Իմ և Մեսսիի միջև տարիների պայքարը մեզ ավելի լավը դարձրեց. Կրիշտիանու Ռոնալդու
Մոնակոյում աստղաբույլի հավաքույթը դեժավյու առաջացրեց՝ վաղուց Ռոնալդուն եւ Մեսսին նույն գալա երեկոյին ներկա չէին եղել: Լիվերպուլի պաշտպան Վիրջիլ Վան Դեյքի հետ նրանք հավակնում էին ՈՒԵՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ մրցանակին: Ուրախ մթնոլորտն ապահովեց պորտուգալացին, որը գովեց իր երկարամյա մրցակցին ու խոսեց հավանական համատեղ ճաշկերույթի մասին:
«Ես կարոտում եմ իսպանական ֆուտբոլը։ Դա տարիների պայքար էր իմ և Մեսսիի միջև, որը երկուսիս էլ ավելի հասուն ու ավելի լավը դարձրեց։ Մենք լավ հարաբերությունն ունենք, ճիշտ է, դեռ չենք ճաշել միասին, բայց հույս ունեմ՝ կանենք դա: Ավարտել կարիերան Մեսսիի հետ միևնույն ժամանա՞կ։ Գիտե՞ք, վատ միտք չէ, քանի որ նա ինձնից երկու տարի փոքր է։ Սակայն ես ինձ լավ եմ զգում ու հույս ունեմ լինել այստեղ մյուս տարի, երկու տարի, երեք տարի հետո».-ասել է «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն
Մինչդեռ Մեսսին եւ Ռոնալդուն ծրագրում էին իրենց առաջին համատեղ ընթրիքը, Վան Դեյքը ստացավ ՈՒԵՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը: Անցած մրցաշրջանում հոլանդացին Լիվերպուլի հետ նվաճել էր Չեմպիոնների լիգայի գավաթը, ազգային հավաքականի հետ՝ հասել Ազգերի լիգայի խաղարկության եզրափակիչ:
Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում
Կարդա նաև
Աշնան գլխավոր սիրավեպը. Newmag-ը ներկայացնում է խոհարարական սիրավեպ՝ «Մի գդալ սեր» (թրեյլեր)
Գրքատվություն #16 /Finca Հայաստան ընկերության աջակցությամբ Բերդի համայնքային գրադարանը համալրվեց 500 գրքով (լուսանկարներ)
Կինոմոսկվան հատուկ Newmag Signature Club-ի անդամների համար կազմակերպել էր «Արտոյի երկիրը» ֆիլմի ցուցադրությունը (լուսանկարներ)
Newmag-ն ու «Վերածնունդը» ներկայացրեցին Մակար Եկմալյանի «Երգեցողությունք սրբոց պատարագի» և «Հարություն Կալենց. Գույնի ձևը» գրքերը (տեսանյութ)