Զարմանալի ու հետաքրքիր փաստեր «Մուշի տարօրինակ ճամփորդության» հեղինակի մասին
07/11/2024
Սոնա Բաբաջանյանն ավստրալահայ նկարիչ է ու թարգմանիչ: «Մուշի տարօրինակ ճամփորդությունը» Սոնայի առաջին գիրքն է։ Նա ստեղծում է վիզուալ արվեստի նմուշներ։ Նա նկարազարդել է Քորալ Վասի «Բարի գիշեր, Պարկամուկ» բեսթսելլերը։
1. Պարզվում է՝ Սոնա Բաբաջանյանն ապրում է Ավստրալիայում. և՛ նկարիչ է, և՛ թարգմանիչ։
2. Նա հայտնի կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի բարեկամներից է:
3. Ծնվել է Երևանում: Հայրիկն իրավաբան է, մայրիկը՝ գրականագետ: Մինչև 5 տարեկանն էլ ապրել է Մոսկվայում:
4.5 տարեկանում տան բոլոր պատերին նկարել է մեծ, վառ ծաղիկներ: Նկարները հավանել է նույնիսկ հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանը:
5.2008 թվականից ապրում է Ավստրալիայում: Ստեղծում է վիզուալարվեստի գործեր՝ ավանդական, թվային ու ֆոտոշոփով:
6. Ձևավորել է շատ գրքեր: Օրինակ՝ Ավստրալիայում շատ հայտնի Քորալ Վասի «Բարի գիշեր, Պարկամուկ» մանկական գիրքը:
7. «Մուշի տարօրինակ ճամփորդությունը» գրողի առաջին գիրքն է։ Նկարների հեղինակը ևս նա է։
8. Նրա աշխատանքներից շատերը պահվում են Ավստրալիայի, Եվրոպայի և ԱՄՆ-ի մասնավոր հավաքածուներում։
9. Նա նաև մի հետաքրքիր թվային արվեստի նախագծի ունի։ Սովորական լուսանկարներով ստեղծում է արվեստի գործեր:
10. Հեղինակն ասում է, որ իր աշխատանքները բանաստեղծական են, երազկոտ, ծիծաղելի ու շատ առեղծվածային։
Կարդա նաև
Francofest 2026-ին ընդառաջ Հայաստան ժամանած երեք միջազգային հեղինակները հանդիպել են լրագրողներին (լուսանկարներ)
Francofest 2026. Ֆրանսիական գրականության և մշակույթի մեծ տոնը Երևանում (տեսանյութ)
Ֆրանսիական գրքի ու գրականության՝ Francofest 2026-ի գլխավոր բույրն ապահովել է Hermitage-ը
Մեծ համագործակցությունները սովորաբար սկսվում են հենց վստահությունից. Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյան