ ստի ռիսկը: Անխոս, դրանք պահանջում են մասնագետի հետ կոնսուլտացիայի և լուրջ բուժում:

Դուք ստում եք, որպեսզի արդարացնեք ձեզ


Պատմություն եք հնարում 3 ժամանոց խցանման մասին, որպեսզի չասեք, որ քնա՞ծ եք մնացել: Պատմում եք, որ ինչ-որ բանով թունավորվել եք, երբ իրականում տնից չեք կարողանում դուրս գալ խումհարի պատճառով: Այդպիսի սուտը կոմպուլսիվ չէ, այն կապված է յուրաքանչյուր մարդուն հատուկ ամոթի թեթև զգացումի հետ՝ կատարվածի պատճառով, և իհարկե, մեր կյանքի որոշակի էթիկական և հասարակական չափանիշների հետ: Իսկապես, կոլեգաները չեն տուժի, եթե չիմանան ճշմարտությունը, և միաժամանակ չի տուժի  ձեր համբավը:

Դուք չափազանցնում և գունազարդում եք


Հիպերբոլը գրական պարզ օրինակ է, որը զվարճալի անեկդոտներ է պատրաստում, եթե չափազանցնում եք յուրաքանչյուր մանրուք, սա կարող է կոմպուլսիվ ստի նշան լինել: Անընդհատ չափազանցնելու անհրաժեշտությունը, հնարավոր է, կապված է այս ցուցակի առաջին կետի` հետաքրքիր լինելու ցանկության հետ: Մտածեք, թե հաճա՞խ եք աղավաղում փաստերը, երբ խոսում եք ուրիշների հետ, և ինչի համար է այն ձեզ պետք, եթե ճշմարտությունն ասելը ավելի հեշտ և հասկանալի է:

Ձեր սուտը հասարակական չէ


Եթե գովում եք տատիկի թխած տորթը, որը հավանել եք, կամ խոսում եք ընկերուհու մասին, որ նա մազերի նոր գույնը շատ լավն է (չնայած նախկինը թվում էր ավելի լավ): Սա այսպես կոչված հասարակական սուտ է, հատված մարդկանց սովորական փոխազդեցությունից: Սրա մեջ ոչ մի սարսափելի բան չկա և այդպիսի պահերը միայն օգնում են լավ հարաբերություններին: Ամենատհաճը, որին կարող է հանգեցնել այդպիսի սուտը, որ ամեն անգամ, երբ տատիկին հյուր գնաք, ձեզ կսպասի այդ նույն ձեր չսիրած տորթը:

Ձեզ եք վերագրում ուրիշի պատմությունները


Կոմպուլսիվ ստախոսներին հաճախ ձաղկում են հենց նրա համար, որ հաճախ նրանց պատմությունները ծանոթ են թվում, իսկ հետո պարզվում է, որ դա լրատվական թողարկման կամ սյուժետային գրքի վերապատմություն է: Այս դեպքերում, երբ պատմությունը կրկնվում է շատ անգամներ, մարդը հաճախ սկսում է հավատալ, որ դա իր հետ պատահել է և նույնիսկ ստի դետեկտորը կարող է ցույց տալ, որ նա ճշմարտությունն է ասում:
 

Ձեզ արդեն բռնե՞լ են ստելիս


Ձեզ ասե՞լ են, որ հաճախ եք ստում: Փոքր ժամանակ խնդիրնե՞ր եք ունեցել ստի պատճառով: Ստելու ձեր սովորույթը փչացրե՞լ է ընկերուհու կամ մտերիմի հետ հարաբերությւոնները: Սրանք  աներկբա ցույց են տալիս կոմպուլսիվ ստի նշաններ: Սովորաբար  մտերիմ մարդիկ ունակ են երկար հանդուրժել նրանց, որոնց սիրում են: Եթե ձեզ ամեն դեպքում նկատողություն են անում, գործը հեռու է գնացել:

Ստում եք ձանձրույթից


Երբեմն կոմպուլսիվ ստի սովորությունը զարգանում է նրա պատճառով, որ մարդուն չեն հերիքում զգացմունքները, ադրենալինը կամ կյանքում հետաքրքիր իրադարձությունները: Եթե սա ձեր դեպքն է, հնարարվոր է, իմաստ կա էներգիան ուղղել դեպի արվեստ՝ սկսել գրել գեղարվեստական գիրք կամ զբաղվել նկարչությամբ:

The Village

Տարածել