FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Ինչո՞վ կհիշեն ՄԱԿ-ում ՌԴ դեսպան Վիտալի Չուրկինին

Ինչո՞վ կհիշեն ՄԱԿ-ում ՌԴ դեսպան Վիտալի Չուրկինին

ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպանը հանկարծամահ եղավ իր 65-ամյակի նախօրեին: Վիտալի Չուրկինը ավելի քան 10-ը տարի Ռուսաստանի ձայնն ու լեզուն էր աշխարհի ամենամեծ կազմակերպությունում, մշտապես դիվանագիտական ու հրապարակային կռիվների մեջ էր հատկապես ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների հետ: Սիրիա, Ուկրաինա, հազար այլ հարց, որտեղ Ռուսաստանի դիրքորոշումը կտրականապես հակառակվում էր մյուս գերտերություններին: Նրա ու ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Սամանթա Փաուերի լեզվակռիվները Անվտանգության խորհրդում քննարկում էին մինչև նրանց հրապարակային մյուս առճակատումը:

Չուրկինը տարբերվում էր ռուս դիվանագետներից: Խորհրդային դպրոցի եզակի ներկայացուցիչ էր, որը ոչ միայն կասկածով չէր վերաբերում լրատվամիջոցներին, այլև խրախուսում էր նրանց հետ հանդիպումները: ԽՍՀՄ փլուզումից հետո նա առաջինն էր, որ նախաձեռնեց լրագրողների հետ պարբերական հանդիպումներ՝ ներկայացնելով ՌԴ արտաքին քաղաքական դիրքորոշումները օրակարգային հարցերի շուրջ: Ի տարբերություն մյուսների, նա երբեք չէր վախենում տեսախցիկներից, պատրաստ էր պատասխանել ամենաանդուր հարցերին ու երբեք չէր շփոթվում:

Չուրկինը տեսախցիկներ սիրում էր: 11 տարեկանում նա նկարահանվել է Լենինի մասին պատմող «Կապույտ տետր» ֆիլմում: Այնուհետև՝ ևս 2 լիամետրաժ ֆիլմերում, բայց դերասան դառնալ նա չցանկացավ:
Չուրկինի դպրոցական ընկերներն ու ուսուցիչները պատմում են, որ նա գիշերը շատ ուշ էր քնում, կարդում էր անընդհատ: Բայց դրան զուգահեռ նա ամենաակտիվ երեխան էր բակում: Նրան հաջողվում էր ընկերանալ ամենատարբեր խառնվածքով հասակակիցների հետ, ու այնպես անել, որ նրան սիրեն բոլորը:
Այս հատկությունը նա զարգացրեց, դարձավ դիվանագետ, սովորեց մոնղոլերեն և  շարունակեց դերասանին հատուկ հռետորաբանությամբ պատասխանել Ռուսաստանի դեմ բոլոր մեղադրանքներին: Ահա նրա մի քանի հայտարարությունները.


-Հանգիստ թողեք ձեր ամերիկյան գաղութային սովորույթները, հանգիստ թողեք աշխարհը ու ամեն ինչ կկարգավորվի:
-Սաhակաշվիլիի հոգեբանական վիճակը պահանջում է մասնագիտական միջամտություն
-Ամերիկյան արդարադատությունը հումանիզմով երբեք աչքի չի ընկել
-Եթե ԱՄՆ դեսպանը մտահոգ է Pussy Riot-ի աղջիկների ճակատագրով, որոնք պղծել են եկեղեցի, ապա նա պետք է կազմակերպի նրանց ելույթը Վաշինգտոնի Մայր տաճարում, իսկ ավելի լավ կլինի, եթե նախաձեռնի միջազգային հյուրախաղեր՝ այցելություն Սուրբ Պետրոսի տաճար, Երուսաղեմի Լացի պատ ու Մեքքա:

ՄԱԿ-ի ԱԽ-ում Սիրիայի հարցով հերթական լսումների ժամանակ Կատարի դեսպանը մեղադրանքների տարափ հղեց Մոսկվային: Չուրկինը մանրուքների հետևից չգնաց, փաստարկներին հակափաստարկներ չներկայացրեց, պարզապես զգուշացրեց. «Ես Ձեզ հետ չեմ խոսելու, քանի որ ներկայացնում եմ հզոր Ռուսաստանը ու խոսում եմ միայն հզորների հետ»:
Վիտալի Չուրկինին հիշել է նաև փորձագետ Սուրեն Սարգսյանը: Նա գրել է, որ Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների ժամանակ ռուս դիվանագետը այցելել է Սբ Վարդան եկեղեցի, մասնակցել պատարագին, մոմ վառել՝ հարգելով Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը։

Լուսանկարները` Սուրեն Սարգսյանի անձնական արխիվից

Տարածել