JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Ինչո՞ւ չի կարելի «ամենալավը երեխաներին» տալ

Ինչո՞ւ չի կարելի «ամենալավը երեխաներին» տալ

«Ամենալավը՝ երեխաներին ». դեռ մանկությունից բոլորին հայտնի այս լոզունգը կասկածներ է առաջացնում: Ամեն ընտանիքում, իհարկե, այն մեկնաբանում են յուրովի: Ավելի  հաճախ՝ չափազանց բառացի:Որպես կանոն, երեխան սովորում է ապրել՝ տեսնելով մեծերին: Անկասկած, դուք երեխաներին շատ կարեւոր խոսքեր եք ասում այն մասին, թե ինչպես պետք է պահեն իրենց այս կամ այն իրավիճակում, բայց ամեն ինչ այլ կերպ է ստացվում, քանի դեռ դուք անում եք հակառակը: Եւ այսպես, ի՞նչ եք դուք սովորեցնում ձեր երեխաներին, երբ հետևում եք ծնողական երազանքին՝ տալ երեխաներին ամենալավը:



  • Անուշադրություն առողջության նկատմամբ




Մի քանի տարի առաջ ինտերնետում հանդիպեցի  մի մայրիկի, որը հպարտությամբ հայտարարում էր , որ անգինայից նշիկներն արդեն սևացել են, բայց շարունակում է իր երեխաներին զբոսանքի տանել, տունը մաքրել եւ, ընդհանրապես, մի րոպե հանգիստ չունի: Այդ անհասկանալի հպարտությունն ինձ զարմացրեց. Մարդը խոստովանում է, որ ռիսկի է դիմում հանուն այն բանի, որ երկու առողջ երեխաները շարունակեն ապրել իրենց բնականոն կյանքով: Բայց ինչ կլիներ, եթե մի քանի օր տունը փոշոտ լիներ, զբոսանքները դադարեին, ուտեին կիսաֆաբրիկատ ու բրդուճ:
Առողջության նկատմամբ անուշադրությունն անցնում է սերնդեսերունդ:



  • Ֆինանսական անփութություն




Ինչո՞ւ եք վարկ վերցնում նորածնի համար ամենալավ զբոսասայլակը կամ հիվանդանոցից դուրս գրվելու ծրարը գնելու համար: Այդ ծրարում երեխան անցկացնելու է մի քանի ժամ, եւ վերջ: Նորածնի համար տակդիրն ու բրդյա ծածկոցը նրա պահանջների գագաթնակետն են: Դեռ երկար տարիներ երեխայի համար միևնույնը կլինի՝ ինչ արժե իր հագուստը, ինչ տեսք ունի:
Թանկ խաղալիք ու հագուստ գնել, քանի որ բակում բոլորն ունեն դրանից, մանկական բոլոր քմահաճույքները կատարել, ցույց տալ, որ երեխան կստանա այն ամենն, ինչ ուզում է, ինքնուրույն կյանքում կբերեն  տհաճ անակնկալների:

Շատ հնարավոր է, որ վարկերի շարքը սովորեցնի նրան չզսպել ախորժակը:


  • «Ես»-ի չարաշահում




Զարմացնում են ֆոտոները, որտեղ սիրելի աղջկա համար նախաճաշը սրտիկով բուտերբրոդ է, իսկ մայրիկի նախաճաշը հացի ու պանրի կտորներ են, որոնք մնացել են երեխայի նախաճաշից: Գուցե դուք երազում եք, որ մի օր ձեր երեխաները կպատասխանեն ձեզ նույն կերպ , կպատրաստեն համեղ նախաճաշ ու սկուտեղի վրա կմատուցեն: Մի օր, իհարկե, նրանք դա կանեն, բայց իրենց երեխաների համար, իրենք էլ կուտեն մնացորդները:
Դուք միշտ ցածրացնում եք ինքներդ ձեզ ու նույնն էլ սովորեցնում ձեր երեխաներին:



  • Էգոիզմ




Երբեք մի հրաժարվեք երեխայի հյուրասիրությունից: Թող դա լինի աշխարհի ամենափոքրիկ  շոկոլադի սալիկը: Երեխան այն ձեզ է տալիս, որովհետև ձեզ սիրում է և ուզում է կիսվել: Մի խորտակեք այդ մղումը հանուն այն բանի, որ երեխան ավելի շատ ուտի:
Ավելի շատ ուտելը կհանգեցնի ճարպակալման, իսկ սիրելիների հետ կիսվելու կարողությունը առողջ հարաբերությունների հիմնաքարերից է:



  • Անհարգալից վերաբերմունք մեծերի նկատմամբ




Արդարացի է, երբ ամենալավը հասնում է նրան, ով շատ է աշխատում, եւ ոչ թե նրան, ով ավելի բարձր է գոռում: Ինչո՞ւ պետք է երեխան մեծանա, եթե մեծանալով, ունենալու է ավելի շատ պարտականություններ ու ավելի քիչ առավելություններ:
Ձգտելով երեխային տալ ամենալավը, քանի դեռ նա չի մտել հասուն իրական կյանք, դուք զրկում եք նրան այդ կյանքին պատրաստ լինելուց:

Չզարմանաք, եթե այսօր ձեր վրա տնտեսեք դուք, վաղն էլ՝ ձեր երեխան նույնկեպ կվարվի ձեր հետ:  Դուք արդեն ձերն ապրել եք, ձեր ինչի՞ն է պետք մեծ բնակարանը, նոր մեքենան, երբ կա ինքը՝ երեխան, որի կյանքը դեռ նոր է սկսվում, եւ այն պետք է սկսել առավելագույնս լավ:
Դադարեք զոհաբերել ձեզ: Երեխաներին պետք է սեր, ուշադրություն, ջերմ հարաբերություններ ընտանիքում, առողջ ծնողներ: Երեխան կենդանի տիկնիկ չէ, ոչ էլ վարկանիշը ցույց տվող կախազարդ, երեխան ընտանիքի անդամն է:

Երեխան չպետք է իմանա մեծերի բոլոր պրոբլեմները, քանի որ չի կարող ադեկվատ օգնություն առաջարկել, բայց չպետք է նաև ընտանիքից դուրս ապրի՝ ստերիլ եւ իդեալական պայմաններում, որոնք ընտանիքը չի կարող ապահովել:
 

Տարածել