FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Երեխաները ձանձրանում են դպրոցում․ ինչպե՞ս լուծել ա

Երեխաները ձանձրանում են դպրոցում․ ինչպե՞ս լուծել այս խնդիրը

Նրանց վրա ազդում են տեխնոլոգիաները


Շատ ծնողներ դիվայսներն ու տեխնոլոգիաներն օգտագործում են, որպես անվճար դայակներ: Բայց հետո ստիպված են լինում հատուցել` նյարդային համակարգով, երեխայի ուշադրությամբ: Վիրտուալ կյանքի հետ համեմատած` իրականությունը շատ ձանձրալի է թվում: Ուղեղը սովորում է մեծ քանակի տեսողական խթանիչներին: Վառ պատկերներից, հատուկ էֆեկտներից հետո դասերի ձանձրալի ինֆորմացիան դժվար է ընկալել:  

Ի՞նչ անել


Վերականգնեք երեխաների հետ զգացական կապը․

  • Զարմացրեք, հիացրեք նրանց, ուրախացրեք: Ուսապարկի մեջ թողեք փոքրիկ գրություն, միասին պարեք ու բարձերով կռվեք:

  • Ընտանեկան ավանդույթներ ունեցեք: Միասին ընթրեք, խաղեր խաղացեք, հեծանիվով զբոսնեք:


Նրանք սովոր են ամեն ինչ հենց այս պահին ստանալ


Որքան հաճախ ենք լսում` «Ուզում եմ ուտել» — «Հիմա կմտնենք խանութ», «Ուզում եմ խմել» — «Ահա, քեզ հյութ», «Ես ձանձրանում եմ» — «Ահա, իմ հեռախոսը»:
Հաճելի մրցանակը հետաձգելը հաջողության հասնելու գրավականներից է: Այն օգնում է չհուսահատվել սթրեսային պահերին: Ծնողները հաճախ մոռանում են այդ մասին, նրանք ուզում են երեխային երջանկացնել հենց այս րոպեին:  Բայց դա նրան հետագայում կվնասի: Երեխաները դժվարություններին պատրաստ չեն լինի:

Ի՞նչ անել


Սովորեցնել երեխային սպասել․

  • Բացատրեք, որ ձանձրույթը նորմալ է: Դա ստեղծագործ մտածելակերպին հասնելու քայլերից է:

  • Աստիճանաբար մեծացրեք ցանկության ու հաճույքի միջև ընկած սպասման ժամանակահատվածը: 

  • Մի տվեք երեխային հեռախոս կամ պլանշետ մեքենայի մեջ, հերթերում սպասելիս: Սովորեցրեք, որ այդ ժամանակը նրանք կարող են օգտագործել խոսելու կամ խաղալու համար:

  • Նախաճաշի, ճաշի ու ընթրիքի արանքում ընկած սնվելու սովորությունը կրճատեք:


Նրանք իրենց համարում են գլխավորը


«Իմ տղան չի սիրում բանջարեղեն», «Աղջիկս շուտ քնել չի սիրում», «Նրանք ինքնուրույն հագնվել չեն սիրում»․ այսպիսի արտահայտություններ ծնողները  հաճախ են ասում: Փաստորեն, երեխաներն են ասում, ինչ անել:  Երեխաները պատրաստ են ուտել միայն մակարոն, քաղցրավենիք, ժամերով նայել հեռուստացույց ու երբեք չպառկել քնելու: Եթե նրանց բոլոր ցանկությունները կատարեք, դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի:  Նրանք սովորում են, որ ինչ ուզեն, կստանան: Նրանք չեն հասկանում «պետք է» բառը: Բայց նպատակին հասնելու համար պետք է ջանքեր գործադրել:

Ի՞նչ անել


Գծեք սահմաններ․

  • Էլեկտրոնային սարքերից օգտվելու, քնելու, ուտելու համար հատուկ ժամեր սահմանեք

  • Մտածեք այն մասին, թե ինչն է օգտակար երեխայի համար և ոչ թե այն, ինչ ուզում են

  •  Զբաղմունքները վերածեք խաղերի:




Կարդացեք նաև․



Նրանք սովոր են մշտական զվարճանքին


Ծնողները փորձում են երեխայի կյանքն ամեն րոպե լցնել որևէ հետաքրքիր ու ուրախ բանով: Այլապես, նրանք մտածում են, որ լավ չեն կատարում իրենց ծնողական պարտականությունները: Բայց կյանքը միայն զվարճանքներից չի բաղկացած: Միօրինակ գործողությունները սովորեցնում են աշխատել, նույնիսկ` ձանձրանալու դեպքում:

Ի՞նչ անել


Սովորեցրեք երեխային անել միօրինակ աշխատանք․

  • Սովորեցրեք, որ իրենք պետք է հավաքեն խաղալիքները, կախել շորերն իրենց տեղում, հավաքել անկողինը


Նրանց մոտ զարգացած չեն սոցիալական ունակությունները


Առաջ երեխաները խաղում էին բակում: Միմյանց հետ շփման ընթացքում զարգանում էին նրանց սոցիալական ունակությունները: Հիմա նրանք ավելի շատ ժամանակ են ծախսում համակարգչի ու հեռախոսի առաջ: Բայց սմարթֆոնները նրանց չեն սովորեցնի շփվել մարդկանց հետ:

Ի՞նչ անել


Զարգացրեք սոցիալական ունակությունները․

  • Երեխաներին սովորեցրեք կիսվել, պարտվել, հաղթել, հաճոյախոսություններ անել, զիջել, ասել «շնորհակալություն» ու «խնդրեմ»:


Ուղեղը, ինչպես մկանը, պետք է զարգացնել ու մարզել: Որպեսզի հեծանիվ վարեք, պետք է` սովորեք: Որպեսզի երեխան սովորի սպասել, պետք է  ունենա համբերություն: Այդպես է նաև մյուս բոլոր ունակությունների դեպքում:

LIFEHACKER

Տարածել