BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

«Իմ եղբայր Չեն». Խուան Մարտին Գևարայի գիրքը` Էլ կո

«Իմ եղբայր Չեն». Խուան Մարտին Գևարայի գիրքը` Էլ կոմանդանտեի ընտանիքի անդամ լինելու մասին

Նրանք, ովքեր պայքարել են նրա հետ, ներառյալ Ֆիդել Կաստրոն, մեմուարներ են գրել նրա մասին: Կա նաև Ջոն Լի Անդերսոնի կենսագրականը նրա մասին: Հեղինակը, որին հաջողվել էր հայտնաբերել Բոլիվիայում գաղտնի թաղված Չե Գևարայի մասունքները, նույնիսկ նա է ասում՝ հենց լսում ես դիմադրության կամ ապստամբության մասին, այդ դեմքն է աչքիդ առաջ գալիս: Մինչդեռ մեծ է ցանկությունը նրա մասին իմանալ ավելին, քան շապիկների ու պոստերների վրա հայտնվող դեմքն է: Հատկապես մեծ է ցանկությունը Չե Գևարայի մասին լսել նրա ընտանիքի անդամներից:
Խուան Մարտինը դադարեց իր ազգանունը կրել, որովհետև «վտանգավոր էր Չե Գևարայի հետ կապ ունենալը»: Սակայն մի անգամ բանտում նրան այցելեց մի պաշտոնյա, որն ամբողջ կյանքում պայքարել էր ձախական պարտիզանների դեմ, բայց հետևյալն ասաց. «Ի՜նչ անհավատալի ֆանտաստիկ անձնավորություն է Ձեր եղբայրը»: Ազատ արձակվելուց հետո Խուան Մարտինը միացավ իր սիրեցյալի՝ Վիվիանի հետ, որն ութ տարի «արևի ու լուսնի երես չէր տեսել»:
Եվ վերջում, երբ 74-ամյա Խուան Մարտին Գևարան ողջամտությամբ նայում է 21-րդ դարի կապիտալիզմին՝ ճգնաժամի մեջ, դաժան և «անպատրաստ՝ ինքնասպանության», անցյալը վստահությամբ է լցնում նրա աշխարհն, ինչպես հավիտենական դյութող եղբոր կերպարը:
Եթե ուզում եք կարդալ Չեի մասին, Անդերսոնի գիրքն ամենալավն է, ոչ այս մեկը: Եթե ուզում եք իմանալ ավելին, թե ինչպես Չե մարդը դարձավ խորհրդանիշ, ու նրա անմիջական ազդեցությունը տղայի վրա, որը նրան գիտեր ավելի շատ որպես արյունակից եղբայր, քան կոմենդանտե, ուրեմն՝ Խուան Մարտինի գիրքը ճիշտ տեղին է:

The Guardian

Տարածել