Chronograph-ը ներկայացնում է էկոլոգիապես մաքուր նոր սերնդի ոսկե մատանիներ՝ նոր ոճով
Սուր, մաքուր, ավելի խստաշունչ, քան ռոմատնիկ, ժամանակակից գլամուրի և քաղաքային պճնանքի ոճերի արանքում՝ Ice Cube-ը ժանրերի և ոճերի նոր լույսի ներքո է ներկայանում։ Հրաշալի է լինել սառցադաշտի կենտրում, երբ կարող ես։
[gallery ids="53502,53497,53498"]
Նախապատմություն
Սառցե քառակուսիներով ներշնչնված Chopard ավանգարդ հավաքածուն ստեղծվել է 1999 թվականին՝ որպես ներշանչք հիմք ընդունելով հենց երկրաչափական մարմիններն ու կոնտուրները։
(Ռ)Էվոլյուցիա
Ice Cube Pure. Նույն ոգին, տարբեր ժամանակներ և նոր հավաքածու: Մատանիները ներկայանում են խիտ շարված փոքրիկ քառակուսիներով՝ փայլեցված կամ ադամանդներով։ Այս հարսանեկան աքսեսուարը կարելի է կրել առանձին կամ մի քանի մատանու հետ՝ համադրության համար առաջարկելով դեղին, սպիտակ կամ վարդագույն ոսկու տարբերակներ: Սա մատանի է, որ լուսարձակում է ադամանդե փայլ, թարմություն և բազմերգանություն, տալով ինքնավստահության հզոր ուժ: Սա փոխադարձության զգացում է՝ մատանին կնոջը, կինը մատանուն։ Ձգողականության ուժ, որին առնչվելով, անհնար է ապրել առանց դրա:
[gallery ids="53501,53500, 53499"]
Հայացք ապագային
Chopardը ոսկու հավաքածուները ստեղծելիս պահպանում է բնապահպանական բոլոր նորմերը, որ որդեգրել է դեռևս 2013 թվականին։ Հենց այդ ժամանակ Green Carpet հավաքածուի և L.U.C ժամացույցների նոր սերնդի վրա աշխատելիս, ստեղծվեց արտոնագրված ոսկու այն տեսակը, որը երաշխավորում է հարգանքը բնապահպանությանն ու ոսկու արդյունահանմանը։ Այս ոսկին, առաջին հերթին վկայությունն է 21-րդ դարի արժեհամակարգին մեր նվիրվածությանը։ Շքեղության զգացումը պետք է սկսի բնության նկատմամբ հոգատարությունից, արդյունահանման նկատմամբ հարգանքից։ Ընկերությունը գիտի դրա գինը և երաշխավորում է իր մատանիների անթերի ստացումը, ոճը և շարունակությունը։ Ներդաշնակության մեջ ստեղծվածը չի կարող թերի լինել։
[gallery ids="53493,53494,53496"]
Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում
Կարդա նաև
Newmag Summer Fest2026. Ամառվա մեծ խաղը՝ գրքերի, լեգենդների ու հաղթանակների հետ (Անոնս)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի ամենահայտնի ստեղծագործությունը՝ «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Լուչիանո Վերնիկեի «Ինչո՞ւ են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի» գիրքը