BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Հոլիվուդի գլխավոր մրցակիցը. չինական կինոինդուստրիա

Հոլիվուդի գլխավոր մրցակիցը. չինական կինոինդուստրիայի հավակնությունների մասին

Ցուցադրությունն ինքնատիպ չէր, բայց Ֆան Բինբինն այն մատուցեց վստահությամբ: Կունֆուի լեգենդ Ջեքի Չանի նման ձեռքերը հանգուցաձև շարժելով` նա ձգեց պարանոցն ու լեմուրի պես լայն բացեց աչքերը: «Դուք բոլորդ մեզ համար չեք այստեղ եկել, այդպես չէ՞», - կեղծ զարմանքով ասում է Ֆանը «Skiptrace»` «Անհետ կորածի հետքերով»  մարտաֆիլմի PR միջոցառման հյուրերին: Իրականում` ոչ: Նրանք այստեղ էին ոչ այնքան Ջեքիի, որքան հենց նրա` Ֆանի համար:
http://www.youtube.com/watch?v=kkkOCtOrAcA
35-ամյա Ֆանը Չինաստանի ամենահայտնի աստղերից մեկն է, որը հեռուստաէկրաները գրավել է դեռ պատանեկության տարիներից: Միայն անցած ամռանը նա հայտնվել է երկու բլոքբասթերներում, որոնցից մեկը Պեկին տեղափոխված հոլիվուդյան ռեժիսոր Ռենի Հարլիի Skiptrace-ն էր: Այստեղ Ֆանի խաղընկերը Ջեքի Չանն է: Ֆանի հաջորդ ֆիլմը L.O.R.D. – ն է` Legend of Ravaging dynasties, սեպտեմբերյան պրեմիերայից ի վեր 55 միլիոն դոլար եկամուտ է հավաքել: Այս ամենի հետ մեկտեղ կան նաև ամսագրային գեղեցկուհու պարտականություններ. Ֆանը չինական շուկայում L’oreal, Louis Vuitton և Cartier բրենդերի դեմքն է: Forbes-ի տվյալով` Ֆանը աշխարհում 5 ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների շարքում է` Շեռլիզ Թերոնի ու Ջենիֆեր Էնիսթոնի կողքին: Նրան հայրենիքում այնքան են պաշտում, որ պլաստիկ վիրաբույժները հմտացել են իրենց հաճախորդներին Ֆան Բինբինի տեսքը տալու մեջ:
Իհարկե, Չինաստանից դուրս քչերն են ճանաչում չինուհուն, բայց դա էական չէ: Ֆանի մեգահզորությունն ապացուցում է, որ ֆիլմարտադրության ոլորտում հաջողությունն ամենևին էլ կախված չէ Հոլիվուդյան հաջողությունից: X-մարդիկ ֆիլմում Ֆանը Բլինք /թարթել/ անունով տելեպորտացիոն ունակություններով օժտված մուտանտի էր մարմնավորել: Անունը հետագայում կատակների առիթ տվեց: Քննադատներն ասում էին, որ եթե թարթես, ապա բաց կթողնես նրա հոլիվուդյան դեբյուտը: Նա նաև խաղաց Iron Man 3-ում, որտեղ երևում է միայն հատուկ Չինաստանի շուկայի համար ավելացված դրվագում:

Time-ին տված հարցազրույցում նա ասել է, որ ֆիլմում նկարահանվելու առաջարկն ընդունել է շատ պարզ պատճառով,- «Հոլիվուդը չինական շուկայի համար դեմք էր փնտրում և ընտրեց ինձ: 10 տարուց, - ծիծաղելով հավելում է Ֆանը, - վստահ եմ` X-Men-ի գլխավոր դերում եմ լինելու»:
Ֆանը չի կատակում:  Չինաստանի վերելքը 21-րդ դարի տնտեսական պատմությունն է ու ժամանցի արդյունաբերությունը նույնպես բացառություն չէ: 2015-ին թողարկած 22 նոր ֆիլմ ներկայացվեց Չինաստանում, այդ տարի Չինաստանի տոմսարկղերը 2014-ի համեմատ վաճառքի 50% աճ գրանցեցին: Հոլիվուդը հույս է դնում Չինաստանի միջին դասի ընդլայնման վրա, որը կնվազեցնի «տնային» լսարանի տոկոսը:  Կա նաև մեկ այլ իրականություն. Այն ֆիլմերը, որոնք բում են առաջացնում Արևմուտքում, չեն ապահովում բավականաչափ դիտում ու հետևաբար նաև եկամուտ Չինաստանում: Բայց սա կոմպենսացնում են համակարգչային խաղերը: World of Warcraft-ը, որի աշխատանքները 160 միլիոն դոլար արժեցան, ամերիկյան վաճառքից ընդամենը 25 միլիոն եկամուտ բերեցին: Միաժամանակ Չինաստանում համակարգչային խաղերի հանդեպ մեծ հետաքրքրության շնորհիվ, ֆիլմի վիդեո խաղը, միայն առաջին 5 օրերին 156 միլիոն դոլար եկամուտ ապահովեց:
Ճապոնական, եվրոպական ու միջինասիական ընկերություններ երկար տարիներ մեծ գումարներ են ներդնում Հոլիվուդում: Բայց Չինաստանն այլ է: «Մենք և մեծ ստամոքս ունենք և մեծ գրպաններ», -ասում է China Media Capital-ի ղեկավարը, որի կազմակերպությունը գործակցում է Warner Bros., Dream Works  և Imax-ի հետ,- Չինաստանը Հոլիվուդում ծախսելու գումար ունի և անհավանական շուկա տանը: Չինաստան –Հոլիվուդ գործակցությունը երկար կտևի»:
http://www.youtube.com/watch?v=8R-FQTY4KJk
Չինաստանի տոմսարկղերի վաճառքն արդեն ազդում է Հոլիվուդում նկարահանվող ֆիլմերի տեսակի վրա: Չին հանդիսատեսին գոհացնելը Հոլիվուդյան բանաձևի մի մասն է: «Չինական շուկայի բացակայության դեպքում ուղղակի հետևում ես ամերիկյանին»,-  ասում է Ջեքին, ով նոյեմբերին Օսկար ստանալուց հետո Ֆորբսի ցուցակում 2-րդ  ամենաբարձր վարձատրվող դերասանն է: «Հիմա ինձ հարցնում են` ի՞նչ եք կարծում, չին հանդիսատեսը կհավանի: Բոլոր սցենարիստները, պրոդյուսերները, բոլորը մտածում են Չինաստանի մասին: Հիմա Չինաստանն է ամեն ինչի կենտրոնը»: «Պատճառ կա, թե ինչու մինչև հիմա ռուսները դեռ առաջատար չեն համաշխարհային ֆիլմարտադրության մեջ , և պատճառն ամենևին էլ Պուտինը չէ», - ասւոմ է Ռոբ Քեյնը կինոխորհրդատուն, որը Չինաստանի հետ աշխատելու տարիների փորձ ունի: «Որևէ մեկը չի ցանկանում ռիսկի ենթարկել Չինաստանի հետ հարաբերությունները»:



Փող, փող ու էլի փող. Չինաստանը պտտում է ֆուտբոլային գլոբուսը





Բայց Կոնգրեսն անհանգստացած է Հոլիվուդում չինական ներդրումների աճով: Երկու կողմերի քաղաքական թևերի 18 ներկայացուցիչ, ներառյալ` ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեի ղեկավարը, կոչ արեցին մեծ ուշադրություն դարձնել ԱՄՆ-ում չինական ներդրումներին:  Սա միայն քաղաքականապես զգայուն հարց չէ: Չինաստանը ցանկանում է պաշտպանել իր զարգացող  ֆիլմարտադրությունը: Այդ պատճառով Հոլիվուդը սկսեց համագործակցել չին գործընկերների հետ:
Համատեղ արտադրանքը պարտադրում է որոշակի ֆինանսական մասնակցություն, դրվագներ, որոնք նկարահնվում են Չինաստանում, դերասաններ, որոնք ներկայացնում են Չինաստանը: Միաժամանակ, վերջերս ընդունված օրենքն արգելում է Չինաստանի տեղական ընկերություններին գործակցել արտասահմանյան ընկերությունների հետ, որոնք «կարող են վտանգել Չինաստանի ազգային արժանապատվությունն ու շահերը, վնասել սոցիալական կայունությանը կամ վիրավորել ազգային զգացմունքները»: «Ոչ»-երի բավական երկար ցուցակ: Այսպիսով` Great wall հիբրիդայի արտադրանքն ավելի շատ ամերիկյան էր, քան չինական: Նույնիսկ չին դերասաններն են անգլերեն խոսում, մինչդեռ  ֆինանսավորման մեծ մասն ապահովել է չինական կողմը: Չժան Չժաոն, որը Չինաստանի ամենամեծ ժամանցային ընկերության` Le Vision-ի ղեկավարն է Հոլիվուդից հարգանք է պահանջում: «Ես 20 տարեկան էի, երբ տեղափոխվեցի Նահանգներ: Առաքիչ էի, անգլերեն սովորեցի ու շատ աշխատեցի հասնելու համար այն ամենին, ինչ ունեմ այսօր: Հոլիվուդցիները, որ գալիս են այստեղ, չինարենի ի՞նչ գիտելիքներ ունեն: Որքանո՞վ են փոխում իրենց մտածելակերպը: Հոլիվուդը մեզ հետ պետք է վարվի հավասարի պես, չընդունի մեզ միայն որպես շուկա»:
Բնական է, որ Չինաստանը ծաղկուն ֆիլմարտադրություն ունի, որում արտացոլվում են այդ ազգի ավանդույթները, լեգենդներն ու արժեքները: Հնդկաստանը Բոլիվուդ ունի, Չինաստանն էլ կարող է Չոլիվուդ ունենալ: Նախորդ տարվա ամենաեկամտաբեր 2 ֆիլմերը 100% չինական էին: Հոլիվուդյան որևէ հրաշք հարկավոր չէր: Առանց Google-ի, Facebookի, Twitter –ի ու Instagram –ի, սեփական արտադրության Alibaba և Tencent ընկերությունները բարգավաճում են: Ինչպես և Ֆան Բինբինի դեպքում, Չինաստանի թվային ընկերություններն աշխարհի կարիքը չունեն, նրանց համար Չինաստանը բավական է: «Ինձ համար անհնար ոչինչ չկա», -ասում է Ֆանը: Սա իրական հոլիվուդյան ավարտ է:  

Աղբյուրը` Time ամսագիր, փետրվար, 2017

Տարածել