Շախմատային էլիտան Ծաղկաձորում է. ի՞նչ են քննարկել ՖԻԴԵ-ի պատվիրակները
Հայաստանում բարձրաստիճան հյուրերի շարքում էր նաեւ հունգարացի շախամտիստուհի, ՖԻԴԵ-ի կանանց դասակարգման աղյուսակը 25 տարի գլխավորած Հուդիթ Պոլգարն այժմ փոխնախագահաում է շախմատի միջազգային ֆեդերացիայում: Նա տպավորված է Հայաստանի փորձով, կիրառած համակարգի արդյունավետությամբ եւ մյուս երկներին օգնելու մեր երկրի պատրաստկամությամբ:
«Շատ կարեւոր է, որ գիտաժողովի մասնակից երկների պաշտոնյաներն իրենց երկներում եւս մեկ անգամ սերմանեն՝ շախմատը երեխաներին տալիս է պատասխանատվություն, օգնում է արագ կողմոնորոշվել, լինել կրեատիվ եւ վստահ: Կարծում եմ, որ այս գտիաժողովը կարեւոր է բոլոր երկների համար», - ասում է Հուդիթ Պոլգարը:
Շախմատը հանրակթրական ծրագրի վերաբերյալ ծնողներն ու ուսուցիչները որոշակի դժգոհություններ էին հայտնլ: Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ շախմատը շարունակելու է մնալ Հայաստանի կրթական համակարգում, պարզապես, որոշ փոփոխություններ են լինելու:
«Ընթացիկ խնդիրներն արձանագրելու ենք եւ լուծումներ ենք արձանագրելու: Առարկան հանելու մասին խոսք չկա, բայց պետք է բարելավվենք դասավանդման մեթոդները», - ասում է Արայիկ Հարությունյանը:
ՖԻԴԵ-ի անդամ 20 երկների ներկայացուցիչները քննարկել են շախմատային կրթության արդի վիճակը եւ զարգացման միտումները: Միջազգային երկօրյա գիտաժողովի գլխավոր հարցն է՝ ինչպե՞ս աշխարհում ներդնել շախմատը կրթության ոլորտում եւ վերահսկել զարգացումը: Շախմատային պաշտոնյաները նշել են, որ մի քանի տանսյակ պետություններ ցանկանում են ընդօրինակել շախմատը հանրակրթական ծրագրում ներառելու՝ Հայաստանի օրինակը:
Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում
Կարդա նաև
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի ամենահայտնի ստեղծագործությունը՝ «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Լուչիանո Վերնիկեի «Ինչո՞ւ են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի» գիրքը
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի «Սպանությունների ակումբ՝ ամեն հինգշաբթի» շարքի 2-րդ գիրքը (թրեյլեր)