BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Շառլ Ազնավուրի դստեր նամակը՝ ընթերցողներին (տեսանյ

Շառլ Ազնավուրի դստեր նամակը՝ ընթերցողներին (տեսանյութ)

newmag-y-n

Ֆրանսահայ երգչուհի և դերասանուհի Սեդա Ազնավուրն իր անկեղծ մտքերը մեկ նամակում ամփոփել ու ուղղել է հայ ընթերցողներին: Ազնավուրի ավագ դուստրը շնորահակալություն է հայտնել Newmag-ին Շառլի ստեղծագործական հարուստ ժառանգությունը հայաֆիկացնելու և տարածելու համար:

Իհարկե, հայրս այսօր հպարտ կլիներ, որ իր տեքստերը հայերեն են թարգմանվում, քանի որ կարծում եմ` հայ հասարակությունն իրականում նրան այդքան բարձր աստիճանի չէր ճանաչում մինչև 1988 թվականի աղետը: Երգիչ, տեքստերի հեղինակ, կոմպոզիտոր արտիստին հայրենիքում ճանաչեցին մի գիշերում` հայտնաբերելով նրա մարդ տեսակը, մեծ սիրտը: Նրան գրկաբաց ընդունեց հայ ժողովուրդը: Անշուշտ, իր համար պատիվ կլիներ, որ իր ձեռագիրը, արվեստի լեզուն նույնպես  ճանաչված ու հասկացված լինեին հայրենի երկրում, որովհետև իր արվեստում կա նաև հայկական հոգի, նա միշտ այսպես էր ասում. «ֆրանսիական մշակույթ, հայկական հոգի»:

Անժխտելի է, որ Ֆրանսերենը մեծ ազդեցություն ուներ նրա ստեղծագործական կյանքի վրա, բայց նաև նրա մեջ կար ծնողներից փոխանցված արևելյան մշակույթի ժառանգությունը: Հենց դա՛ էր պատճառը, որ Ժորժ Կառվարենցի հետ ստեղծած ի թիվս այլ երգերի` «Քեզ համար Հայաստան» երգն այդքան մեծ հաջողություն ունեցավ: Նրանք երկուսն էլ հայ էին, երկու խնամիներ։ Նրանք համախմբեցին իրենց ուժերն ու առանց մի պահ վարանելու փորձեցին լուծում գտնել ու օգնության ձեռք մեկնել դժբախտության մեջ գտնվող հայ ժողովրդին:

Հայրս ոգեշնչվել է հանրությանը հետաքրքրող թեմաներով` սեր, անհավատարմություն, դավաճանություն, ընտանիք, մահ, հիասթափություն… և մարդկային կյանքն առհասարակ:

Նրա համար մեծ նշանակություն ուներ այն փաստը, որ մենք բոլորս հայտնվում ենք այն իրավիճակներում, որոնք նրա գրչի համար ստեղծագործելու թեմաներ էին: Նա ապրել է այն բոլոր բառերով, որոնք հայտնվել են նրա թղթի վրա, և կարող եմ ասել, որ անքուն գիշերներ է անցկացրել գրելով։ Նա մեր տանը բոլորիս համար համար ոգեշնչման աղբյուր էր:

Ահա՛ թե ինչու են հանրությանը հետաքրքրիր նրա տեքստերը. դրանք իրենց կյանքն են պատկերում, ու ինչ-որ տեղ նաև մենք բոլորս ենք հայտնվում նրա երգերում: Ակնհայտ է, որ Ազնավուր լսելիս յուրաքանչյուր ոք ինքն իրեն է գտնում:

Հենց այստե՛ղ էր Ազնավուրի ստեղծագործական ուժը:

Ընդունե՛ք անկեղծ մտքերս,

Սեդա Ազնավուր

 

Տարածել