FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

[cinemastar] Ի՞նչ նոր ֆիլմեր կարելի է դիտել փետրվա

[cinemastar] Ի՞նչ նոր ֆիլմեր կարելի է դիտել փետրվարի 1-ից

Երեք բիլբորդ Էբինգի սահմանին, Միսուրի / Three Billboards Outside Ebbing, Missouri


  • Ռեժիսոր` Մարտին ՄակԴոնա

  • Դերերում` Ֆրենսիս ՄակԴորմանդ, Սեմ Ռոքվել, Վուդի Հարելսոն

  • Ժանր` դրամա, կոմեդիա, քրեական

  • Տևողությունը` 125 րոպե

  • Տարիք ՝ 18+


Միլդրեդ Հեյսի դստեր մահից արդեն անցել է մի քանի ամիս, սակայն հանցագործները դեռ չեն գտնվել։ Հուսահատ կինը որոշում է դիմել խիզախ քայլի և վարձակալում է քաղաք մտնող ճանապարհին գտնվող երեք բիլբորդ՝ ոստիկանության հեղինակավոր պետ Ուիլյամ Ուիլլոուբիին ուղղված հաղորդագրությամբ։ Երբ դրության մեջ ներ է քաշվում նաև շերիֆի տեղակալը՝ տհաս «մամայի բալա» և բռնությանը հակված սպա Դիքսոնը, Միլդրեդի ու քաղաքի իշխանությունների միջև պայքարն ավելի է թեժանում։
[embed]https://www.youtube.com/watch?v=dxOTolQJACg[/embed]
Ավելի կարճ / Downsizing

  • Ռեժիսոր` Ալեքսանդր Փեյն

  • Դերերում` Մեթ Դեյմոն, Քրիստոֆ Վալց, Հոնգ Չաու, Քրիստեն Ուիգ

  • Ժանր` ֆանտաստիկա, դրամա, կոմեդիա

  • Տևողությունը` 140 րոպե

  • Տարիքը` 18+


Ֆանտաստիկ պատմություն մոլորակի բնակեցման խնդրի անսպասելի լուծման մասին․ նորվեգացի գիտնականները հորինում են մարդկանց փոքրացնելու տեխնոլոգիա, որի շնորհիվ 200 տարի հետո ամբողջ աշխարհը հնարավոր կլինի դարձնել շատ փոքր։ Բացի այդ մինի կյանքը ֆինանսապես շատ շահավետ է, այնպես որ Փոլը և իր կինը՝ Օդրին, երկար չմտածելով, համաձայնում են թողնել իրենց ձանձրալի գոյությունը Օմահայում և անցնել փոքրանալու պրոցեդուրան։ Նրանց այս որոշումը իր հետ կբերի բազմաթիվ զարմանալի հետևանքներ ․ ․ ․
[embed]https://www.youtube.com/watch?v=8zJnA00tdhU[/embed]
Սելֆի / Селфи

  • Ռեժ` Նիկոլայ Խոմերիկի

  • Դերերում`Կոնստանտին Խաբենսկի,Յուլիա Խլինինա, Ֆեոդոր Բոնդարչուկ, Աննա Միխալկովա Ժանր` թրիլլեր, դրամա

  • Տևողությունը` 125 րոպե

  • Տարիքը` 16+


Նա ամբողջությամբ կրկնօրինակել է նրան․ մարմնի շարժումները, միմիկան, անգամ կատակում էր այնպես, որ ոչ ոք չէր նկատում փոփոխությունը։ Բոգդանովը նայում էր էկրանին, ինչպես կնայեր հայելու մեջ։ Կրկնօրինակը վարում էր իր հաղորդաշարը, հանդիպում էր երկրպագուների հետ, ապրում էր իր կանանց հետ, բարում խմում էր իր ընկերների հետ ․ ․ ․ Այժմ նա պարզ հասկանում էր․ կրկնօրինակը ավելի լավ և ազնիվ է իրենից, և իր համար պայքարն արդեն ավարտված է։ Եվ միայն դուստրն է ցանկանում վերադարձնել Բոգդանովին ․ ․ ․
[embed]https://www.youtube.com/watch?v=IvyILMHcOXY[/embed]
 

Տարածել